Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավին Դիլիջանի անձրևն էլ չի կարող խանգարել«Պետք է կանգնեցնենք մեր երկիրը անդունդի եզրին հասցրած այս թույլ, անիմաստ իշխանությանը». Սամվել Կարապետյան (տեսանյութ)Ռոբերտ Քոչարյանի հետ մասնակցել եմ պատերազմին և վստահ եմ նրա վրա․ քաղաքացիՀրшդադար կհաստատվի այն պահին, երբ Զելենսկին դուրս բերի Ուկրաինայի ԶՈւ-ն ռուսական տարածքներից. Պեսկով«Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը Երևանի Նոր Նորք վարչական շրջանումՍամվել Կարապետյանի հանդիպումը Գեղարքունիքի մարզի բնակիչների հետՓաշինյանը Արցախից բացի ավելի վտանգավոր բաներ է արել, մենք կամաց-կամաց ամեն ինչ բացահայտելու ենք․ Սամվել ԿարապետյանԿալասի հայտարարությունները դուրս են նրա մանդատի շրջանակներից. Զախարովա Մշակույթի գործիչները միանում են Ուժեղ Հայաստանին․ Արման Նավասարդյանը ընտրում է փոփոխությունըՄենք պետք է ապահովենք հասարակության բարեկեցությունը, մենք միասին պետք է արձանագրենք Հայ ժողովրդի հաղթանակը. Արամ ՎարդևանյանՌԴ Բելգորոդի մարզում էլեկտրագնացքը դուրս է եկել ռելսերից. կա վիրավnր Մենք ձեզ հետ պետք է Սևանա լիճը դարձնենք մեծ տնտեսական գործունեություն ունեցող հիմնարկ. Սամվել Կարապետյանը` Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ հանդիպմանը Ծնվել է Լիլի Մորտոյի դուստրը՝ Ավրորան Փոփոխությանը ոչինչ չի կարող խանգարել. «Ուժեղ Հայաստան»«Հիստերիայի մեջ է, կարող է լացել, ծնկի գալ, մեր ուժն է նրան ծնկի բերելու»․ Սամվել Կարապետյան Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ hակամարտnւթյան ընթացքում զnhվածների թիվը կազմում է 3,483Իշխանափոխության բանաձևը. ելույթս Գավառ քաղաքում․ Էդմոն ՄարուքյանՖլորիդա նահանգում hրդեհի մակերեսը հասել է 48,5 հազար քառ. կմ-ի. Ջորջիա նահանգում կրակը nչնչացրել է ավելի քան 120 բնակելի տունՆարեկ Կարապետյանի և «ուժեղ» թիմի այցը Դիլիջանի «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակԻջևանցիներ ջան, ձեր բարբառի նման քաղցր եք դուք․ մի քանի բացառություն հաշվի չառած․ Նարեկ ԿարապետյանՎրաստանում անհայտ անձինք Հայ Առաքելական և Ուղղափառ եկեղեցու սրբապատկերները նետել են աղբամանի մոտՍիրելի դիլիջանցիներ, եղանակային պայմանների պատճառով մեր այսօրվա համերգային ծրագիրը հետաձգվում է․ «Ուժեղ Հայաստան»Խոստեվանիր,որ Սև լճի բանակցություններում քո հովանավորությամբ թուրքերը ետ չէին քաշվում․ Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի հանդիպումը Գեղարքունիքի մարզի բնակիչների հետԹույլ չեն տալու երկիրը գնա նախկին բարքերին․ մենք դա բացառում ենք և դրա երաշխավորն ենք․ Էդմոն ՄարուքյանԿիևն ու Վաշինգտոնը պատրաստվում են ստորագրել համաձայնագիր, որը թույլ կտա ուկրաինական ԱԹՍ-ներ արտահանել ԱՄՆԻջևանում Նարեկ Կարապետյանը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինՈւմ անունն էլ լինի՝ հարցը մեկն է․ ուր են տանում Հայաստանը. Մհեր ԱվետիսյանՄեծ ակնկալիքներ ունեմ Ռոբերտ Քոչարյանից, որ հետ կբերի մեր Արցախը և տեր կկանգնի Հայաստան աշխարհին․ քաղաքացի Նարեկ Կարապետյանը Իջևանում և Հաղարծինում ջերմ շփվում է քաղաքացիների հետԱՄՆ հետախnւզությունը ցույց է տալիս, որ Իրանը պահպանում է զգալի hրթիռային կարողություններ. NYT«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Իջևանում ենԺողովուրդը իշխանությունը կտա արժանիներին․ Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ն շարունակում է մնալ Հայաստանի արդյունաբերության գլխավոր հենասյուներից մեկըՀայաստանը ընտրության առաջ․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական շրջադարձ Քաղաքացիներին ներկայացնում ենք «Ուժեղ Հայաստան» -ի ծրագրերը․ Մենուա ՍողոմոնյանԷս ի՞նչ համով հացիկ ես բերել մեզ համար. Նարեկ Կարապետյանի ջերմ շփումը «Ուժեղ Հայաստան»-ին աղ ու հացով դիմավորած իջևանցի փոքրիկի հետՆաիրի Սարգսյանի ելույթը Նոյեմբերյանում․ «Մենք պետք է վերադառնանք մեր իրական արժեքներին, դատապարտենք սուտը, մերժենք ստախոսին և կերտենք ուժեղ, անվտանք, արժանապատիվ, համայն հայության Հայաստան» Ու՞մ եք տեսնում Հայաստանի վարչապետ․ հարցում Նարեկ Կարապետյանի ելույթը ԻջևանումԻջևանի Գանձաքար գյուղը, տատիկիս գյուղն է, ուրախ էինք հյուրընկալվել. Նարեկ ԿարապետյանԳյուղացին մեր երկրի հենասյունն է՝ սահման պահողը, բերք ու բարիք ստեղծողը, ժողովրդին կերակրողը․ Գագիկ ԾառուկյանՈրքանո՞վ է լուրջ երկրի ղեկավարի ֆեյսբուքում սրտիկ անելը. Հարցում Կարապետյանի 5 տնտեսական քայլերի մասին տեղյա՞կ եք. Հարցում Իջևանում Զատուլինի ուղերձը կրկին ուշադրության կենտրոնում. Մհեր ԱվետիսյանԲռնությամբ փորձում են բողոքի ձայնը լռեցնել․ Աննա ԿոստանյանԵվրոպայում արևային էներգետիկայի ոլորտում սպասվում է կտրուկ տեխնոլոգիական թռիչք Ի՞նչպիսի ղեկավար է մեզ պետք. Հարցում Անփոփոխ բանակ և պաշտոնների բաշխում. ի՞նչ է թաքնված «բարեփոխումների» հետևում. Նառա ԳևորգյանՌուսաստանից ամեն օր քննադատություն է հնչում Փաշինյանի հասցեին
Հասարակություն

Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի

Ֆասթ Բանկն ամփոփել է 2025 թվականի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) շրջանակներում իրականացրած նախագծերը։ Անցնող տարվա ընթացքում Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել բազմաթիվ նախաձեռնությունների, այդ թվում՝ առողջապահական, գիտական, մշակութային, կրթական, երիտասարդական և համայնքային զարգացման կարևոր ծրագրերի։

Ֆասթ Բանկն անցնող տարվա ընթացքում մեծ ներդրումներ է կատարել արվեստի և մշակույթի ոլորտում, հովանավորել է «Արթուր Գրիգորյան. սիմֆոնիկ մեղեդիներ» համերգը, «Հուսո առագաստ» հեղինակային երգի միջազգային փառատոնի նախընտրական ու եզրափակիչ փուլերն ու նրանց բարեգործական համերգները, միջոցներ են տրամադրվել նաև ժամանակակից արվեստի և երիտասարդական ստեղծարարական նախագծերի:

Նշանակալի էր Ֆասթ Բանկի աջակցությունը Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին՝ Մատենադարանին․ ազգային մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված իր հանձնառության շրջանակում Բանկը 50 միլիոն դրամի աջակցություն է տրամադրել Մատենադարանին։ Բանկի աջակցությամբ Մատենադարանի նոր տարածքը կունենա առանձին ելք, կվերանորոգվեն դարպասներն ու մուտքի դռները։ Աշակերտական խմբերի համար կստեղծվի առանձին մուտք՝ համապատասխան բոլոր ժամանակակից պայմաններին, իսկ նկուղային հարկում կառուցվում է սրճարանային տարածք և հուշանվերների խանութ։ 

Առանձնահատուկ ուշադրություն է ցուցաբերվել կրթական ու գիտական ոլորտի նախագծերին․ Բանկը ֆինանսավորել է «Գաղտնագրություն, վիճակագրություն և մեքենայական ուսուցում» ամառային դպրոցը, «Փոխակերպվող տնտեսություն» միջազգային գիտաժողովը, Yerevan Dialogue 2025 միջազգային համաժողովը, ինչպես նաև Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովը։ Այս նախաձեռնությունները նպաստել են երիտասարդական ներուժի ու գիտելիքի զարգացմանը և միջազգային գիտակրթական կապերի ամրապնդմանը։

Ֆասթ Բանկի հովանավորությամբ մայրաքաղաքի սրտում՝ Ազատության հրապարակում,  իրականացվել է միջազգային մակարդակի սպորտային միջոցառում՝ Les Mills Experience Yerevan-ը։ Բացօթյա մարզումներն ուղեկցվել են երաժշտությամբ և առողջ կենսակերպը խրախուսող ակտիվություններով։

Առողջապահական և մասնագիտական համայնքին վերաբերող ծրագրերից առանձնացել է Բժշկական ասոցիացիաների եվրոպական ֆորումի 39-րդ նստաշրջանի հովանավորությունը, ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել «Եղջերաթաղանթի և արտաքին աչքի հիվանդությունների» բժշկական ատլասի հրատարակության համար։ 

Ֆասթ Բանկն ուշադրության կենտրոնում է պահել նաև մշակութային ժառանգության պահպանման և ենթակառուցվածքների բարելավման խնդիրները․ Բանկի աջակցությամբ շարունակվել են վերանորոգվել մշակութային վայրերի, հատկապես թատրոնների ենթակառուցվածքները։

Ֆասթ Բանկը  շարունակել է աջակցել նաև «Մաքուր հայրենիք» նախաձեռնությանը, որն արդեն 3-րդ տարին է համախմբում է հայտնիներին և հասարակությանը մաքուր հայրենիքի գաղափարի շուրջ: 

Բանկը շարունակել է ուշադրության կենտրոնում պահել նաև հասարակական և համայնքային ծրագրերը: Հիշարժան էր տարեվերջին՝ դեկտեմբերի 31-ի գիշերը, Հանրապետության հրապարակում անցկացված յուրահատուկ դրոն շոուն, որը Ֆասթ Բանկի աջակցությամբ վերածվել է ֆանտաստիկ տեսարանային ներկայացման՝ միավորելով հազարավոր քաղաքացիների։ 

Ֆասթ Բանկի 2025 թվականը գործունեության բազմաշերտ, ընդգրկուն և մարդկանց իրական կարիքներին արձագանքող տարի էր։ Բանկը հավատարիմ է մնացել իր առաքելությանը՝ տարեցտարի ընդլայնելով բարեգործական և հովանավորչական ծրագրերի ծավալը։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։