Նախագահի պաշտոնում առաջարկվում է Միքայել Աջապահյանի թեկնածությունը․ Էդմոն Մարուքյան
իր տելեգրամյան ալիքում գրում է․
Միքայել Աջապահյանը՝ նախագահի թեկնածու
Մենք չենք մտնելու վարչապետի թեկնածուների գզվռտոցի մեջ, սակայն
արդեն հայտարարել ենք, որ ընդդիմության միավորման գործընթացում տեսնում ենք, որ Հանրապետության նախագահի պաշտոնը կարող է զբաղեցնել հոգևոր դասի ներկայացուցիչ, քանի որ Հանրապետության նախագահի պաշտոնը Հայաստանում այս պահին գործադիր պաշտոն չէ, գործադիր լծակներ չունի։ Այն կառուցված է հեղինակության վրա և ունի ներկայացուցչական լիազորություններ։
Առաջարկում ենք, որ Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնի հոգևոր դասի ներկայացուցիչ, մեր արքեպիսկոպոսներից մեկը՝ Միքայել Աջապահյանը։ Նրա թեկնածությունն առաջադրվել էր դեռևս իմպիչմենտի գործընթացի ժամանակ, երբ ընդդիմադիր դաշտը համախմբվել էր։ Ուստի կարծում ենք, որ վարչապետի թեկնածուի շուրջ չհամախմբված ընդդիմությունը կարող է նախագահի թեկնածուի շուրջ հասնել կոնսենսուսի և այդ հարցում ունենալ միասնական դիրքորոշում։