Այնպես, ինչպես նկարում են բյուջեի եկամտային մասը, այնպես էլ՝ տնտեսական այլ ցուցանիշներ. Նաիրի Սարգսյան
Մանիպուլյացիա են կատարում, զանգում են գործարարներին, ասում են մի ճշգրտում տվեք հարկային հաշվետվության, թողեք գումարը գա պետական բյուջեի վրա՝ եկամուտ երևալու համար, հունվարին նորից հետճշգրտում կտաք, հետ կգա ձեզ: Խաբկանք են ստեղծում, իբր բյուջեն կատարվեց, հունվարին՝ նորից դատարկվեց: Այնպես, ինչպես բյուջեի եկամտային մասն են նկարում, այդպես էլ նկարում են տեղում արտադրված ապրանքների քանակը: Այս մասին ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը: