Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանի հարավում առնվազն 9 մարդ է զոհվել «ՀայաՔվեի» գրասենյակը` Շենգավիթում` Գարեգին Նժդեհի 10 հասցեում
Հայտնի է՝ այս տարի երբ կնշվի Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը (Վարդավառ)
Դարբնիկ գյուղում բախվել են «Mercedes»-ը և բեռնատար «Գազել»-ը․ կան վիրավորներ Քարոզչական ճնշումների ֆոնին՝ սրվող քաղաքական պայքար Իրանի գերագույն առաջնորդը խոստացել է հաղթել թշնամուն նաև մշակույթի և տնտեսության ոլորտներում Վարչախմբի օգտին ցանկացած ձայն գնալու է մեր պետության կործանմանը. Ավետիք Չալաբյան Եթե դա ձեզ դուր չի գալիս, գնացեք մարզելու Ֆրանսիայում կամ Պորտուգալիայում․ Գվարդիոլան՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղացանկի մասին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Թրամփը պլանավորում է Իրանի հետ հակամшրտության ավարտից հետո նավատորմ ուղարկել Կուբա Իրանը պատրաստ է դիվանագիտական միջոցառումներ սկսել, եթե ԱՄՆ-ն փոխի իր uպառնալից հռետորաբանությունը և uադրիչ գործողությունները․ Արաղչի ԵՄ գագաթնաժողովը՝ որպես շրջադարձային ռիսկ. արտաքին խաղերի գինը Հայաստանի համար Ի տարբերություն տարբեր կառույցների և երկրների, որոնք աջակցում են արցախցիների իրավունքների վերականգնմանը, հայաստանյան ռեժիմն իր ողջ ուժով խոչընդոտում է այդ ամենի կյանքի կոչմանը․ Աբրահամյան Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարովԻսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր՝ իրանական հրթիռներից պաշտպանության համար. FTՋեյհուն Բայրամովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ քննարկել է Բաքվի ու Երևանի միջև խաղաղության գործընթացը2027 թվականին մայիսի 1-ը` Սամվել Կարապետյանի հետ, այլ տեսք կունենա․ Նարեկ ԿարապետյանՍտամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել«Համահայկական ճակատ»-ի ներկայացուցիչ՝ Աննա Ղուկասյանի տեսաուղերձըԽաբեբաների ընտանեկան զույգը կոտրել է Նյու Յորքի արվեստի շուկան. հարյուրավոր կեղծ գլուխգործոցներ վաճառվել են որպես բնօրինակներԻրանի դեմ գործողությունն ԱՄՆ-ին արժեցել է 100 միլիարդ դոլար. Արաղչի ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ, ՀՃԿ անդամ Նառա Գևորգյանը գրառմամբ դիմել է Սուրեն ՊապիկյանինԱՄՆ-ը Եվրոպայում տեղակայել է շուրջ 80 հազար զինվnրական Էկոնմիկայի նախարարի արձագանքը Wildberries-ի խնդիրների և իմ մեկնաբանությունը ջերմոցային տնտեսությունների մասին․ Էդմոն ՄարուքյանՌոբերտ Քոչարյանը և «Հայաստան» դաշինքի պատգամավորները՝ արժանապատվության, ՔՊ-ի թեզերի և հայ-թուրքական հարաբերությունների մասին«Մամայի բալա». նոր սիթքոմ, նոր կերպարներ ու անկանխատեսելի իրավիճակներ Պատասխանել եմ մի շարք հարցերի՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի և «ՀայաՔվե» միավորման համագործակցության անհրաժեշտության, նպատակների և համատեղ աշխատանքի տրամաբանության մասին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ը կհիշի, որ Եվրոպան օգնության չհասավ Իրանի դեմ պատերազմnւմ. Թրամփ Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԻրանը մшհու չափ ուզում է գործարք կնքել․ Թրամփ Փաշինյանն իր վստահված անձանց միջոցով Ռուսաստանի հետ կապերից շահույթ է ստանումԿարիերայիս ավարտը մոտենում է. եկեք վայելենք յուրաքանչյուր հանդիպումը․ Ռոնալդու ԶՈւ պահեստազորի գնդապետ, ՀՃԿ անդամ Արտյոմ Սիմոնյանը հանրային դիմել է Սուրեն Պապիկյանին«Ուժեղ Հայաստան» և «ՀայաՔվե». միանանք, հզորանանք, որ հաղթե´նքԱյս պայքարի մեջ ինչ ուզում է թող լինի, կարևորը գիտենք՝ ուր ենք գնում․ Նարեկ ԿարապետյանՎերջին տարիներին 7 գործարան ենք ստեղծել. տարին 40 միլիոն դոլար հետ ենք տվել սակագնին. Նարեկ Կարապետյան Մեզ պետք է գործընկեր, որը գնում է մեր ապրանքը, ոչ թե վաճառում է մեր ապրանքից. Ն. Կարապետյան Ամենամեծ փորձն ունենք տնտեսության մեջ և դա վստահություն է տալիս մեր հայրենակիցներին. Նարեկ ԿարապետյանՈչ մի ապօրինի բան չենք անում, օրինական գործընթաց ենք տանելու. Լևոն ՔոչարյանԶելենսկու այցը կբարդացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները․ չի կարելի սրել իրավիճակը. Նարեկ Կարապետյան Յուրաքանչյուր հայ պետք է մտածի իր հայրենիքի մասին․ Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանի ուժը ծայրահեղ աղքատությունը վերացնելու է 6 ամսվա ընթացքում. Նարեկ Կարապետյան Կողմ ենք Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը, բայց միայն հայկական շահը առաջ տանելու դեպքում. Նարեկ Կարապետյան Արտահանումը Ֆրանսիա վերջին 8 տարիների ընթացքում անկում է ապրել 20%-ով. Նարեկ Կարապետյան Թուրքիան հնարավորություն կունենա էժան ապրանքով խեղդել մեր գյուղացու ապրանքը, պետությանը պետք է նորմալ տնտեսական քաղաքականություն. Կարապետյան «ՀՀ այսօրվա առաջնորդները խոսում են սիրուն, գործում են գեշ»․ Նարեկ ԿարապետյանՄեր շատ գործընկերներ ասում են, որ այսպիսի խայտառակ նախընտրական պրոցես չեն տեսել եվրոպական և ոչ մի երկրում. Նարեկ Կարապետյան Անգամ Gallup-ի հարցումներով՝ հաջորդ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու. Նարեկ Կարապետյան Հացի խնդիր ունեցող 5 հոգանոց ծայրահեղ աղքատ ընտանիքը ամսական կստանա 150 000 դրամ. Նարեկ Կարապետյան Նոր հարցումը խուճապի է մատնել «Քաղպայմանագրին»

Իրանը ցավոք սրտի դարձավ հերթական զոհերից մեկը Միացյալ Նահանգների համար․ Մհեր Ավետիսյան

Ես նշում էի, որ Թրամփին իշխանության են բերել, որպեսզի կանխի քանդվող Ամերիկայի հեգեմոնիան և թույլ չտա, որ բազմաբևեռ աշխարհ ձևավորվի, և այդ ճանապարհին Թրամփը և՛ նախագահներ է գողանալու, և՛ նախագահներ է սպանելու, և՛ պետություններ է կործանելու, և՛ ազգեր է ոչնչացնելու. նա որևէ բանի առջև կանգ չի առնելու, որպեսզի թույլ չտա քանդվի ԱՄՆ-ի հեգեմոնիան։ Իսկ ԱՄՆ-ի հեգեմոնիան քանդում է Ռուսաստանը, և արդեն իսկ այդ հեգեմոնիան քանդված է. հիմա Թրամփը փորձում է վերականգնել այդ հեգեմոնիան, որը չի ստացվելու Միացյալ Նահանգների մոտ, քանզի Ռուսաստանը չի գնալու զիջումների և մինչև վերջ պայքարելու է ԱՄՆ-ի հեգեմոնիան վերջնականապես քանդելու և բազմաբևեռ աշխարհ ձևավորելու համար։ Բայց սա նաև նշանակում է, որ բոլոր պետությունները պետք է կարողանան իրենց ճիշտ տեղն ու դերը հասկանան, և նրանք, ովքեր ճիշտ չկողմնորոշվեն՝ ընկնելու են «ոտքի» տակ և կործանվելու են։ Սա շատ կարևոր աշխարհաքաղաքական իրավիճակ է, երբ յուրաքանչյուր պետություն պետք է կարողանա իր պետական շահերը հաշվել և այդ պետական շահերով առաջնորդվելով դիրքավորվել։
 
Իրանում տեղի ունեցողը, Մերձավոր Արևելքում տեղի ունեցողը նորություն չէ, այս տարածաշրջանում պատերազմները եղել են միշտ և ցավոք սրտի լինելու են նաև ապագայում, բայց նորություն է մի բան․ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող պատերազմները միշտ շարունակվել են նաև դեպի մեր տարածաշրջան՝ դեպի Կովկաս, և հիմա մենք տեսնում ենք, որ մեր տարածաշրջանում դեռևս այս պահին այդ պատերազմները չեն ներթափանցել, և եթե տարածաշրջանի պետությունները ճիշտ կողմնորոշվեն և սխալներ չանեն՝ հնարավոր է խուսափեն այդ պատերազմից։ Ինչու՞։ Որովհետև 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով Ռուսաստանը մեր տարածաշրջանում ձևավորել է անվտանգության այնպիսի ճարտարապետություն, որը թույլ չի տալիս Մերձավոր Արևելքի պատերազմները բերել մեր տարածաշրջան։ Այն խաղաղությունը, որը այս պահին կա մեր տարածաշրջանում՝ Կովկասում, դա Ռուսաստանի ստեղծած անվտանգության ճարտարապետության հիման վրա է, և մեր կարևորագույն խնդիրն է թույլ չտալ, որ այդ ճարտարապետությունը քանդվի, բայց մենք, ցավոք սրտի, Միացյալ Նահանգներին թույլ տալով մտնել Կովկաս, փաստացի քանդում ենք այն ճարտարապետությունը, որի վրա այսօր ունենք հարաբերական խաղաղություն։
Եթե մենք ցանկանում ենք ունենալ խաղաղություն և չվտանգել մեր պետականությունը աշխարհաքաղաքական պայքարում, ապա մենք պարտավոր ենք դուրս վռնդել մեր տարածաշրջանից Միացյալ Նահանգներին և Արևմուտքին և թույլ չտալ, որպեսզի նրանք քանդեն մեր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը և տարածաշրջանի պետություններին դարձնեն գործիք իրենց աշխարհաքաղաքական պայքարում։ Սա մենք պետք է վերջապես հասկանանք, եթե մենք սա չհասկանանք, ժողովուրդ ջան, մենք մեր երկիրը դարձնելու ենք գործիք արևմտյան աշխարհաքաղաքական խաղերի մեջ, որի արդյունքում վտանգելու ենք և՛ մեր պետականությունը, և՛ մեր ժողովրդի անվտանգությունը։
 
Իրանը ցավոք սրտի դարձավ հերթական զոհերից մեկը Միացյալ Նահանգների համար, նրանք Իրանին պատժում են, որպեսզի մյուսները վախենան, նրանք Իրանին պատժում են, որպեսզի ցույց տան աշխարհին, որ իրենք հեգեմոն են և բոլոր հարցերը իրենք են որոշում, և այս գործընթացում իսկապես մեզ պետք է էմոցիաներից դուրս, ուղղակի սառը հաշվարկների վրա կայացնել քաղաքական որոշումներ՝ հանուն մեր պետականության և ժողովրդի։
 
Ի դեպ, Իրանի համար հաղթանակ կլինի այն, որ կարողանան Իրանի իշխանությունները այնպես անել, որպեսզի Իրանի ժողովուրդը դուրս չգա պետականության դեմ և ներքին ապստամբություն չստեղծվի Իրանի ներսում։ Սա կլինի ամենամեծ հաղթանակը, քանզի Իրանը ծանր զրկանքների, ծանր ողբերգությունների և զոհողությունների գնով, այնուամենայնիվ, կկարողանա պահպանել իր պետականությունը։