Լուկաս Սելարայանը գոլ է խփել Արգենտինայի առաջնության հերթական խաղում (տեսանյութ)
Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լուկաս Սելարայանը շարունակում է փայլել Արգենտինայի առաջնությունում։
6-րդ տուրի «Դեֆենսա և Խուստիսիայի» դեմ արտագնա խաղում (1:1) նա դաշտում անցկացրեց 70 րոպե՝ դառնալով ֆանտաստիկ գեղեցկության գոլի հեղինակ։
«Բելգրանոյին» չհաջողվեց հաղթանակ տոնել։ Հանդիպման բուն ժամանակի վերջին րոպեին տանտերերը կարողացան վերականգնել հաշվի հավասարությունը՝ հյուրերի ձեռքից բաց թողնելով կարևոր երկու միավոր։