Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԿոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան
Վիդեո

14 ՏԱՐԵԿԱՆ ԵՄ, ԿՈՒՅՍ ՉԵՄ. ԱՆԱՍՆԱՊԱՀԸ «ՀԱՂԹԱՆԱԿԻ» ԱՅԳՈՒՄ ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՑԵԼ ԴԵՌԱՀԱՍ ԱՂՋԿԱ ՀԵՏ

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Վահե Ս.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ:

Արագածոտնի մարզի 30-ամյա բնակիչ, անասնապահությամբ զբաղվող Վահեին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ նա, լինելով 21 տարին բոլորած անձ, սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ 16 տարին չբոլորած՝ դեպքի պահին 14 տարեկան աղջկա հետ:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հոկտեմբերի 2-ին, ժամը 12-ի սահմաններում Վահեն Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանի հարակից տարածքում հանդիպել է 14 տարեկան Թերեզային (անունը փոխված է): Նրանք գնացել են «Հաղթանակ» զբոսայգի, որտեղ Վահեն սեռական հարաբերություն է ունեցել անչափահաս Թերեզայի հետ:

Ամբաստանյալ Վահե Ս.-ն դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել:

Նա հայտնել է, որ Թերեզայի հետ ծանոթացել է դեպքից մեկ ամիս առաջ՝ 2016 թվականի սեպտեմբերին՝ «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով:

Հետագա շփումը շարունակել են հեռախոսով: Շփվելու ընթացքում, ըստ Վահեի, Թերեզան ներկայացել է որպես 17 տարեկան: Նա պատմել է, որ ապրում է տատիկի հետ, մայրը գտնվում է Ռուսաստանում:

Թերեզան իրեն նախապես ասել է, որ կույս չէ:

Հետագայում իրենք փոխանակվել են լուսանկարներով: Ապա պայմանավորվել են հանդիպել:

Հոկտեմբերի 2-ին, ժամը 11-ն անց 30-ի սահմաններում ինքն ու Թերեզան հանդիպել են «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ: Քայլել ու զրուցել են: Ինքն առաջարկել է գնալ «Հաղթանակ» զբոսայգի:

Թերեզան համաձայնել է: Երթուղայինով գնացել են այգի: Զբոսնել են, պաղպաղակ են կերել, հյութ են խմել:

Որոշ ժամանակ զբոսնելուց հետո առանձնացել են մի ծառաշատ վայրում: Այնտեղ փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն են ունեցել:

Հետո Թերեզայի խնդրանքով ինքը նրան ուղեկցել է «Կիլիկիա» ավտոկայան, որտեղից Թերեզան նստել է երթուղային: Նա ասել է, թե գնում է խորթ եղբոր մոտ:

Երեկոյան ինքը զանգել է Թերեզային, վերջինս ասել է, թե ամեն բան նորմալ է, իրեն դիմավորել են: Հետագայում ինքն իմացել է, որ Թերեզան կորել է:

Ամբաստանյալ Վահեն պնդել է, որ Թերեզայի հետ շփվելիս չի իմացել, որ նա 14 տարեկան է:

Անչափահաս տուժող Թերեզան դատարանում հայտնել է, որ Վահեի հետ ծանոթացել է 2016 թվականի օգոստոսին «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով: Վահեն ներկայացել էր Նարեկ անունով:

Իր կայքում նշված է, որ ինքը 14 տարեկան է: Ինքը Վահեի հետ շփվել է նաև հեռախոսով: Նրան հեռախոսով էլ է հայտնել, որ 14 տարին 2 օր առաջ է լրացել: Ասել է նաև, որ ինքը կույս չէ:

Հոկտեմբերի 1-ին Վահեն ասել է, թե հաջորդ օրը գալու է Երևան: Պայմանավորվել են, որ հանդիպեն:

Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 2-ին, ժամը 11-ին, երբ տատիկն աշխատանքի է գնացել, ինքը դուրս է եկել տանից, եկել է Երևան՝ Վահեի հետ հանդիպելու: Հանդիպել են կայարանում: Զբոսնել են, հետո Վահեն առաջարկել է այգի գնալ:

Երթուղայինով գնացել են «Հաղթանակի» այգի: Իր տված գումարով Վահեն պաղպաղակ ու հյութ է գնել: Այնուհետև նա առաջարկել է առանձնանալ: Գնացել են մի ամայի վայր, նստել են խոտերին: Վահեն համբուրել է իրեն, հանել է իր շորերը, ու փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն են ունեցել: Դա տևել է մոտ երեսուն րոպե:

Հետո հագնվել են, դուրս են եկել այգուց: Ինքը չի ցանկացել տուն վերադառնալ՝ մտածելով, որ իր բացակայության պատճառով վրան կբարկանան:

Որոշել է գնալ ծանոթի տուն: Վահեն ավտոկայանից իրեն նստեցրել է երթուղային: Ինքը մեկնել է ծանոթ տղայի մոտ, նրա հետ անցկացրել է 4 օր, ինչից հետո՝ 2016 թվականի հոկտեմբերի 6-ին եկել է Երևան ու «Սասունցի Դավիթ» կայարանում հանդիպել է իր մայրիկին: Որպեսզի մայրը չզայրանա իր վրա, նրան պատմել է, իբր՝ իրեն բռնաբարել են: Բայց հետո հասկացել է իր սխալը ու պատմել է իրականությունը:

Թերեզան պնդել է, որ իրենց հանդիպման ժամանակ Վահեն իրեն նույնիսկ հարցրել է՝ իրո՞ք՝ 14 տարեկան ես, ինքն ասել է՝ հա:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ անչափահաս Թերեզայի կուսաթաղանթը խախտված է, ելնելով այդ խախտման մեծ վաղեմությունից խախտման կոնկրետ ժամանակը հնարավոր չէ նշել…

Դատարանը հետազոտել է ապացույց ճանաչված, «Օդնոկլասնիկի» կայքում Թերեզայի օգտագործած անձնական երկու էջերը, որոնցում նշված էր, որ նա 14 տարեկան է: Էջերում տեղադրված էին աղջկա իրական լուսանկարները:

30-ամյա Վահե Ս.-ն մեղավոր է ճանաչվել 16 տարին չբոլորած՝ իր համար ակնհայտ 14 տարեկան աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Վահեն դատապարտվել է 4 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը կհաշվվի Վահե Ս.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացրել ամբաստանյալ Վահե Ս.-ն: Նա նշել է, թե առաջին ատյանի դատարանը չի կատարել բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, ապացույցները ճիշտ չի գնահատել, հիմնվել է միայն մեղադրանքի կողմի ներկայացրած «հորինված, թերի» ապացույցների վրա, արդյունքում թույլ է տվել դատական սխալ՝ կայացնելով մեղադրական դատավճիռ:

Վահե Ս.-ն բողոքել է, որ առաջին ատյանի դատարանը «բացարձակ հաշվի չի առել իր ցուցմունքը, այն, որ ինքը չի իմացել տուժողի իրական տարիքը՝ աղջկա արտաքին տեսքն ու ֆիզիոլոգիական հատկությունները չեն համապատասխանել նրա տարիքին:

Դատարանը հաշվի չի առել նաև մի շարք մեղմացուցիչ հանգամանքներ: Ինքը բնութագրվում է դրական, համատեղ բնակվում է վատառողջ հոր, մոր, եղբոր հետ: Ինքն է տան միակ աշխատողը, բոլորի խնամակալը: Երբևէ դատապարտված չի եղել: Շատ սիրված ու հարգված է հարևանների ու բարեկամների կողմից, «հանգիստ, պարկեշտ տղա է», իրենց համայնքի ղեկավարը երաշխավորել է, որ ինքը երբեք չի բացակայել ու չի բացակայելու համայնքից:

2011 թվականին ինքը տուժել է ավտովթարից, ստացել է գանգոսկրի կոտրվածքներ: Ընտանիքն անապահով է, անասնապահությամբ զբաղվելով՝ մի կերպ է ծայրը ծայրին հասցնում… Իրեն ազատությունից զրկելը ծանր վիճակի մեջ կգցի ամբողջ ընտանիքը: Ամբաստանյալը խնդրել է, որ դատարանը հաշվի առնի՝ ինքը միտումնավոր ոչ մի անօրինական քայլ չի կատարել, մինչդեռ իր նկատմամբ նշանակվել է անարդարացի խիստ պատիժ:

Վահե Ս.-ն խնդրել է բեկանել մեղադրական դատավճիռը, հանցադեպի բացակայության հիմքով կարճել քրեական գործի վարույթը, դադարեցնել իր քրեական հետապնդումը: Իսկ եթե վերաքննիչ դատարանը եզրակացնի, որ մեղադրական դատավճիռը արդարացի է, ապա Վահեն խնդրել է այն բեկանել ու փոփոխել պատժի մասով՝ մեղմացնել պատիժը և այն պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան:

Տուժող աղջկա ներկայացուցիչը վերաքննիչ բողոքի պատասխանում չի առարկել վերաքննիչ բողոքի դեմ, նշել է, թե Վահե Ս.-ի նկատմամբ դատարանը «խիստ մոտեցում է ցուցաբերել»: Ինքը տեղեկացված է նրա ընտանիքի անդամների կարգավիճակին, ընտանիքի ծանր պայմաններին: Վահե Ս.-ից պարտքուպահանջ չունի:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Վահե Ս.-ի վերաքննիչ բողոքը՝ օրինական ուժի մեջ անփոփոխ թողնելով Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 4 տարի իրական ազատազրկումով: