Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՆույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանՄեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանՎառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըՀաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱռանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՄենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանԳավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանԳազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութՔաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ին
Քաղաքականություն

Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված նախնական պայմանավորվածությունները, ռազմական բախումների դադարեցման, Հորմուզի նեղուցի վերաբացման, միջուկային ծրագրի շուրջ նոր բանակցությունների և պատժամիջոցների հնարավոր մեղմացման հեռանկարները ստեղծել են մի իրավիճակ, երբ ամբողջ տարածաշրջանը սպասում է նոր դասավորության ձևավորմանը։ Թեև դեռևս բազմաթիվ հարցեր բաց են մնում, իսկ կողմերի միջև վստահությունը շարունակում է չափազանց ցածր լինել, այնուամենայնիվ, արդեն այժմ կարելի է գնահատել, թե ինչպիսի աշխարհաքաղաքական հետևանքներ կարող է ունենալ ԱՄՆ-Իրան վերջնական համաձայնությունը։

Վաշինգտոնի համար նման համաձայնությունը կներառի միջուկային ծրագրի երկարաժամկետ սառեցում, վերահսկելիության բարձրացում և տարածաշրջանային պրոքսի ցանցերի ակտիվության նվազեցում, ինչն էլ հնարավորություն կտա իրականացնել վաղուց հռչակված, բայց անընդհատ հետաձգվող «շրջադարձը դեպի Ասիա»՝ թույլ տալով հիմնական ռեսուրսներն ու ռազմավարական ուշադրությունը կենտրոնացնել Չինաստանի զսպման և գլոբալ տնտեսական գերակայության պահպանման վրա։ Միացյալ Նահանգները սրանով կազատվի Մերձավոր Արևելքում հերթական մեծածավալ և հյուծիչ ռազմական հակամարտության մեջ ներքաշվելու մշտական սպառնալիքից՝ միաժամանակ ստանալով էներգետիկ շուկաների կայունացման հզոր լծակ, քանի որ իրանական նավթի և գազի օրինական, ամբողջական վերադարձը համաշխարհային շուկա կտրուկ կնվազեցնի գների տատանումները և կթուլացնի այլ էներգակիրների ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա։

Իրանի տեսանկյունից այսպիսի կարգավորումը նշանակում է տնտեսական շրջափակման փաստացի ավարտ, սառեցված բազմամիլիարդանոց ակտիվների վերադարձ և արևմտյան ներդրումների ու բարձր տեխնոլոգիաների հոսք դեպի երկրի մաշված ենթակառուցվածքներ՝ հատկապես էներգետիկ սեկտոր։ Այս ամենն էլ Թեհրանին թույլ կտա ոչ միայն հաղթահարել ներքին սոցիալտնտեսական լարվածությունն ու գնաճը, այլև իրացնել իր աշխարհագրական հսկայական պոտենցիալը՝ որպես Եվրասիայի հիմնական տարանցիկ հանգույցներից մեկը։ Իրանը, ազատվելով պատժամիջոցների ծանր լծից, կկարողանա իր դիրքերն ամրապնդել ոչ թե ռազմականացված պրոքսի խմբավորումների ֆինանսավորման ռիսկային մոդելով, այլ որպես տարածաշրջանային ճանաչված, ազդեցիկ և տնտեսապես կայուն գերտերություն, որի հետ հաշվի են նստում թե՛ Արևելքում, թե՛ Արևմուտքում։

Սակայն Իրանի շահերը միայն տնտեսական չեն։ Թեհրանի համար կարևոր է նաև իր քաղաքական լեգիտիմության ամրապնդումը։ Եթե Միացյալ Նահանգները փաստացի ընդունի, որ Իրանը տարածաշրջանային խոշոր դերակատար է և նրա հետ անհրաժեշտ է բանակցել, ապա Իրանի ղեկավարությունը դա կներկայացնի որպես սեփական դիմադրողական ռազմավարության հաղթանակ։ Ներքին լսարանի համար սա կնշանակի, որ տարիների դիմակայությունն արդյունք է տվել, իսկ արտաքին լսարանի համար՝ որ Իրանը շարունակում է մնալ տարածաշրջանային ուժային կենտրոն։

Միաժամանակ, Իրանի հզորացումն իր հետ բերելու է նաև տարածաշրջանում իրանական տնտեսական ազդեցության ընդլայնում, ինչն էլ կարող է անհանգստացնել Թուրքիային, որը իսլամական աշխարհում ցանկանում է լինել առաջատար և լիդեր։ Առավել ևս, որ մի շարք հարցերում Իրանի ու Թուրքիայի տեսլականները բախվում են։ Օրինակ՝ Թեհրանը կոնկրետ դեմ է պանթուրքական և պանթուրանական ծրագրերի իրականացմանը։

Մյուս կողմից էլ՝ Իրանի շուրջ համաձայնության կայացման տեկտոնական տեղաշարժի միտումը ծայրահեղ անհանգստությամբ է ընկալվում Իսրայելում, որտեղ Իրան-ԱՄՆ ցանկացած մերձեցում դիտարկվում է որպես էկզիստենցիալ սպառնալիք և Վաշինգտոնի կողմից իր ռազմավարական դաշնակցի անվտանգային շահերի անտեսում։ Թել Ավիվը մտավախություն ունի, որ պատժամիջոցների չեղարկումից ստացված հսկայական ֆինանսական միջոցների մի մասը, միևնույնն է, ուղղվելու է Իրանի հրթիռային տեխնոլոգիաների կատարելագործմանը և «դիմադրության առանցքի» հետագա հզորացմանը, նույնիսկ եթե դա արվի ավելի քողարկված եղանակով։ Իսրայելական վերնախավը գիտակցում է, որ ԱՄՆ-Իրան վերջնական համաձայնությունը զրկում է իրենց Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու լեգիտիմությունից և միջազգային կոալիցիա հավաքելու հնարավորությունից՝ ստիպելով Իսրայելին վերանայել իր ողջ անվտանգային դոկտրինը և, հնարավոր է, անցնել ավելի ագրեսիվ, բայց միայնակ գործողությունների մարտավարության կամ հարմարվել նոր իրողություններին, որտեղ Իրանը պաշտոնապես ճանաչված խաղացող է։

Իսկ արաբական աշխարհը, հատկապես Պարսից ծոցի միապետությունները՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, այս հնարավոր համաձայնությանը նայում են պրագմատիզմի և երկակիության պրիզմայով։ Մի կողմից՝ Էր-Ռիադն ու Աբու Դաբին վախենում են իրանական ազդեցության անարգել տարածումից Եմենում, Սիրիայում և Լիբանանում, սակայն մյուս կողմից, հասկանալով, որ ԱՄՆ-ն այլևս պատրաստ չէ անվերապահորեն պատերազմել իրենց փոխարեն, արդեն իսկ սկսել են սեփական դիվանագիտական կամուրջների կառուցումը Թեհրանի հետ։ Իրան-ԱՄՆ վերջնական գործարքը կարող է խթանել արաբա-իրանական տնտեսական գործակցությունը, նվազեցնել ուղղակի ռազմական բախումների հավանականությունը Ծոցի գոտում և հանգեցնել Եմենի ու տարածաշրջանային այլ ճգնաժամերի քաղաքական հանգուցալուծմանը, քանի որ կողմերը ստիպված կլինեն մրցակցել ոչ թե զենքի, այլ ներդրումային նախագծերի և լոգիստիկ երթուղիների մակարդակում։

Համաշխարհային և տարածաշրջանային այս վերադասավորումների համատեքստում առանձնահատուկ, կենսական նշանակություն է ստանում Հայաստանի Հանրապետության դիրքավորումը, քանի որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հարաբերությունների կարգավորումը կարող է իսկական ռազմավարական շնչառություն ապահովել Երևանի համար, որը երկար տարիներ ստիպված է եղել մանևրել իր անվտանգության ու տնտեսության համար անփոխարինելի հարավային հարևանի և արևմտյան գործընկերների պատժամիջոցային քաղաքականության միջև։

Իրանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների վերացումը կտրուկ կբարձրացնի Հայաստանի՝ որպես Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի և Պարսից ծոց-Սև ծով երթուղու առանցքային օղակի դերակատարումը՝ հնարավորություն տալով իրականացնել մեծածավալ էներգետիկ և լոգիստիկ նախագծեր, ներմուծել իրանական էժան գազ ու էլեկտրաէներգիա, ինչպես նաև հայկական տարածքով ապահովել իրանական ապրանքների անարգել ելքը դեպի եվրոպական շուկաներ։

Ավելին, Իրանի միջազգային մեկուսացման ավարտը կթուլացնի թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Հայաստանի տնտեսական ու տրանսպորտային շրջափակման արդյունավետությունը, քանի որ Թեհրանն ավելի մեծ քաղաքական կշռով և առանց արտաքին կաշկանդումների կկարողանա պաշտպանել տարածաշրջանային սահմանների անձեռնմխելիության և Սյունիքով անցնող ուղիների նկատմամբ Հայաստանի ինքնիշխանության իրավունքը՝ մերժելով ցանկացած արտատարածքային միջանցքային տրամաբանություն։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում