Մինչ այս պահը Իրանի 30 համալսարաններ են թիրախավորվել
Այս պահի դրությամբ հարվածներ են հասցվել Իրանի 30 համալսարանների ուղղությամբ, հայտնում է Pars Today-ը՝ վկայակոչելով երկրի կրթության նախարարին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել Իրանի բուհերին ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերի հասցրած հարվածների մասին։ Թիրախների ցանկում են հայտնվել Թեհրանի գիտության և արդյունաբերության համալսարանը, Սպահանի տեխնոլոգիական համալսարանը, ԻՀՊԿ ռազմական համալսարանը, Պաստերի գիտահետազոտական ինստիտուտը և այլ կառույցներ։
Ի պատասխան՝ Թեհրանը սպառնացել է հարվածներ հասցնել տարածաշրջանում գտնվող ամերիկյան և իսրայելական բուհերին։