Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 05:30-ի սահմաններում Սևան խոշորացված համայնքի Ծաղկունք բնակավայրի բնակիչը հերթական անգամ գյուղի բնակիչներին պատկանող ոչխարներին ու գառներին արոտավայր տանելու ժամանակ գոմում հայտնաբերել է մոտ 300-ից ավելի գառների և ոչխարների՝ սատկած։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կենդանիներին հոշոտել են գայլերը:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ գյուղացիներին պատճառվել է մոտ 15 մլն դրամի վնաս։
Հետևեք մեզ՝ այստեղ