Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ճապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին ՊՍԺ-ն նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը Խոր Վիրապի ճանապարհին «Ford»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը և հայտնվել ձորակում․ կա 2 վիրավnր Ֆասթ Բանկի գործառնական արդյունավետության նոր մոտեցումները․ Ալիկ Ստեփանյան Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 13/14-ինԹուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվելԵղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ օգոստոսի 13-ից 17-ըԿենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթՊարոն Ֆարմանյանին մի´ վերագրեք այնպիսի լիազորություններ, որոնք վերագրելի են Ձեր ցուցակում ներառված անձանց. Արամ Վարդևանյան Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ինԱՄՆ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայումՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացելWildberries հավելվածը հասանելի չէ ամերիկյան App Store-ումՊուտինը կդադարեցնի պատերшզմը․ մենք ծրագիր ունենք․ Զելենսկի«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը մամուլի ասուլիս կանցկացնի «Իրադարձությունները Հարավային Կովկասում, ներքաղաքական իրավիճակը Հայաստանում» թեմայովԻջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «Honda»-ն բшխվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford»-ին․ կա 5 վիրшվոր2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն ԱզիզյանԵղեգնաձորում տանտիրուհու դստեր ընկերուհին գտած բանալիով մտել է տուն և գողություն կատարելՌուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիներիԱֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներՄի´ կռվեք Արարատ լեռան հետ. Արամ ՎարդևանյանՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներինՌոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել ՄեսսիինԵրիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. ԶելենսկիԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանըԸստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք Չալաբյան0% հարկ` փոքր բիզնեսի համար. Ուժեղ Հայաստանը օրինագիծ կներկայացնի ԱԺ. Նարեկ կարապետյանՀայաստանում շուրջ 8 տարի համաներում չի եղել. Լիաննա Գասպարյան Եկեղեցու ներքին գործերին աշխարհիկ դատարանն իրավունք չունի խառնվել. Մենուա ՍողոմոնյանԸնտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբՓաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան «Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը ԶՊՄԿ-ի ներդրումները, արդյունավետությունն ու պատասխանատու բիզնեսը՝ որպես երկարաժամկետ տնտեսական աճի հիմք Շարքային քաղաքացին իշխանությունների պատճառով երբեք չպետք է տուժի. Հրայր ԿամենդատյանUcom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով «ՀայաՔվեի» ակցիան` հաջակցություն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի«Թող սա լինի կյանքիդ միակ ծնունդը, որ տանը չես». Գոռ Հակոբյանի ոդին՝ Ֆելիքսը նշում է ծննդյան 12-ամյակը ԱՄՆ բազաները կգրավվեն, եթե Վաշինգտոնը միջուկային զենք կիրառի. ԻՀՊԿ Երկրում իրավիճակ փոխելու համար պետք է հստակ քայլեր անել, այլ ոչ թե զուտ քննադատել. Աննա Կոստանյան«Ազատազրկումը` որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Հայաստանում»Հայ ժողովուրդը պետք է համախմբված տեր կանգնի իր բոլոր իրավունքներին. Արսեն Գրիգորյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ինՔաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն ՀովասափյանԱլիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան
uncategorized

«Եկող տարի սոցիալական լարվածությունը չպետք է բացառել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» օրաթերթի զրուցակիցն է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը

– Պարոն Մանասերյան, ըստ Ձեզ 2018 թվականի բյուջեով հնարավոր է հաղթահարել աղքատությունը:

– Աշխատավարձերի, թոշակների բարձրացում չի նախատեսվում, հետևաբար, ինչի՞ հաշվին կարելի է հաղթահարել, հատկապես, եթե ունենք աշխատատեղերի կրճատում: Չմոռանանք, որ կան աշխատողներ, ովքեր կարող են կոչվել աշխատող աղքատներ, որովհետև նրանց ստացած եկամուտը չի բավարարում կենսապահովման նվազագույն զամբյուղի գումարին:

– Այս տարի հանրապետությունում գնաճ է արձանագրվել: Արդյոք գնաճը պետությունը չի կարո՞ղ զսպել:

– Բոլոր կառույցները կան և մարդիկ գնաճը զսպելու համար աշխատավարձ են ստանում: Կառույցներից միակը՝ Կենտրոնական բանկը բարեխղճորեն կատարում է իր վրա դրված գործառույթները՝ դրամավարկային քաղաքականության մասով նա ապահովում է: Չի կարելի չնկատել, որ վերջին տարիներին զգալիորեն բարելավվել է դրամավարկային քաղաքականությունը: Սա կանխատեսելի քաղաքականություն է: Ասել, որ գնաճը միայն կապված է Կենտրոնական բանկի վարած քաղաքականության հետ, մեծ սխալ կլինի: Եթե գյուղմթերքի կամ այլ շուկայում նպատակ դրվի գների թռիչք արձանագրել, ապա դա շատ արագ կարվի, եթե պետության մյուս կառույցները վերահսկողություն չսահմանեն: Կարող են գյուղացիներից էժան գնով գնել գյուղմթերքը և եռակի գնով վաճառել, դա արդեն գնաճ է: Այստեղ Կենտրոնական բանկը գործառույթ չունի: Այստեղ արդեն կան Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողով, հարկային մարմին, վերահսկողական մյուս մարմինները, որոնք պետք է իրականացնեն վերահսկողություն: Այս դեպքում կարող ենք ասել, որ այն ապրանքախմբերում, որտեղ երկնիշ աճ է գրանցվել, կարող են զսպվել:

– 2018 թվականի բյուջեով սպասվող եկամուտների և ծախսերի աճն ի՞նչ փոփոխություններ կբերի:

– Սա վկայում է ստվերային տնտեսության աստիճանական կրճատման մասին: Հուսով եմ, որ Պետական եկամուտների կոմիտեն լրջորեն է տրամադրված ստվերի կրճատման հարցում: Ենթադրում եմ, որ սրա հաշվին է եկամուտների ավելացումը: Բացի հարկային վարչարարությունից, կարծում եմ նաև կառավարությունն իրենից կախված ամեն բան պետք է անի, որ տնտեսական աճ ապահովի:

– 29,8% աղքատության ցուցանիշի պայմաններում սոցիալական լարվածությունը կավելանա՞:

– Սոցիալական լարվածությունը պետք չի բացառել, բայց նաև չէի պնդի, որ լինելու է, որովհետև Հայաստանն այդ իմաստով ավելի կառավարելի երկիր է: Հուսով եմ, որ նման սպառնալիքի առջև չենք կանգնի:

– Հաջորդ տարի կառավարությունը խոստանում է 4,5% տնտեսական աճ՝ մեծամասամբ արդյունաբերության ու ծառայությունների հաշվին։ Հնարավո՞ր է:

– Իհարկե, հնարավոր է: Բայց մենք միայն առանձին ոլորտներով տնտեսական աճը կարող ենք վտանգել, որովհետև ցանկալի է համախառն ներքին արդյունքի կառուցվածքը դիվերսիֆիկացվի: Այս հարցում մենք անելիքներ ունենք, որովհետև ներկայում հանքարդյունաբերությունից զգալի կախվածություն կա: Մենք պետք է փորձենք շեշտը վերամշակող արդյունաբերության վրա դնել: Առաջին հերթին պետք է միջին ձեռներեցության հաշվին աշխուժացում ապահովել: Հարցերի հարցը մնում է գիտությունն ու գյուղատնտեսությունն, առանց որոնց շատ սահմանափակ կլինի մեր ակնկալիքը տնտեսական աճից: Եթե խոսում ենք գիտելիքահեն պետությունից, գիտելիքը պետք է պատշաճ մակարդակի վրա լինի: Գիտության ֆինանսական տրամադրումը շատ անբավարար է: Կրթության ծախսերը նույնպես կրճատվել են, որն աննախադեպ ցածր մակարդակի է հասել: Կառավարությունը պետք է գիտակցի այս խնդիրները և այնպես անի, որ գիտելիքը պահանջարկված լինի և ծառայեցվի տնտեսության զարգացմանը: Այստեղ հսկայական անելիքներ կան: Գյուղատնտեսության վիճակն առավել մտահոգիչ է: Այստեղ ներգրավված են ազգաբնակչության գրեթե կեսը և հատկապես խոշորացման գործընթացը միանշանակ բերում է խնդիրների ավելացմանը: Սա բերում է ուրբանիզացիայի, որն իր հերթին՝ արտագաղթի: Կառավարության համար սա առաջնահերթ խնդիր պետք է լինի, հատկապես, որ ժողովրդագրական տեսանկյունից մենք ունենք ռիսկային համայնքներ: Ծնելիության մակարդակն ընկել է: Սա լուրջ խնդիր է:

 Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում