Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ բախվել են «Lexus»-ը ու մոտոցիկլը. կա 1 զnհ, 2 վիրավnր
Այսօր՝ մայիսի 22-ին, ժամը 02:00-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ և Իտալիայի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 26-ամյա Նիկոլայ Մ.-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենան և 29-ամյա Էրիկ Տ.-ի վարած «Triumph» մակնիշի մոտոցիկլը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մոտոցիկլավարը տեղում մահացել է, իսկ նրա ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Գոհար Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ «Lexus»-ի վարորդը բուժօգնության համար դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
«Lexus»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած) վիճակում։