Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՆույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանՄեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանՎառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըՀաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱռանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՄենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանԳավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանԳազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութՔաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասին
Իրավունք

ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` 113 մլն ՌԴ ռուբլի կանխիկ արտարժույթի ներկրման և ստվերային շրջանառության դեպքեր

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն, օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակում, ուժեղացրել է օդային և ցամաքային սահմաններով ՀՀ տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների շրջանառության վերահսկման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ ֆինանսական թափանցիկության ապահովման և հնարավոր իրավախախտումների կանխարգելման նպատակով։

Մասնավորապես, իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, թե որոշ քաղաքացիներ օդային ճանապարհով ժամանել են Հայաստանի Հանրապետություն և իրենց հետ բերել են ընդհանուր 113 մլն կանխիկ ՌԴ ռուբլի։

ՀՀ ժամանելուց հետո՝ «Զվարթնոց» օդանավակայանից, ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն այդ  անձանց  արգելանքի են վերցրել: Նրանք բերվել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն, որտեղ և ձերբակալվել են։ Բացի այդ, ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել նաև տեղեկություններ այն մասին, որ մի շարք քաղաքացիներ, ժամանելով Հայաստանի Հանրապետություն, իրենց հետ պարբերաբար ներմուծել են 18-ից մինչև 100 մլն գումարի չափով կանխիկ ՌԴ ռուբլի։ Պարզվել է, որ ներմուծված կանխիկ գումարներն առձեռն տրամադրվել են Երևան քաղաքում գործող արտարժույթի որոշ փոխանակման կետեր:

Կանխիկ գումարներ տեղափոխած անձինք, խախտելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի պահանջները, դրանք փոխանցել են  որոշ փոխանակման կետերի աշխատակիցների: Առանց համապատասխան ձևակերպումների ու փաստաթղթավորման կանխիկ ՌԴ ռուբլիները փոխանակել են ԱՄՆ դոլարի, որոնք էլ  հետագայում արտահանվել են։ Տեղեկությունները փոխանցվել են ՀՀ կենտրոնական բանկ՝ վարչական պատասխանատվության հարցը քննարկելու և հետագա ընթացքը լուծելու նպատակով: Կատարված վերլուծությունները հիմք են տալիս ենթադրելու, որ կանխիկ եղանակով ներմուծված արտարժույթը ոչ միայն առանց համապատասխան ձևակերպումների փոխանակվում է փոխանակման կետերում, որը հետագայում արտահանվում է, այլ նաև առկա են ռիսկեր, որ նշված կանխիկ գումարները ստվերային եղանակով ներդրվում են տնտեսության տարբեր ճյուղերում՝ նպատակ հետապնդելով թաքցնելու հարկվող իրական օբյեկտները։

ՊԵԿ-ը արտարժույթի առուվաճառքով զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին հորդորում է պահպանել արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները, իսկ քաղաքացիներին՝ հնարավոր ռիսկերից խուսափելու նպատակով զերծ մնալ խոշոր չափերի կանխիկ դրամական միջոցներ տեղափոխելուց և ֆինանսական գործարքներն իրականացնեն բանկային փոխանցումների միջոցով, որոնք առավել անվտանգ և թափանցիկ են։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։