8 տարի անց Հայաստանում անկախ դատական իշխանություն չկա․ Էդմոն Մարուքյան
WhatsApp-ով արդարադատության վերջը գալու է հունիսի 7-ին։
Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը Բարձրագույն դատական խորհրդի առջև հայտարարեց, որ հեղափոխությունից 8 տարի անց Հայաստանում այդպես էլ անկախ դատական իշխանություն չկա, և բոլոր դատաիրավական բարեփոխումները տապալված են։ Մարուքյանը, որպես իրավաբան, հայտարարեց, որ Հայաստանի քաղաքացիները հունիսի 7-ին, քվեարկելով ԼՀԿ-ի օգտին, կունենան ժողովրդին պաշտպանող դատարան, իսկ իշխանությունը երբեք չի միջամտի դատարանների գործերին։
Մարուքյանը նշեց, որ այս դատական իշխանությունը ՀՀ քաղաքացուն գաղտնալսելու, խուզարկելու ու կալանավորելու մասին է։ Մարդիկ տարիներով դատարանների դռների առջև փնտրում են արդարադատություն։
ԼՀԿ պատգամավորության թեկնածու Կարպիս Փաշոյանն էլ նշեց․ «Ի թիվս այլ պահանջների՝ 2018 թ․-ին մենք պայքարել ենք, որպեսզի ունենանք անկախ դատական համակարգ։ Արդյունքում՝ Սերժ Սարգսյանի դատարանները փոխարինվեցին Փաշինյանի դատարաններով»։