Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ինչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԿանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա ԿոստանյանԱլիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանԺողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումRate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԻսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա ԿոստանյանԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՓաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճՌուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԴիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանՏնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ» ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ» Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ» «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ» «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ» Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկը
uncategorized

Այգեպանի բացակայությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Arev Film ստուդիայի հիմնադիր տնօրեն, ռեժիսոր Հրանտ Վարդանյանը

– Պարոն Վարդանյան, այսօր ի՞նչ է կատարվում մեր երկրում: Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը:

– Սպասողական:

– Ինչի՞ն եք սպասում:

– Բոլորն են սպասում: Եվ չգիտեմ, թե ինչի են սպասում: Անվերջանալի կանգառում սպասող ուղևորների ենք նման: Անընդհատ ինչ–որ բանի ենք սպասում. թե՝ լավ, թե՝ վատ:

– Հանկարծ Գոդոյին սպասող չլինենք:

– Գոդոյին ենք սպասում, ում ենք սպասում՝ չգիտեմ: Բայց սպասում ենք:

Բայց այսքան սպասելը լավ բան չէ: Երևի պետք է ճանապարհ ընկնել ու այն հարթելով ընթանալ: Որպեսզի իմանաս, թե ուր ես գնում:

– Իսկ Դուք ձեր հույսը ինչի՞ հետ եք կապում, ո՞ւմ հետ եք կապում, հասարակության ո՞ր շերտի հետ:

– Միասին՝ բոլորի հետ եմ կապում: Որովհետև մինչև բոլորը մասնակից չլինեն, ոչինչ չի ստացվի: Ճիշտ է, տարբեր են ամենքը, բայց բոլորի մասնակցությունն էլ անհրաժեշտ է: Մոտավորապես այսպես՝ ինչպես նախագծի համաձայն շենք ես կառուցում: Եվ ամեն մեկն իրենով պետք է մասնակից լինի շենքի կառուցմանը:

Եվ եթե այս միասնականությունը չկա, ապա ոչինչ էլ չի կառուցվում, ընդամենը ժամանակավոր իրավիճակներում ժամանակավոր հարցեր են լուծվում:

– Բայց մեր ժողովուրդը շատ ուշ է արթնանում, հետո ինչ–որ տեղ համակերպված է, հանդուրժող է…

– Իմ պատկերացմամբ ժողովուրդը ջուր է, կամ նման է ջրի: Այգեպանն է իր բահով ճանապարհ հարթողը, որով պետք է ջուրը հոսի: Ու երբ այդ ջուրը այգեպանի շնորհիվ հասնում է այն ծառին, որը պետք է աճի ու պտղակալի, ահա այդ դեպքում է, որ երևում է ժողովրդի ֆունկցիան:

Այնպես որ, մեր երկրում այդ՝ բահով այգեպանների պակաս կա: Որովհետև եթե անգամ բահ ունեցողներ էլ կան, ապա այդ բահով իրենց համար են գործում կամ ջուրն իրենց սեփական այգին են ուղղում:

Սա ես համարում եմ ճղճիմություն: Այն նաև հենց քաղքենիությունն է: Եվ այսօր ամենուր հենց քաղքենիությունն է տիրում մեր կյանքում. և՛ քաղաքականության մեջ, և՛ մշակույթում, և՛ հասարակական հարաբերություններում, հեռուստատեսային ոլորտում: Քաղքենիությունը դարձել է դրոշ:

– Լա՛վ, այդ դեպքում ինչպե՞ս կարևորագույն արժեքները գերակա դարձնենք մեր կյանքում, դրանց տուրք տանք:

– Մշակութային ոլորտները պետք է պատշաճ ֆինանսավորում ստանան: Նաև՝ գիտությունը: Որպեսզի մեր կյանքի ավանգարդում մշակութային, հոգևոր ու գիտական արժեքները լինեն: Սակայն չնչին ֆինանսավորումով այդ ոլորտների զարգացումը չենք կարող ապահովել: Եվ բնականաբար կլինի այն, ինչ ունենք այսօր:

Մինչդեռ պետությունը, նրա սահմանները, զորքը, դրոշը ըստ էության նրա համար են, որպեսզի պահպանենք մեր տեսակը: Իսկ տեսակը պահպանվում է նախ և առաջ մշակույթով և գիտությամբ:

Այս ամենն ինքն իրեն չէ, որ տեղի է ունենում: Դա ևս իմ ասած այգեպանների գործն է: Այսինքն՝ խնդիր կա, որպեսզի երևան գան մեր ազգի ազնիվ ու գիտակից նվիրյալները, նրանք այգեպանի բեռն ուսեն ու իրենց գործն անեն: Որպեսզի ամեն ինչ, մեր կյանքի յուրաքանչյուր դետալ դրվի այնտեղ, որտեղ իր տեղն է:

– Իսկ Դուք բացառո՞ւմ եք, որ այդ այգեպանները լինեն մեր իշխանության մեջ, մեր իշխանավորներից:

– Ոչ, իհարկե: Որովհետև իշխանական կառույցների մեջ ես նաև ազնիվ մարդկանց գիտեմ: Այնպես չէ, որ բոլորն աղտոտված ու վատն են:

Հարցն այն է, թե ովքե՞ր են առաջատարները. ովքե՞ր են իրենց հետևից տանում մարդկանց, ընդհանրապես՝ հասարակությունը: Սրանք խնդիրներ են, որոնք ինձ համար անհասկանալի են: Այս երեսուն տարվա մեջ անհասկանալի մնաց հենց մի բան, թե ինչո՞ւ այսպես եղավ:

Բայց գուցե և ամեն ինչ իր պատճառներն ունի. ասենք՝ մեր պատմությունը, մեր անցած ճանապարհը: Սակայն անընդհատ հետ նայելն ու դրանց առկայությունը պատճառաբանելով՝ մեր առաջընթացի բացակայությունն արդարացնելը կրկին ճիշտ չէ:

Հարկավոր է յուրաքանչյուր օր լինել ուժեղ և յուրաքանչյուր օրվա հետ՝ ազնիվ: Եվ մեր կյանքում մեծ պետք է լինի երիտասարդության դերը, նրանց պետք է տեղ տանք:

– Երիտասարդությունն այսօր դուրս է եկել փողոց: Դրա հետ հույսեր կապո՞ւմ եք:

– Երիտասարդներ այսօր կան փողոցում էլ, լաբորատորիաներում էլ, գաղութներում էլ: Շատ տարբեր են նրանք:

Ես համաձայն եմ այն բանի հետ, որ երիտասարդները պետք է դուրս գան փողոց ու բողոքեն: Բայց ո՛չ անպայման անձամբ իրենց հարցերով: Նրանք պետք է արձագանքեն ամեն անարդարության, որ տեղի է ունենում երկրում, թեկուզ չվերաբերի իրենց: Երիտասարդները պետք է կռիվ տան խավարի դեմ:

– Իսկ հնարավո՞ր է, որ երիտասարդների ներկա ընդվզումը դառնա մի բանի սկիզբ:

– Սկիզբ կլինի այն ժամանակ, երբ համայն հայությունն իրար գլխի հավաքվի ու պարզի, թե ինքն ի՞նչ է ուզում այսօր, որպեսզի ապագայում ի՞նչ ունենա: Գլոբալ առումով հարցը պետք է լուծվի:

– Այսինքն՝ քաղաքական առումով ճարտարապետներ են հարկավոր:

– Ճարտարապետներ և իրենց երկիրը սիրող, բահը ձեռքներին՝ այգեպաններ:

  Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում