Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Կառավարման ամբողջական գործընթացներից մինչև անվտանգություն. հանքարդյունաբերության թվային ապագանՊետությունը 100 տոկոսով կսուբսիդավորի 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանների ձեռքբերումը․ նախագիծԹրամփը 100 տոկոս մաքսատnւրք է սահմանել դեղագործական ապրանքների ներմուծման համարՈրպեսզի հատուկ ռшզմական գործողության թեժ փուլը կանգ առնի, Ուկրաինան պետք է դուրս բերի իր զnրքերը Դոնբասից․ ՊեսկովԱՄՆ-ը սկսել է անել այն, ինչ ես Թրամփին խորհուրդ էի տվել վերջին բանակցությունների ժամանակ․ ԼուկաշենկոՀրազդանի կիրճում թմրանյութ տեղադրողը, փախուստի դիմելով, ընկել է ջուրը, ոստիկանները փրկել և ձերբակալել են նրան Ժամանակն է միավորվել նոր ուժերի շուրջ, որոնք կբերեն պրոֆեսիոնալիզմ, ազնվություն և փորձ․ սա է փոփոխությունը՝ Սամվել Կարապետյանի հետ․ Նարեկ ԿարապետյանՔՊ-ն վարչական ռեսուրս է օգտագործում. Կառավարության հնարավորությունները ծառայեցվում են կուսակցական, նեղ խմբային շահերինԷրիկի նոր տեսահոլովակում նկարահանվել է Ալեն Սիմոնյանի նշանածը՝ Անելյա Գուբրյանը ՌԴ Սարատովի մարզում երեխաներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբԻրանի երկնքում խոցվել է ամերիկյան F-35 կործանիչը Արդյո՞ք ԱՄՆ նախագահը վստահ է, որ ցանկանում է հետ շրջել ժամանակի անիվը․ Արաղչի ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբՈւլյանովսկի մարզում ուղևորատար գնացքի յոթ վագոն դուրս է եկել ռելսերից Կիլիան Մբապեն խոստովանել է, թե որն է իր գլխավոր թերությունը խաղադաշտում Ոչ մի գերտերություն մեզ անվտանգություն չի խոստանա մինչև մենք չհոգանք մեր անվտանգության խնդիրները․ Արշակ ԿարապետյանՄհեր Աղամյանի հայտարարությունըԱվելի քան 10.000 քաղաքացի արդեն մասնակցել է «Հայաստան» Դաշինքի ծրագրի ստեղծմանը․ Իսկ դո՞ւՓոփոխությունը գալիս է․ ինչ դաս ենք քաղելու պատերազմից 10 տարի անց. Արթուր ԱվանեսյանՔուվեյթում իրանական ԱԹՍ-ի hարվածից հետո նավթավերամշակման գործարանում hրդեհ է բռնկվելՄեզ ինչպիսի՞ ղեկավար է պետք. հարցում ԳյումրիումՓոփոխություն՛ Միայն Սամվել Կարապետյանի հետ. Շիրազ ՄանուկյանՊարսից ծոցի պատերազմ - Իսրաելի խաղեր - խաբեության կիզակետ. Վահե ԴարբինյանՓորձում են պահել իշխանությունը՝ ժողովրդին շանտաժի երթարկելով․ Ավետիք Չալաբյան Ի՞նչ կասեք Նիկոլ Փաշինյանին, եթե հանդիպեք. հարցումԱրդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000 դրամով. հարցում Տիգրանաշենի բնակիչները սեփականության իրավունք չունեն և ապրում են վտանգի մշտական վախի մեջ (տեսանյութ)Արշակ Կարապետյանը ՌԴ քաղաքացի չէ․ Նառա Գևորգյան Խայտառակություն Էջմիածնում․ «Ու՞մ ես փորձել խաբել, Նիկո՛լ»․ Ռուզան Ստեփանյան Հայ քրիստոնյան նախ պետք է պաշտպանի իր Եկեղեցին՝ մեր ինքնության կարևոր հենասյունը․ Արմեն ՄանվելյանՀայաստանը ունի երկու ընտրություն. շարունակել այսպես` թույլ Նիկոլ Փաշինյանի հետ կամ ուժեղանալ` Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ Հայաստանում 273 հեկտար անտառ կտնկվի Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000 դրամով. հարցում Փաշինյանը պարտավորվել է ամեն գնով խզել երկաթուղու կոնցեսիան Արդյո՞ք Փաշինյանը փակում է ատոմակայանի հարցը Արևը և քամին ապահովել են ԱՄՆ-ի նոր էներգիայի գրեթե 90%-ը Կիրակի պատարագին մասնակցելը չի ենթադրում քաղաքական գործունեության իրականացում․ Աննա ԿոստանյանԽուճապի մեջ գտնվող իշխանությունը ստում է՝ վերարտադրվելու նպատակով․ Արեգ ՍավգուլյանԱպրիլի 1-ից թոշակների բարձրացումը կապ ունի՞ ընտրությունների հետ․ հարցում Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը Միայն մեկ առաջնորդ, որը Ձեզ բերի ուժեղ միասնականություն, ուժեղ տնտեսություն, ուժեղ և երկարաժամկետ խաղաղություն. Տիգրան ԱբրահամյանԱպահով միջավայր՝ հավասար հնարավորություններով ՔՊ-ն` վերից վար, հասկանում է՝ իշխանությունը կորցնում է. Մարիաննա Ղահրամանյան Ողբերգական դեպք Երևանում. քաղաքացին հիվանդանոց գնալու ճանապարհին մահացել է Պուտին–Փաշինյան հանդիպումը, ըստ էության, ջրբաժան է դարձել. Էդմոն ՄարուքյանՄեր երիտասարդության մեջ շատ-շատ են այնպիսիք, ովքեր պարզ ասում են՝ ինչ է արդարամտությունը․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը միջամտում է ՀՀ ներքին գործերին և նոր տարածքային պահանջներ ներկայացնում․ Ավետիք ՔերոբյանՓոփոխությունների ժամանակն է, միացե՛ք. «Ուժեղ Հայաստան»Իրանի երկնքում խոցվել է ամերիկյան F-35 կործանիչը

Սամվել Կարապետյանը և եկեղեցաշինությունը. Վարուժան Արտենյան

«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Վարուժան Արտենյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է կատարել․

Սամվել Կարապետյանը եւ եկեղեցաշինությունը
Մաս-1
Սովետական տարիներին Տաշիրի շրջանում ոչ միայն գործող եկեղեցի չկար, այլ , ընդհանրապես, եկեղեցի չկար։ Մեծավանի հին գերեզմանի տարածքում կար մի փոքրիկ վանք, այնտեղ ամբողջ շրջանը եւ դրսից եկած շատ հյուրեր ամեն տարի Վարդավառի տոնն էին տոնում մեծ շուքով։ Մի փոքրիկ, լքված ու խարխուլ վանք էլ Լեռնահովիտի գերեզմանի մուտքի մոտ կար։ Կային մեծաթիվ ուխտատեղիներ՝ ժողովուրդը մոտակա բարձունքների վրա՝ բնական ժայռերի մեջ (Բլուգսար), ձեռնաշեն (Կարճադոշ, Ամենափրկիչ, Վանքիսար) կամ դրանց համադրությամբ (Լոք) մատուռ էր կահավորում եւ ուխտատեղի դարձնում։
Երբեմն Ստեփանավանից, Կիրովականից եւ հազվադեպ՝ Էջմիածնից քահանա էր գալիս շրջանի գյուղեր՝ մկրտելու երեխաներին։ Ավելի հին սերնդից շատերը մկրտված կամ կնքված էլ չէին։
 
1990 թ. Տաշիրի գլխավոր (եւ միակ) ճարտարապետ Ռազմիկ Մելոյանը հղացել էր մի գեղեցիկ եկեղեցու նախագիծ եվ արդեն գրեթե անհույս ներկայացնում էր՝ ում պատահեր։ Այդ գեղեցիկ եւ շատ արդիական ստեղծագործական հղացմանը ո’չ որեւէ պաշտոնյա էր սատարել՝ հարուստ, թե համեստ, ո’չ որեւէ ունեւոր գործունյա՝ այն ժամանակի «ցեխավիկ» կամ խոպանի «փոդրատչի» (подрядчик), ո’չ էլ որեւէ հաջողակ «կոոպերատոր»։ Վերջին հույսը՝ հանգանակություն կազմակերպելու փորձն էլ արդյունք չէր տվել։ Ռազմիկին մնացել էր միայն ժամանակ առ ժամանակ սեփական ստեղծագործությամբ իր հիացմունքը վերապրել՝ ցուցադրելով էսքիզները բոլորին, ով թեկուզ փոքր ինչ հետաքրքրություն էր ցուցաբերում։
 
Եվ մի օր շրջանի երիտասարդ պաշտոնյաների եւ ընկերների շրջապատում Ռազմիկի՝ եկեղեցու էսքիզների հերթական ոգեւորված ցուցադրման ժամանակ նախագիծը տեսավ ու գաղափարն ակնթարթորեն ընկալեց այն ժամանակ դեռ 25-ամյա Սամվելը եւ առանց երկմտելու, առանց վարանելու հստակ ու աներկբա հայտարարեց՝ ինքը կկառուցի՛ այդ եկեղեցին։
 
25-ամյա Սամվելը, վստահ ու հաստատ հայտարարեց, որ ոչ մի հանգանակության կարիք չկա. ի’նքը կկառուցի Տաշիրի եկեղեցին։
Չեմ հիշում, որ ներկաներից որեւէ մեկը կասկածեց՝ բոլորն էլ լավ գիտեին Սամվելին՝ Կարենի փոքր եղբորը, ով արտադրական կարիերայում ոստյուններով էր առաջ գնում եւ ով առաջիններից մեկն էր շրջանում «կոոպերատիվ» հիմնել («Զենիթ») ու շռնդալից հաջողություններ էր գրանցում։
 
Եւ կառուցեցի՛ն։
Սամվելը եւ Կարենը՝ երկու եղբայրներով, Տաշիրում կառուցեցին հետսովետական Հայաստանի առաջին եկեղեցին։
Սամվելը եւ Կարենը՝ երկու եղբայրներով, առնվազն 80 տարվա դադարից հետո Հայաստանում կառուցեցին առաջին եկեղեցին։
 
Իհարկե, այնպես արագ եւ հեշտ չեղավ, ինչպես թվում էր։
Երկու եղբայրներով դեռ այնքան հարցեր ունեին լուծելու մինչ շինարարության սկիզբը՝ արժանի տեղի ընտրությո՛ւն, հողհատկացումնե՛ր, հողերի ձեռքբերումնե՛ր, դեռեւս Սովետական երկրում թուլտվություննե՛ր։ Հետո պարզվեց, որ Մայր Աթոռի հետ պետք է համաձայնեցվեին նախագծերը եւ բազմիցս փոփոխվեին։ Ո՞ր ճարտարապետը կարող էր այն ժամանակ իմանալ եկեղեցաշինական բազմաթիվ կարգերն ու պահանջները։
 
Եկեղեցու հիմնօրհնեքը կատարեց Վեհափառ Հայրապետ Գարեգին Առաջինը։ Նրա խոսքն անկեղծ էր, ազդեցիկ եւ այնքա՜ն հզոր, որ մարկանց թվում էր, թե իրենց միջով բարձրավոլտ հոսանք էր հողանցվում: Նա փառաբանում էր Աստծուն այն բանի համար, որ Աստված արժանացրեց իրեն տեսնելու այն օրը, երբ Հայաստանում հայաստանահայի ձեռամբ եկեղեցի է կառուցվում։ (մեծ հույս ունեմ, որ նկարահանումների՝ այն ժամանակի սակավ հնարավորություններով տեսագրությունը պահպանվել է):
Ավա՜ղ, Վեհափառ Հայրապետը չապրեց մինչեւ եկեղեցու բացվելը, եւ Տաշիրի ու հետսովետական Հայաստանի առաջին նորակառույց եկեղեցին օծեց նորընտիր-նորօծյալ Վեհափառ Հայրապետ Գարեգին Երկրորդը։
 
Աստծո գործերն անքննելի են։
Փա՛ռք Ամենակարողին…