Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Թրամփը պլանավորում է Իրանի հետ հակամшրտության ավարտից հետո նավատորմ ուղարկել Կուբա Հայաստանում մարդասիրության ճգնաժամ է․ Արամ ՎարդևանյանԻրանը պատրաստ է դիվանագիտական միջոցառումներ սկսել, եթե ԱՄՆ-ն փոխի իր uպառնալից հռետորաբանությունը և uադրիչ գործողությունները․ ԱրաղչիՍալոնիկի սիմֆոնիկ նվագախմբի կողմից Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտի փայլուն կատարումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինԱրմանը շատ լավ մակարդակ ունի, նրա հետ մարզվելը հիանալի է․ Խամզաթ Չիմաևը՝ Արման Ծառուկյանի մասինՄարուքյանը մեղադրում է Փաշինյանին՝ Ադրբեջանին արդարացնելու համար Իշխանությունն արժեզրկված է․ ինչո՞ւ է պետք փոխել սուպերվարչապետական համակարգը. Էդմոն ՄարուքյանԷլեկտրական ցանցերը զավթեցին Կարապետյանից որ ինչ անեն. հարցում Իջևանում Այս փուլում նպատակահարմար չենք համարում որևէ ընդդիմադիր ուժի քննադատությունը․ Մենուա Սողոմոնյան Սփյուռքի մեր հայրենակիցները դուրս են մղվում Հայաստանի կյանքից․ Ատոմ ՄխիթարյանՓափուկ բարձով՝ ցեղասպանություն. Հովհաննես ԻշխանյանՓաշինյանը միտումնավոր սրում է ՀԷՑ-ի շուրջ վեճըԸստ Փաշինյանի, եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է․ տեսանյութ Այս իշխանությունը գաղափարական փլուզման եզրին է․ Հրայր ԿամենդատյանԸստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք ՉալաբյանԱրևմուտքն ամեն ինչ անելու է Փաշինյանի վերարտադրությունն ապահովելու համար Բաքուն սպառնում է շարունակել իր ջարդարարությունները Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Երևան չի գա Թոշակի բարձրացումը ընտրակաշա՞ռք. հարցում Թալինում համայնքապետը, որը նաեւ ՔՊ-ի տարածքային խորհրդի նախագահն է, 30.000-100.000 դրամ «օգնություն» է բաժանել. ՔՊ-ն բացահայտ ընտրողներին կաշառո՞ւմ է Փաշինյանի՝ 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագրի ֆոնին, հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ նոր համախմբում է ձևավորվում. տեսանյութՍևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Mitsubishi»-ն Ի՞նչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք, կամ ձեր դիմաց դուրս գա․ հարցում Աբովյանում Հայկական E-auto-ն Hongqi-ի համաշխարհային ֆորումում էր․ փորձի փոխանակում՝ հօգուտ հայ վարորդների Ղազախստանը քննարկում է համագործակցությունը Firebird AI-ի և NVIDIA-ի հետԻնչի՞ է նյարդային Փաշինյանը. հիշու՞մ եք մետրոյում նրա խոսելաձևը արցախցի կնոջ հետ և ոչ միայն. հարցում ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանն է ահազանգումՉնայած առատ տեղումներին՝ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր է 17 սմ-ով Փաշինյանն իր ձախողումների մեղքը գցում է ընդդիմության վրա Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ Պատասխան Ծայրահեղ աղքատության հաղթահարման պետական ծրագիրը քննադատողներին. Նարեկ Կարապետյան Ադրբեջանը կարող է լինել միայն Փաշինյանի փոքրիկ խմբակի երաշխավորը. Սամվել ԿարապետյանՄենք կառուցելու ենք նոր ձևի մեր պետությունը․ Արշակ Կարապետյան Մեր առաջնահերթությունն է մարդկանց մասին մտածել և ստեղծել պայմաններ, որ նրանք կարողանան աշխատել ու արժանապատիվ ապրել. Գագիկ ԾառուկյանTesla-ն ԱՄՆ-ին արևային էներգիա կմատակարարի չինացի գործընկերների հետ Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն․ ՄԻՊ Հայ օգտատերերի փակված էջերի հարցով՝ դիմում միջազգային հարթակներին Մեր հաղթանակը մեր ժողովրդի բարեկեցությունն է. Հրայր ԿամենդատյանԻսրայելի հարվածների հետևանքով Լիբանանի հարավում առնվազն 9 մարդ է զոհվել «ՀայաՔվեի» գրասենյակը` Շենգավիթում` Գարեգին Նժդեհի 10 հասցեում
Հայտնի է՝ այս տարի երբ կնշվի Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը (Վարդավառ)
Դարբնիկ գյուղում բախվել են «Mercedes»-ը և բեռնատար «Գազել»-ը․ կան վիրավորներ Քարոզչական ճնշումների ֆոնին՝ սրվող քաղաքական պայքար Իրանի գերագույն առաջնորդը խոստացել է հաղթել թշնամուն նաև մշակույթի և տնտեսության ոլորտներում Վարչախմբի օգտին ցանկացած ձայն գնալու է մեր պետության կործանմանը. Ավետիք Չալաբյան Եթե դա ձեզ դուր չի գալիս, գնացեք մարզելու Ֆրանսիայում կամ Պորտուգալիայում․ Գվարդիոլան՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղացանկի մասին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Թրամփը պլանավորում է Իրանի հետ հակամшրտության ավարտից հետո նավատորմ ուղարկել Կուբա Իրանը պատրաստ է դիվանագիտական միջոցառումներ սկսել, եթե ԱՄՆ-ն փոխի իր uպառնալից հռետորաբանությունը և uադրիչ գործողությունները․ Արաղչի ԵՄ գագաթնաժողովը՝ որպես շրջադարձային ռիսկ. արտաքին խաղերի գինը Հայաստանի համար

Սալոնիկի սիմֆոնիկ նվագախմբի կողմից Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտի փայլուն կատարումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հանդիսատեսը երկարատև ծափողջյուններով բաց չէր թողնում Հայկ Մելիքյանին բեմից

Ապրիլի 30-ին Սալոնիկի «Մեգարոն» հեղինակավոր համերգասրահում տեղի ունեցավ «Աշխարհի հնչյունները. Հայաստան» խորագրով համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի հիշատակին։ Միջոցառումը կազմակերպվել էր Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ՝ Սալոնիկի «Մեգարոն» համերգասրահի հետ գործընկերությամբ և Հովնանյան ընտանիքի հիմնադրամի աջակցությամբ։

Համերգի կենտրոնական պսակը՝ Արամ Խաչատրյանի դաշնամուրի և նվագախմբի կոնցերտը, ներկայացրեց Սալոնիկի պետական սիմֆոնիկ նվագախումբը ֆրանսիացի ականավոր դիրիժոր Ֆիլիպ Ֆորժեի ղեկավարությամբ։ Մենակատարն էր հայ անվանի վիրտուոզ դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը։

Մաեստրո Ֆորժեն, որն իր կարիերայում առաջին անգամ էր ղեկավարում Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտը, արտահայտեց իր խոր հիացմունքը հայ մեծ կոմպոզիտորի երաժշտական լեզվի, ստեղծագործության գունագեղ նվագախմբավորման և ազգային ինքնատիպ ոճի հանդեպ։ Հատուկ ընդգծելով Հայկ Մելիքյանի վիրտուոզ կատարումը՝ նա նշեց, որ նման մակարդակի մենակատարի հետ համատեղ աշխատանքը բացառիկ արտիստական փորձառություն էր։

Հույն հանդիսատեսը, ինչպես նաև բազմաթիվ միջազգային հյուրեր և պաշտոնյաներ, երկարատև ոտնկայս ծափողջյուններով չէին թողնում, որ Հայկ Մելիքյանը հեռանա բեմից։ Ի պատասխան՝ դաշնակահարը նվիրաբերեց Կոմիտասի նրբաճաշակ ու հոգեթով «Շուշիկին», որի յուրաքանչյուր հնչյունի հետ դահլիճում սարսուռ էր ծնվում՝ թողնելով անջնջելի տպավորություն ներկաների սրտերում։

«Հունաստանում Հայաստանի դեսպանության և Սալոնիկի համերգասրահի համատեղ կազմակերպած այսօրվա համերգը նվիրվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 111-րդ տարելիցին։ Իրականում առաջին անգամն է Սալոնիկում դեսպանության կողմից նման միջոցառում կազմակերպվում։ Կարևորելով միջոցառումը մենք Հայաստանից հրավիրել ենք ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանին, ով ներկայացրեց 20-րդ դարի համաշխարհային լավագույն դաշնամուրային կոնցերտներից մեկը՝ Արամ Խաչատրյանի կոնցերտը։ Սալոնիկի համերգասրահը և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը 2025 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի Հունաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ստորագրել են Համագործակցության հուշագիր, որը նախատեսում է նաև համատեղ միջոցառումների կազմակերպում, մեր երկրներից երաժիշտների կատարմամբ համերգների կազմակերպում։ Եւ այս խորհրդանշական  միջոցառումը կարող է համարվել նման համագործակցության մեկնարկի արտահայտություն»,— նշեց Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը։

«Այսօրվա համերգը ինձ համար ուներ խորապես խորհրդանշական նշանակություն. երաժշտությունը այն լեզուն է, որով հնարավոր է փոխանցել ինչպես ցավը, այնպես էլ հույսը, և մեր ժողովրդի անպարտելի ոգին։ Անցյալ տարի պատիվ էի ունեցել ելույթ ունենալու Աթենքի «Մեգարոնում», իսկ այսօր, Սալոնիկի հանդիսատեսի ջերմությունն ու անկեղծ սերը զգալով, ևս մեկ անգամ համոզվեցի, թե որքան բարեկամ, զգայուն ու երաժշտասեր է հույն հանրությունը։ Շնորհակալ եմ Հունաստանում ՀՀ դեսպանությանը, Սալոնիկի «Մեգարոնին» և Հովնանյան ընտանիքի հիմնադրամին այս հնարավորության համար»,— ասաց Հայկ Մելիքյանը։

Համերգի ընթացքում հատուկ հուզիչ պահեր պարգևեց նաև հույն-հայկական արմատներով տաղանդավոր սոպրանո Սիրանուշ Ցալիկյանը, որն իր թավշյա ու հոգեթով ձայնով ներկայացրեց հույն ժամանակակից կոմպոզիտոր Խրիստոս Հաձիսի «Light from the Cross» վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործությունը՝ հայ հոգևոր երաժշտության թեմաներով։ Արտիստուհու կատարումը՝ լի ներքին ապրումով ու ազգային ինքնատիպ շնչով, դահլիճում ստեղծեցին հայ-հունական մշակութային հոգեմերձության հատուկ մթնոլորտ՝ ևս մեկ անգամ ընդգծելով այն խոր արմատները, որոնք միավորում են երկու ժողովուրդներին։