Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ում
Վիդեո

Ո՞վ կարող է դառնալ կնքահայր և ինչու կինը չի կարող լինել կնքամայր

«Երեխան ի՞նչ է ցանկանում», - հարցնում է քահանան:

«Հավատք, հույս, սեր և մկրտություն»,- պատասխանում է կնքահայրը:
Կնքահայրը մկրտվողի հոգևոր ծնողն ու դաստիարակն է, ում վստահվում է երեխայի հոգևոր կյանքի աճն ու զարգացումը: Ժողովրդական լեզվում տարածված է նաև «քավոր» բառը, որով դիմում են կնքահորը:

Ե՞րբ է առաջացել «կնքահայր» կամ «քավոր» հասկացողությունը:

«Կնքահայր» կամ «քավոր» հասկացողությունը եկել է առաջին դարերից: Այն ժամանակ նրանք կոչվում էին վկայող: Նա այն անձն էր, ով նորադարձ հավատացյալին բերում էր քրիստոնեական համայնք, վկայում, որ նա կարող է անդամագրվել տվյալ համայնքին և արժանի է մկրտության: Դարերի ընթացքում այդ մարդը դարձել է կնքահայր (քավոր), բայց ըստ խորհրդի բուն էության նույն վկայողն է: Կնքահոր հիմնական պարտականությունը հոգևոր և քրիստոնեական դաստիարակությամբ զբաղվելն է:
Հայկական ընտանիքներում և կենցաղում կնքահայրը կամ քավորը հատուկ տեղ և դեր ունի: Առանց նրա չի կատարվում ոչ մի ընտանեկան իրադարձություն, իսկ ավանդական երկրորդ կամ երրորդ կենացը հաստատ հնչում է կնքահոր կամ քավորի պատվին: Սակայն մինչև կնքահորն ընտրելն ընտանիքը կանգնում է մի շարք հարցերի առաջ:

Ովքե՞ր կարող են կնքահայր լինել:

Մկրտվողի հարազատ եղբորից, հայրիկից և պապիկից բացի՝ ցանկացած մարդ: Կնքահայրը պետք է լինի մկրտված, չափահաս տղամարդ: Եկեղեցու ավանդույթի համաձայն նախընտրելի է, որ կնքահայրը լինի կամ հեռու բարեկամ կամ ընդհանրապես արյունակցական կապ չունենա, քանի որ կնքահոր անձի ընտրության նպատակն է, որ մկրտվողի կողքին ավելանա նրա մասին հոգացող ու հավատավոր ևս մեկը: Կնքահայր ընտրելիս կարևոր է նկատի ունենալ, որ վերջինս լինի բարեպաշտ քրիստոնյա և ունենա օրինակելի ընտանիք: Որպես կնքահայր կարող է հանդես գալ նաև հոգևորականը:

Ովքե՞ր չեն կարող կնքահայր լինել:

Կնքահայր չեն կարող լինել կանայք, անչափահասները, անհավատները, այլակրոնները, այլադավանները, մկրտվողի հայրը, եղբայրը կամ պապիկը:

Պարտադի՞ր է, որ կնքահայրն ու կնքամայրն ամուսիններ լինեն:

Մեր եկեղեցին չունի «կնքամայր» հասկացողությունը։ Պարտադիր չէ, որ կնքահայրն ամուսնացած լինի:
Հայ Եկեղեցու կանոնական որոշումների համաձայն` միայն տղամարդը կարող է կնքահայր լինել: Մկրտվողի կնքամայրը հանդիսանում է այն եկեղեցին, որտեղ անձը մկրտվում է, քանի որ եկեղեցու արգանդից՝ Մկրտության ավազանից է ծնվում քրիստոնյան։
Կնքահայրն իր սանիկի ընտանիքի հետ հոգևոր ազգական է դառնում: Եկեղեցական կանոնների համաձայն` կնքահայրը չի կարող խնամիական կապ ունենալ իր սանիկի հետ:

Ի՞նչ դերակատարում ունի կնքահոր կինը: Արդյո՞ք նա կնքամայր է:

Դա ձևական պաշտոն է։ Կինը կարող է լինել կնքամայր այնքանով, որքանով իր ամուսինը կնքահայր է։

Ինչո՞ւ կինը չի կարող լինել կնքամայր:

Մկրտվողի հոգևոր մայրը եկեղեցին է, որի արգանդից՝ Մկրտության ավազանից, ծնվում է քրիստոնյան։

Եթե ընտանիքի նախընտրած կնքահայրը չի կարողանում մասնակցել արարողությանը, օրինակ՝ արտասահմանում է, կարո՞ղ է որևէ մեկ այլ անձ նրա փոխարեն մասնակցել արարողությանը:
Եթե ընտանիքի կողմից ընտրված կնքահայրը ինչ-որ պատճառով չի կարող մասնակից լինել եկեղեցում կատարվող արարողությանը, ապա կարելի է այլ մարդու ընտրել որպես կնքահայր: Այս դեպքում ամենևին էլ պարտադիր չէ կնքահորը սպասելը, մանավանդ եթե հայտնի չէ, թե կնքահայրը երբ կկարողանա ներկա գտնվել։ Ուստի, առավել կարևոր է երեխայի մկրտությունը չհետաձգելը։ Սակայն եթե նկատի ունեք, որ որևէ անձ կնքահոր փոխարինողի դերում լինի ժամանակավորապես՝ միայն արարողության համար, ապա՝ միանշանակ ոչ: Արարողությանը մասնակցած անձը կլինի մկրտվողի կնքահայրը:

Կարելի՞ է ինչ-որ պատճառով կնքահոր փոփոխություն կատարել:

Ո՛չ, չի կարելի, քանի որ Ս. Մկրտության ժամանակ տվյալ մարդն է եղել խորհրդի վկան ու երաշխավորը: Ըստ Հայ Առաքելական եկեղեցու կանոնակարգի՝ յուրաքանչյուր երեխա կարող է ունենալ մեկ կնքահայր, չի բացառվում նաև, որ մի քանի երեխա կարող են ունենալ միևնույն կնքահայրը:

Եթե ինչ-ինչ խնդիրներ են առաջացել, ասենք՝ կնքահայրը մահացել է կամ ընտանիքի հետ կոնֆլիկտ է առաջացել, անձը կարո՞ղ է փոխել կնքահորը:

Ս. Մկրտության կամ Ս. Պսակի ժամանակ որպես կնքահայր հանդես եկած անձին փոխել այլևս հնարավոր չէ։ Այլ բան է, որ եթե տվյալ ընտանիքում կրկին լինի Մկրտության կամ Պսակի արարողություն, լիովին հնարավոր է այլ մարդ ընտրել որպես կնքահայր։

Կարելի՞ է ամուսնանալ կնքահոր կամ նրա զավակի հետ:

Անշուշտ, ոչ: Կնքահայրը մկրտության ժամանակ դառնում է սանիկի հոգևոր հայրը: Եթե անընդունելի է մարմնավոր ծնողի հետ ամուսնանալը, ապա որքան առավել անընդունելի է հոգևոր ծնողի հետ ամուսնանալը: Չէ՞ որ հոգին առավել է, քան մարմինը: Նույնն է նաև կնքահոր դստեր հարցում, քանի որ կստացվի, որ մարդն ամուսնանում է իր հոգևոր քրոջ հետ, որը նույնպես անթույլատրելի է:

Եթե երեխայի հայրը կամ մայրը կնքված չեն, կարելի՞ է երեխային կնքել:

Ծնողների չմկրտված լինելու պտճառով եկեղեցին չի արգելում երեխայի մկրտությունը։ Սակայն ճիշտ կլինի, որ ամբողջ ընտանիքը մկրտված լինի և քրիստոնեավայել կյանքով ապրի: Այսօր մարդիկ կարող են մկրտվել հենց այնպես՝ առանց խորհուրդը հասկանալու և կարևորելու, սակայն քրիստոնեական կենցաղավարությունն անհրաժեշտ է Աստծո ճշմարիտ հետևորդ լինելու համար: Սակայն խիստ ցանկալի է որ ծնողներն էլ երեխայի հետ մկրտվեն։ Այլապես հակասություն է. եթե ծնողներն ընդունում են Մկրտության խորհրդի կարևորությունը և հավատքով երեխային տանում եկեղեցի՝ մկրտության, ապա ի՞նչն է խանգարում, որ իրենք էլ մկրտվեն։

Ինչո՞ւ է մկրտությունը պարտադիր:

Մկրտությունը ոչ թե պարտադիր է, այլ անհրաժեշտ, քանի որ ինչպես հիվանդության ժամանակ մարդը միջոցներ է փնտրում բժշկվելու, ինչը ոչ թե պարտադիր է, այլ անհրաժեշտ, և ավելին՝ կենսական պահանջ, նույն կերպ էլ մկրտությունն ադամական մեղքից մասնավորապես և մեղքերից ընդհանրապես ազատվելու և բժշկվելու անհրաժեշտ միջոց է, և ավելին՝ փրկության առաջնային պայման: Հավատի առկայությամբ մկրտվելն է փրկության նախապայմանը:

Կարելի՞ է հրաժարվել կնքահայր դառնալու առաջարկից, թե՞ դա մեղք է:
Կնքահայր դառնալու առաջարկից հրաժարվելը մեղք չէ: Եթե մարդն իրեն անպատրաստ է համարում այդ պարտականության համար, ապա կարող է հրաժարվել այդ առաջարկից: (Զաքարիա վարդապետ Բաղումյան. «200 հարց մկրտության մասին» գրքից)

Ի՞նչ պարտականություններ ունի կնքահայրը մկրտության խորհրդի ժամանակ:

Երբ քահանան երեք անգամ հարցնում է կնքահորը, թե ի՞նչ է խնդրում երեխան, կնքահայրը պետք է պատասխանի. «Հավատք, հույս, սեր և մկրտություն: Մկրտվել և արդարանալ, սրբվել մեղքերից, ազատվել դևերից և ծառայել Աստծուն»: Քահանան մանկանն ավազանի մեջ երեք անգամ ընկղմելուց հետո նրան հանձնում է կնքահորը: Վերջինս սրբիչով գրկում է իր սանիկին, իսկ չափահաս մկրտյալի դեպքում՝ լվացումից հետո սրբում նրան: (Զաքարիա վարդապետ Բաղումյան. «200 հարց մկրտության մասին» գրքից)

Ի՞նչ տարբերություն կա մկրտության և կնունքի միջև:

Ի՞նչ տարբերություն կա լուսաբացի և արևածագի միջև: Ինչպես այստեղ երկրորդը առաջինի պարտադիր լրացումն է, այդպես էլ Մկրտությանն անմիջապես հետևում է Կնունքը, որը Դրոշմի Սուրբ Խորհուրդն է: «Դրոշմ/կնունք» նշանակում է դրոշմել կամ կնքել մկրտվածին սրբալույս մյուռոնով: Այս երկու խորհուրդներն ըստ էության անբաժանելի են, քանի որ Մկրտությունը լվացումն է օրհնված ջրով, իսկ Դրոշմը մարդու կնքվելն է որպես Աստծո շնորհների կրող: Այս երկու խորհուրդները մարդու հոգևոր ծնունդն են ապահովում, նրա քրիստոնյա դառնալը:
Չի խրախուսվում կնքահոր պատահական ընտրությունը: Կնքահոր պարտականությունն անձի նկատմամբ հոգևոր խնամք տանելն է, իսկ պատահական մարդու ընտրության դեպքում տվյալ անձը կարող է մշտապես մկրտվողի կողքին չլինել:

Նույն մարդը կարող է տարբեր անձանց կնքահայր դառնալ, ուղղակի պետք է մեծ պատասխանատվությամբ մոտենալ այդ հարցին:

Կնքահայրը հատուկ պարտավորություն չունի գնել մկրտության խաչը, սրբիչը և մոմերը: Այդ հարցը կարգավորվում է ընտանիքների միջև:

Նյութը հրապարակման պատրաստեց Oragir.info-ն