Հրազդան քաղաքում հայտնի «Ծովինար» ջրամբարից 4-րդ օրը հայտնաբերվել է ջրաhեղձ եղած կնոջ մարմինը
Այսօր՝ մարտի 14-ին, ջրափրկարարը հայտնաբերել է 72-ամյա Ամալյա Ս.-ի դին և դուրս բերել ափ։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դին հայտնաբերվել է ջրահեղձ եղած կնոջ գլխարկի ընկած վայրից գրեթե 350-400 մետր հեռավորության վրա՝ լճի մեջ՝ մոտ 1.5 մետր խորությունից։
Հիշեցնենք, որ մարտի 11-ին ժամը 15։10-ի սահմաններում ՀՀ ՆԳ նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ մի քաղաքացի Հրազդան քաղաքի վարչական տարածքում՝ «Ծովինար» ջրամբարում: