Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ՊՆ-ն հերքում է զինծառայողի ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրովՄոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել«Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում». Մարիաննա ՂահրամանյանՀաճախորդների աճ, նոր թվային լուծումներ և ընդլայնվող ծառայություններ․ Ամերիաբանկն ամփոփել է առաջին կիսամյակըՖինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանՇուտով կմեկնարկի Ավո Ադամյանի նոր հեռուստասերիալը․ նկարահանումների մեծ մասը կանցկացվի Լոս Անջելեսում (լուսանկարներ)Եվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԺամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանՄեր երկրում պետական մարմիները շարժվում են միայն վարչապետի ցանկություններով և պահանջներով. Արմեն ՄանվելյանԿյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Հայաստանում ակտիվ ընդդիմադիր գործիչ լինելու համար պետք է պատրաստ լինես 2 ամսվա անօրեն կալանքի. Անահիտ ԱդամյանՍեփական ամբիցիաների պատճառով չպետք է վնասվի երկրի լոգիստիկան. Հրայր ԿամենդատյանԱյսօր լավ ուսուցիչ ձևավորելը վաղվա համար ամենախելացի ներդրումներից է․ Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն ՄանվելյանՎիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում Բանտարկել են Ավետիք Չալաբյանին, բայց «ՀայաՔվեի» ուժը, վճռականությունն ու նպատակները բանտարկել երբեք չեն կարողՖասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան Հանքարդյունաբերությունն այսօր աշխարհի ամենագիտատար և տեխնոլոգիապես հագեցած ոլորտներից էՍկսվելու է ամենականխատեսելին՝ սեփական թիմի ներսում մեղավորների փնտրտուքը․ Հրայր ԿամենդատյանՀուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԿանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումը«Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ ԱմստերդամԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիԻրանը հանդիպում է խնդրել միջնորդների միջոցով և ուղղակիորեն․ մենք կհանդիպենք․ ԹրամփՀութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերինԱմուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հասարակություն

ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (ԶՊՄԿ) ուրախ է հայտարարել, որ միացել է ՄԱԿ-ի “Գլոբալ պայմանագիր” միջազգային նախաձեռնությանը (United Nations Global Compact): Այն կորպորատիվ կայունության միջազգային խոշորագույն  նախաձեռնության է, որը միավորում է հազարավոր ընկերությունների, որոնք հավատարիմ են պատասխանատու բիզնես վարքագծին և կայուն զարգացմանը։

Միանալով ՄԱԿ-ի Համաշխարհային պայմանագրին՝ ԶՊՄԿ-ն իր գործունեությունն ու բիզնես պրակտիկաները համապատասխանեցնում է նախաձեռնության Տասը սկզբունքներին, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, աշխատանքային հարաբերություններին, շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքին և հակակոռուպցիոն գործունեությանը՝ միաժամանակ նպաստելով ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների (SDG) իրագործմանը։

Այս որոշումն արտացոլում է ԶՊՄԿ-ի հանձնառությունը՝ բարելավելու իր բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման (ESG) կատարողականը և ապահովելու իր գործունեության շարունակական համապատասխանեցումը կայունության միջազգային չափանիշներին և լավագույն փորձին։

«ՄԱԿ-ի “Գլոբալ պայմանագիր” նախաձեռնությանը միանալն արտացոլում է մեր հանձնառությունը՝ շարունակաբար կատարելագործելու մեր գործունեությունը և մեր գործընթացները համապատասխանեցնելու պատասխանատու կորպորատիվ վարքագծի միջազգային սկզբունքներին։ Որպես Հայաստանի առաջատար հանքարդյունաբերական ընկերություն, մենք գիտակցում ենք մեր պատասխանատվությունը՝ արժեք ստեղծելու ոչ միայն արտադրության, այլև արդյունավետ կառավարման, շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու մոտեցման, անվտանգ աշխատավայրի և շահագրգիռ կողմերի հետ կառուցողական ներգրավվածության միջոցով», - նշել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։

Նախաձեռնության շրջանակում ԶՊՄԿ-ն տարեկան կհրապարակի Առաջընթացի հաղորդակցություն (Communication on Progress, CoP), որը առաջընթացի վերաբերյալ հաշվետվություն է տասը սկզբունքների իրականացման ուղղությամբ, և հնարավորություն է տալիս համեմատել արդյունքները հանքարդյունաբերության և մետաղների ոլորտի առաջատար միջազգային ընկերությունների հետ։

ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրին միանալը ևս մեկ կարևոր հանգրվան է ԶՊՄԿ-ի կայուն զարգացման չափանիշները, կորպորատիվ կառավարումը և հաշվետվողականությունը բարելավելու ճանապարհին՝ շահագրգիռ կողմերի համար երկարաժամկետ արժեք ստեղծելու հանձնառությամբ։

ԶՊՄԿ-ն օգտվելով առիթից, նաև տեղեկացնում է, որ ընկերությունը վերջերս ստացել է աշխարհի առաջատար ESG վարկանշային գործակալություններից մեկի կողմից վարկանիշ 2024 թ․ համար։ Երկու տարվա ընթացքում (2022-24) ԶՊՄԿ-ն բարելավել է իր ESG գնահատականը 20 կետով՝ գերազանցելով մետաղների և հանքարդյունաբերության ոլորտի համաշխարհային միջին ցուցանիշը և արձանագրելով զգալի առաջընթաց կայունության կատարողականի և կառավարման գործելակերպերի բարելավման ուղղությամբ։ Այս արդյունքները հրապարակային չեն, սակայն ԶՊՄԿ-ն նախատեսում է դիմել 2025 հաշվետու տարվա համար հրապարակային ESG վարկանիշի, որի հրապարակումը սպասվում է 2026 թվականին։