Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

30 քմ տարածք նվազեցում մեկ թոշակառուի գույքահարկից. Հրայր ԿամենդատյանՔիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էՆավթի գները աճել ենԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Ուկրաինայի դեսպանՀայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնումԵրևանում կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառովԻնչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին«Արարատ-Արմենիան» նոր դարպասապահ ունիԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափումՓրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհըՆերկա իշխանությունը շարունակաբար առաջ է տանում այն գաղափարը, որ մենք պետք է հետ կանգնեք մեր ինքնությունից. ՉալաբյանՓաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԵրբեք չեմ հասկանա ձեր գլխի պարունակության տրամաբանությունն ու չեմ պատկերացնի ուրացող կոլաբորանտի ուղեղի կառուցվածքը. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքի հետ նրա առողջական վիճակն անհամատեղելի է. Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկը տեղաբաշխում է 13,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ Աստված պահապան մեր հրաշք Հայաստանի Հանրապետությանը. Ուժեղ Հայաստան վստահաբար ունենալու ենք. Արամ Վարդևանյան Ի՞նչ է Big Push-ը. Նարեկ Կարապետյան Պատմության մեջ առաջին անգամ քաղաքական ուժը հաղթահարելով ընտրական շեմը` չի անցել խորհրդարան. Ցոլակ ԱկոպյանԸնդդիմությունը ԱԺ ամբիոնում պետք է ունենա բարձր պատասխանատվություն ժողովրդի նկատմամբ. Աննա ԿոստանյանԱրամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբացության ղեկավար Նարեկ Կարապետյանի խոսքը Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի մասին Ucom-ն ընդլայնում է միջազգային ռոումինգի հնարավորությունները Քաջարանցի ուսանողները՝ ծնողների աշխատավայրում. տեսանյութ Ավագ սերնդին արժանապատիվ ծերություն ապահովելը ողորմություն չէ, դա մեր պարտքն է. Հրայր ԿամենդատյանԵրիտասարդները նույնիսկ անվճար հիմունքով չեն դիմում Ագրարային համալսարան. Ատոմ Մխիթարյան«TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան ԴումիկյանՆիկոլը շատ կուզեր, որ տնտեսությունը ևս ենթարկվեր իր հեքիաթային քարոզչությանը, բայց այն գոյություն ունի միայն իրական աշխարհում, ոչ թե Հ1-ի ռեպորտաժներում. Ա. ԶաքարյանԺամանակի ընթացքում Հայաստանի բոլոր գյուղերը այսպիսի տեսք կստանան. Նարեկ ԿարապետյանՊատասխանատվության և առաջնային նպատակի՝ մեր բոլորի երազած ուժեղ Հայաստանի մասին. Արամ ՎարդևանյանԿոչ` Նիկոլ Փաշինյանին. չեղարկե՛ք «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա-թուրքական ծրագիրը. Խաչիկ Ասրյան«Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն ՄարուքյանՀեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր Ավետիսյան
Վիդեո

«Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը կազմակերպել է «Խաղաղության մոդելներ. երաշխավորված խաղաղությո՞ւն, թե՞ Արևմտյան Ադրբեջան» թեմայով կոնֆերանս (տեսանյութ)

 
«Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժումն այսօր Երևանի «Օպերա Սուիթ» հյուրանոցում կազմակերպել էր կոնֆերանս՝ «Խաղաղության մոդելներ. երաշխավորված խաղաղությո՞ւն, թե՞ Արևմտյան Ադրբեջան» թեմայով։
 
Քննարկման ընթացքում մասնակիցները անդրադարձան տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստանի առաջ կանգնած քաղաքական և ռազմական մարտահրավերներին, ինչպես նաև հնարավոր խաղաղության մոդելներին։
 
Բանախոսների թվում էին «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման համակարգող, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը և «Ռեֆորմիստների» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը։
 
Քննարկման ընթացքում բանախոսները ներկայացրին իրենց գնահատականներն ու մոտեցումները՝ ընդգծելով կայուն և արժանապատիվ խաղաղության ապահովման կարևորությունը։
«Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման համակարգող Սուրեն Սուրենյանցն իր խոսքում նշում է՝ 2026 թվականի ընտրությունների նախաշեմին, փաստացի հարցականի տակ է դրված Հայաստանի Հանրապետության ճակատագիրը․
«Եթե, Աստված մի արասցե, այս իշխանությունը վերարտադրվի, դրա հետևանքները կարող են լինել ծանր պետականության համար։
Ուստի ընտրական գործընթացի ընթացքում քննարկման թեման պետք է լինի ոչ թե «պատերազմ թե խաղաղություն» կեղծ երկընտրանքը, այլ՝ խաղաղության տարբեր մոդելների ընտրությունը։
Այն մոդելը, որը ներկայում որդեգրել է իշխանությունը, հիմնված է միակողմանի զիջումների վրա, որոնք արվում են ուժի պարտադրանքի պայմաններում։ Այն ուղեկցվում է նաև Հայաստանի քաղաքակրթական ինքնության դեմ ուղղված գործընթացներով։ Այլ խոսքով՝ մենք գործ ունենք սողացող կապիտուլյացիայի քաղաքականության հետ։
Միևնույն ժամանակ, այլ քաղաքական ուժեր առաջարկում են իրենց խաղաղության մոդելները, որոնք որևէ կերպ կապված չեն պատերազմի վերսկսման կամ դրա ռիսկերի հետ։ Պետք է հստակ ասել՝ պատերազմի այլընտրանքը խեղճությունն ու թշնամու բոլոր պահանջների անվերապահ ընդունումը չէ»,-ասում է Սուրենյանցը։
Ռազմաքաղաքական վերլուծաբան, «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժման անդամ Հայկ Նահապետյանն էլ նշում է՝ այն, ինչ այսօր Ադրբեջանը պահանջում է Հայաստանի գործող իշխանություններից, ունի գոյութենական նշանակություն մեր պետականության և մեր ժողովրդի համար․
«Եթե փորձենք ավելի առարկայական ներկայացնել հարցը, ապա պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում «Արևմտյան Ադրբեջան» գաղափարը։ Մինչ այս Ադրբեջանը խոսում էր իբր 300 հազար «փախստականների» վերադարձի մասին, որոնք, ըստ Ադրբեջանի նախագահի հայտարարությունների, իբր հեռացել են Հայաստանի Հանրապետությունից 1988–1991 թվականներին։ Սակայն դա իրականությանը չի համապատասխանում։ 1985 թվականի ժողովրդագրական տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվում էր մոտ 160 հազար ադրբեջանցի։
 
Այսօր այդ 300 հազարը կարող է ներկայացվել արդեն ավելի մեծ թվով՝ օրինակ մեկ միլիոն, հաշվի առնելով նրանց ժառանգներին։ Բայց այստեղ կա էական տարբերություն․ մեկ բան է, երբ խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետությունից դուրս եկած և վերադարձող մարդկանց, որոնք բնականաբար դառնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, և բոլորովին այլ բան է, երբ խոսվում է պետական կազմավորման մասին՝ «Արևմտյան Ադրբեջան» անվան ներքո»,-ասում է Նահապետյանը։
 
Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն էլ հայտարարում է՝ Ալիևը բացահայտ ասել է, որ եթե ադրբեջանցիները վերադառնան և բնակվեն Հայաստանի տարածքում, ապա հայերի հետ հնարավոր բախումների դեպքում նրանց անվտանգությունը պետք է ապահովեն Ադրբեջանի համար բարեկամական երկրների ուժերը։
 
«Այսինքն՝ ըստ այդ տրամաբանության, Հայաստանի տարածքում վերաբնակեցվող ադրբեջանցիների անվտանգությունը պետք է ապահովեն այլ երկրների զինված կամ ուժային կառույցներ։ Եթե խոսենք Ադրբեջանի համար բարեկամ երկրների մասին, ապա անկեղծ ասած, մեր տարածաշրջանում առաջին հերթին կարելի է պատկերացնել Թուրքիային։ Բացի դրանից, այս ուղղությամբ կարծես ձևավորվում է նաև որոշակի պայմանագրային կամ իրավական հիմք։
Օրինակ՝ բավական երկար ժամանակ է, ինչ Հայաստանում գործում է Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելությունը։ Այս թեմայի շուրջ, սակայն, Հայաստանում գրեթե չի ծավալվում խորքային քննարկում՝ թե ինչ դեր կարող է ունենալ այդ կառույցը ապագա գործընթացների մեջ»,-հավելել է Ղազարյանը։
 
 
  «Ռեֆորմիստների» կուսակցության նախագահ Վահան Բաբայանն էլ իր հերթին նկատում է՝ այսօր «Արևմտյան Ադրբեջան» գաղափարախոսության տարածումն այնպիսի թափ է հավաքել, որ շատ մարդիկ անգամ չեն փորձում խորապես հասկանալ դրա իրական վտանգները․
 
«Երբ մասնագետներ բարձրաձայնում են այդ մասին, հաճախ լսում ենք արձագանքներ՝ «մարդ, էս ինչ է խոսում, երևի ինչ-որ շահերից է բխում»։ Սակայն շատերը պարզապես չեն ցանկանում խորանալ խնդրի էության մեջ և հասկանալ դրա հնարավոր հետևանքները։
Եթե նայենք միջազգային փորձին, կտեսնենք, որ տնտեսական զարգացումն ու ներդրումները ինքնին անվտանգության երաշխիք չեն։ Օրինակ՝ երբ կառուցվում էին Դուբայի կամ Աբու Դաբիի երկնաքերերը, դժվար էր պատկերացնել, որ այդպիսի բարձր տեխնոլոգիական և միլիարդավոր դոլարների ներդրումներով կառուցված վայրերում կարող են նույնիսկ փոքր անվտանգային միջադեպեր տեղի ունենալ, բայց իրականությունը ցույց է տալիս, որ դա հնարավոր է»։
 
Ըստ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանի՝ մեր տարածաշրջանում խաղաղության իրական գործիքը պետք է լինի համապարփակ անվտանգությունը։ Իսկ անվտանգությունը միայն տեխնոլոգիապես զարգացած բանակը չէ։ Դա նաև լավ պատրաստված պահեստազորն է, զսպման կարողությունները, ինչպես նաև մի շարք այլ կարևոր բաղադրիչներ․
«Այդ բաղադրիչներից մեկը վտանգի ընկալումն է։ Անվտանգությունը ոչ միայն ռազմական կարողությունների մասին է, այլ նաև այն մասին, թե որքան ադեկվատ ենք մենք ընկալում վտանգը և որքան ճիշտ ենք կառավարում այդ ընկալումը։
 
Իմ տպավորությունն այն է, որ տարիներ առաջ՝ 10–15 կամ 20 տարի առաջ, մեր հասարակությունում վտանգի ընկալումը որոշ չափով թերագնահատված էր։ Մենք չափազանց վստահ էինք, թերագնահատում էինք հակառակորդին և նրա ռազմական պատրաստությունը։
Այսօր, սակայն, կարծես հակառակ ծայրահեղության մեջ ենք ընկել․ վտանգի ընկալումը չափազանցված է դարձել։ Զգուշությունը կարևոր է, վտանգը ճիշտ գնահատելը կարևոր է, բայց մեկ այլ բան է, երբ վախը մշտապես օգտագործվում է որպես քաղաքական գործիք»,- ասում է Սողոմոնյանը՝ հավելելով՝ մյուս կարևոր խնդիրը ներքին բաժանումն է․
 
«Եկեղեցու դեմ սանձազերծված քաղաքական արշավը ևս խորացնում է այդ բաժանումները։ Վախին գումարվում է նաև ներազգային ատելությունը և անհանդուրժողականությունը, ինչը էլ ավելի խոցելի է դարձնում մեր հասարակությունը»։
 
Համաժողովի ավարտին Սուրեն Սուրենյանցը Euromedia24-ի լրագրողին տված հարցազրույցում նշել է, որ «Ո՛չ «Արևմտյան Ադրբեջանին»» նախաձեռնությունը մտադիր է իր գործունեությունը շարունակել ավելի համակարգված ձևաչափով։
 
Նրա խոսքով՝ կայացած համաժողովի արդյունքներով, ինչպես նաև նախաձեռնող խմբի կողմից մինչ այս իրականացված երկարատև և մանրակրկիտ աշխատանքի հիման վրա նախատեսվում է պատրաստել և ընդունել հատուկ բանաձև։
 
«Այսօրվա համաժողովի արդյունքներով, ինչպես նաև այն մեծ աշխատանքի հիման վրա, որը մինչ այս իրականացվել է «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» նախաձեռնության շրջանակում, մենք մտադիր ենք պատրաստել, ընդունել և ստորագրել ամփոփիչ բանաձև։ Այդ փաստաթղթում կարտացոլվեն մեր աշխատանքի և քննարկումների ընթացքում ձևավորված հիմնական գնահատականները, եզրակացություններն ու առաջարկները», - նշել է Սուրեն Սուրենյանցը։
 
Նա նաև ընդգծել է, որ հաջորդ քայլը լինելու է աշխատանքային խմբերի ձևավորումը այն հիմնական ուղղություններով, որոնք քննարկվել են համաժողովի ընթացքում և նախաձեռնության նախորդ փորձագիտական աշխատանքների շրջանակում։
 
«Մենք նաև նախատեսում ենք ստեղծել աշխատանքային խմբեր հիմնական ուղղություններով՝ անվտանգության հարցեր, միջազգային քաղաքականություն, իրավական ասպեկտներ, տեղեկատվական աշխատանք և այլ կարևոր թեմաներ, որոնց մասին այսօր խոսվեց։ Այս խմբերը կզբաղվեն կոնկրետ առաջարկների և նախաձեռնությունների հետագա մշակմամբ», - նշել է Սուրեն Սուրենյանցը։
 
Նրա խոսքով՝ այս աշխատանքի նպատակը Հայաստանի անվտանգության, պետական ինքնիշխանության և երկրի ռազմավարական ապագայի հարցերի շուրջ ավելի համակարգված փորձագիտական և հասարակական մոտեցման ձևավորումն է։
 
Մանրամասները՝ տեսանյութում։