Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հայաստանը և Եվրամիությունն այժմ ավելի մոտ են, քան երբևէ. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Եվրամիությունն ավելի շատ ունի Թուրքիայի կարիքը, քան Անկարան՝ նրա. Էրդողան Ընտրությունների գլխավոր օրակարգը՝ հայկական ինքնություն, թե՞ ինտեգրացիաԱռնվազն հինգ մարդ է զnhվել Հորմուզի նեղուցում երկու բեռնատար նավի վրա ԱՄՆ-ի hարձակման հետևանքով. TasnimՄենք 15 համարն ենք, հիշեք Մեծ Հայքում ևս 15 նահանգ էր. Արշակ ԿարապետյանԵվրոպական հանձնաժողովը և Firebird AI-ը ռազմավարական համագործակցության մասին հռչակագիր են ստորագրելԱՄՆ-ը պետք է զգուշանա չարակամների կողմից նորից ճահճի մեջ քաշվելուց. Արաղչի Մեր նպատակն է հեռացնել ապազգային վարչախմբին և կերտել ազգային իշխանություն․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն քարտ-բլանշ է տալիս Փաշինյանին Նրանք ընտրվել են խաբեությամբ և չեն կատարել իրենց խոստումները․ Ցոլակ Ակոպյան«Որակյալ կրթության հասանելիության» անվան տակ դպրոցներ են փակում․ Ատոմ ՄխիթարյաՓաստորեն ԵՄ որոշ ղեկավարների գնահատմամբ, ուրիշ ազգի և պետության շահերը դավաճանելը խիզախություն է. Արտակ ԶաքարյանFirdus Prime Residence բնակելի համալիրը նոր ստանդարտներ է առաջարկում Թուրքիան ծաղրեց Փաշինյանին՝ խախտելով կանոնակարգը Մեքենան անկանոն վարող ու վթարի պատճառ դարձած 19-ամյա տղայի նկատմամբ քրեական վարույթներ են հարուցվել Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Ուժեղ Հայաստանում Վերին Լարսում հայկական մեքենաները չեն կանգնելու. Նարեկ Կարապետյան Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք. տեսանյութ Այսօր մեզ փորձում են պարտադրեն լավ կյանքի մի շատ պարզունակ ու վտանգավոր բանաձև. Մենուա ՍողոմոնյանԷլ Ցանցի զավթեցին որ ի՞նչ անեն. հարցում Էլիտաների ստի վրա կառուցված երկիր և խաբված ժողովուրդ. Մհեր ԱվետիսյանԵրևանում կայացած գագաթնաժողովն Ուկրաինայի մասին էր Լոնդոնի ֆոնդային բորսայում զանգի հնչեցման արարողությամբ նշանավորվեց Ամերիաբանկի ներառումը FTSE 100-ում` որպես LFG խմբի մասՈ՞ր ուժերն են համոզված իրենց հաջողության մեջ Le Figaro. Եվրոպան ռիսկի է դիմում զոհաբերել ժողովրդավարությունը Հայաստանում աշխարհաքաղաքականության համար Ո՞րն է խաղաղության գինը Հայաստանի համար․ մեր ինքնության և սուվերենության խնդիրն է․ Արեգ ՍավգուլյանԿարապետյանի 5 տնտեսական քայլերին ծանո՞թ եք. հարցում Մալիշկայում 15 մլն դոլար կրթաթոշակ արտասահմանյան լավագույն ԲՈՒՀ- երում սովորող երիտասարդներին. տեսանյութ ՊՄԿ-ի հերթական ներդրումը բնապահպանության ուղղությամբ. տեսանյութԱռանց բարդ տեղադրման. Նոր արևային վահանակները ժողովրդականություն են վայելում Եվրոպայում Սա պարզապես ընտրություն չէ, սա հայ մնալու և մեր տունը պաշտպանելու խնդիր է․ Մենուա ՍողոմոնյանԱրցախցիների իրավունքների աննկուն պաշտպան, «ՀայաՔվեի» խորհրդի անդամ Սայիդա Պողոսյանը` եվրոպացիների անտարբերության դեմ բողոքելիսԵկեք միասին հիշենք մեր հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսներին և տոնենք մեր ժողովրդի փառավոր հաղթանակները. Մհեր Ավետիսյան Մենք շարունակելու ենք մեր հետևողական աշխատանքը՝ մինչև եվրոպական գործընկերները սկսեն իրապես հետամուտ լինել հայկական շահերի պաշտպանությանը. ՉալաբյանԱլիևին պետք է հեռացնել Եվրոպական քաղաքական համայնքից, որ ոչ ժողովրդավարական երկիրը չհոխորտա ԵՄ խորհրդարանի վրա. Էդմոն Մարուքյան Գագաթնաժողովից հետո․ Հայաստանի առաջ բացվող վտանգավոր շրջադարձը ԱրարատԲանկը հայտարարում է ղեկավար կազմում փոփոխության մասին ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող Էդգար Հովհաննիսյանը մեզ հետ կմասնակցի ընտրություններին. Էդմոն ՄարուքյանՀրդեհ Ակնաշեն գյուղում ԱՄՆ-ը պետք է զգուշանա չարակամների կողմից նորից ճահճի մեջ քաշվելուց. Արաղչի Փայլուն բեմադրություն ընտրություններից առաջ, թե՞ վտանգավոր խաղ Հայաստանի հաշվին Մակրոնն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Մարդ իրական է, իր արժեքներով, աշխարհընկալմամբ, սկզբունքներով, և ոչ թե նրա համար, որ հանրությանը դուր գա, այլ նրա համար, որ ինքը հենց այդպիսին է. Ալեն ՂևոնդյանՄարշալ Խուդյակովի երկու ճակատագիրը (տեսանյութ) Սամվել Կարպետյանի անակնկալ պատասխանը «Ո՞րն է բարեկեցության և անվտանգությանը հասնելու ճանապարհը» հարցինՄարդու իրավունքների և ժողովրդավարության իրական վիճակի վերաբերյալ հնարավորինս իրազեկեցինք այսօր Համալիրի դիմաց տեղի ունեցած ակցիայի ժամանակ. Մենուա ՍողոմոնյանՎերջին տարիների ընթացքում Հայաստանը վերցրել է 8 միլիարդ դոլարի վարկ, եթե դրա մեկ տոկոսը ծախսվեր Գյումրիի վրա, այսօր անտուն մարդ Գյումրիում չէր լինի․ Նարեկ Կարապետյան

Ընտրությունների գլխավոր օրակարգը՝ հայկական ինքնություն, թե՞ ինտեգրացիա

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները Հայաստանում արդեն անվանում են արտաքին քաղաքական կուրսի հանրաքվե։ Երկիրը կանգնած է ընտրության առաջ՝ պահպանել ավանդական գործընկերային համակարգը, թե շարժվել դեպի եվրոպական ինտեգրում՝ իր հնարավոր ռիսկերով։

Տնտեսական ցուցանիշները մտահոգիչ են․ Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը կրճատվել է շուրջ 5,1 միլիարդ դոլարով, ինչը հարված է արտահանմանն ուղղված ոլորտներին։ Միաժամանակ աճում են գները, իսկ կրթության ոլորտում գնաճը հասել է 8,3%-ի։ Երիտասարդների գործազրկությունը կազմում է 26%, և ընտանիքների զգալի մասը հետաձգում է երեխա ունենալու որոշումը։

Օրինակ են բերվում նաև այլ երկրներ․ Մոլդովայի դեպքում՝ տնտեսական դժվարություններ, Հունգարիայի դեպքում՝ քաղաքական ճնշումներ, Վրաստանի դեպքում՝ եվրոպական գործընթացների դադարեցում ինքնիշխան որոշումներից հետո։

Առանձին մտահոգություն է առաջացնում նաև արժեքային դաշտը։ Քննադատների կարծիքով՝ եվրաինտեգրման գործընթացում վտանգի տակ կարող են հայտնվել ազգային և մշակութային հիմքերը։ Մասնավորապես, նշվում է, որ Հայ Առաքելական եկեղեցին՝ որպես ազգային ինքնության կարևոր հենասյուն, հաճախ հայտնվում է քննադատության թիրախում, իսկ հասարակության մեջ ակտիվանում են արժեքային հակասությունները։

Այսպիսով, առաջիկա ընտրությունները ոչ միայն իշխանության ձևավորման, այլև երկրի զարգացման ռազմավարական ուղղության ընտրության մասին են։
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նկատում ՝ ԵՔՄ և ԵՄ գագաթնաժողովներին մասնակցելու նպատակով Հայաստան եկած պաշտոնյաներից ոչ ոք չայցելեց Մայր աթոռ․
«Սա առաջին դեպքն էր, երբ նման այց տեղի չունեցավ, որովհետև, ըստ էության, բոլորը ներգրավված էին Նիկոլի կողմից Հայ Առաքելական եկեղեցուն հայտարարված պայքարի մեջ։

Այո՛, այս առումով ևս՝ արժեհամակարգային տեսանկյունից, Հայաստանի համար կարող է լուրջ ցնցում լինել։ Բայց այդ հարցում ես այնքան էլ չեմ անհանգստանում։ Ինչո՞ւ։ Որովհետև գլոբալիստական ուղղության առաջնորդներից, օրինակ, Էմանուել Մակրոնը, մեծ հավանականությամբ չի վերընտրվելու։

Եթե նայում ենք Եվրամիության այն երկրներին, որտեղ ներկայումս իշխանության են ծայրահեղ գլոբալիստ ուժերը, տեսնում ենք, որ առաջիկա՝ 2027–2028 թվականների ընտրություններում նրանց վարկանիշը արդեն այն մակարդակի վրա է, որ դժվար թե վերարտրվեն։

Ես սա ասում եմ որպես Եվրոպան լավ ճանաչող մարդ․ այնտեղ աստիճանաբար ամրապնդվում են պահպանողական, ազգային արժեքները հարգող ուժերը՝ ընտանիքի, եկեղեցու և ավանդական ինստիտուտների վրա հիմնված»,-ասում է Զոհրաբյանը։։
Քաղաքական գործչի դիտարկմամբ՝ Հայաստանի իշխանությունները շատ լավ գիտեն՝ ինչ է լինելու Հայաստանի հետ աշխարհաքաղաքական կտրուկ շրջադարձից հետո, ինչ է սպասվում մեր այն հայրենակիցներին, ովքեր հարյուր հազարներով պայմանագրեր ունեն Ռուսաստանում, և ինչ ճակատագիր են ունենալու տրանսֆերտները։

«Հայաստանի իշխանությունները նաև շատ լավ գիտեն, թե ինչ կլինի երկրի տնտեսության հետ, եթե ռուսական շուկան փակվի մեր գյուղմթերքների համար, ինչը, փաստորեն, արդեն սկսվել է։ Խոսքը վերաբերում է ձկանը, ծաղկին, ինչպես նաև առցանց վաճառքի հարթակներին՝ Ozon և այլ մարկետփլեյսներ, որտեղ հայկական ապրանքների հասանելիությունը սահմանափակվել է։ Առաջիկայում, կարծում եմ, նույնը կարող է տեղի ունենալ նաև ծիրանի դեպքում։ Մինչդեռ մարդիկ տասնյակ հազարավոր դոլարների վարկեր են վերցրել։

Մենք արդեն տեսնում ենք կոնկրետ օրինակներ․ օրինակ՝ Jermuk Group-ի մեծ խմբաքանակը՝ մոտ 400 հազար միավոր։ Եթե հանկարծ Ռուսաստանը հայտարարի, որ, ասենք, «Պռոշյանի գինու-կոնյակի կոմբինատի» արտադրանքի մեջ հայտնաբերվել են ինչ-որ վնասակար նյութեր, ի՞նչ կլինի։ Հայաստանի տնտեսությունը կարող է ուղղակիորեն ծանր հարված ստանալ։

Արդյո՞ք Հայաստանի իշխանությունները տեղյակ են այս ամենից։ Իհարկե՝ այո։ Բայց ինչո՞ւ չեն արձագանքում։ Քանի որ, ըստ այս մոտեցման, նրանց հիմնական նպատակը վերարտադրվելն է՝ ինչպես ներքաղաքական, այնպես էլ աշխարհաքաղաքական հենակետի տեսանկյունից, որն այս դեպքում Եվրոպական միությունն է»։

Երգիչ, երգահան Դավիթ Ամալյանն էլ, խոսելով ԵՄ անդամակցության հեռանկարի և դրա հետևանքների մասի նշում է՝Եվրամիություն ասվածը մեր տարածաշրջանում, ըստ էության, նույնացվում է Թուրքիայի հետ․
« Եթե ընդունում ենք, որ պետք է շարժվենք այդ ուղղությամբ, ապա պետք է հասկանանք նաև, որ Թուրքիայի ամենամտերիմ գործընկերը այս պահին, ցավոք, Ադրբեջանն է։ Եթե կարծում ենք, որ կարող ենք հենվել նրանց վրա, ապա եկեք դա հստակ ասենք։ Իսկ այն մարդիկ, ովքեր նման մոտեցում են առաջ քաշում, առնվազն լուրջ վերանայման կարիք ունեն։

Դարասկզբի՝ 1915 թվականի իրադարձությունների ժամանակ նույն Եվրոպան ինչպիսի՞ դիրք գրավեց։ Իսկ Արցախի կորստի և պատերազմի ընթացքում ինչպիսի՞ «չեզոքություն» ցուցաբերեց։ Այս հարցերը չեն կարող անպատասխան մնալ»։

Ինչ վերաբերում է մեր դաշնակիցներին, ըստ Ամալյանի՝  պետք է ընդունել, որ մենք նույնպես միշտ չէ, որ ճիշտ ենք վարվել նրանց հետ․
«Հնարավոր է՝ այդ հարաբերությունների սառեցման մեջ մեր բաժին պատասխանատվությունն էլ կա, և այսօր ստանում ենք դրա հետևանքները»,-եզրափակեց նա։


« Մենք տնտեսապես որևէ առնչություն չունենք Եվրոպայի հետ։ Մեր ամբողջ տնտեսությունը խորապես փոխկապակցված է Ռուսաստանի և ԵԱՏՄԻ շուկայի հետ։ Վերջին, Նիկոլի վերջին, հույս ունեմ, իսկապես, վերջին այցի ժամանակ։Մոսկվա նրան պարզ բացատրվեց, որ հնարավոր չի տեղավորվել 2 աթոռի վրա և ուտել 2 սեղանից։ Այսինքն՝ կամ պետք է ընտրի Եվրոպական միությունը, կամ Եվրասիական միությունը»,-մեզ հետ զրույցում նման դիտարկում է արել ՍԻՄ կուսակցության առաջնորդ Հայկ Բաբուխանյանը՝ հավելելով, որ  այս պահի դրությամբ Հայաստանը ստանում է Եվրասիական միությունից հսկայական տնտեսական օգուտներ, զրուցակիցը օրինակ է բերում՝  հայկական ծիրանի 80,6 % ավելին արտահանվում է Ռուսաստան, և ընդամենը կես տոկոսի չափով՝ Եվրամիություն։

« Բացի դրանից, Եվրոպայում տեսնում եք, որ Եվրոպան պատրաստվում է է՛լ ավելի սրել հակառուսական իր քաղաքականությունը։Մենք տեսնում ենք, որ Եվրոպայում երկակի ստանդարտներով են առաջնորդվում և այդ ամենը նշանակում է, որ մենք որևէ առնչություն Եվրոպայի հետ չունենք նաև մենթալիտետի առումով։ Այնպես որ, որևէ կապ մեր ազգային տրադիցիոնալ ուրեմն համակարգը, արժեքային համակարգը ներկայիս եվրոպականի հետ առնչություն չունի»։