Մայքլ Քերիկը կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը»
Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի ավարտին «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ կդառնա ակումբի նախկին ֆուտբոլիստ, 44-ամյա Մայքլ Քերիկը: Այդ մասին հայտնում է The Athletic-ը:
Մանչեսթերյան ակումբն արդեն համաձայնության է եկել նախկին ֆուտբոլիստի հետ: Քերիկը գլխավորել է «Միդլսբրոնը», որտեղից հեռացել է 2025-ի ամռանը։
2021 թ. Մայքլ Քերիկն աշխատել է «Մանչեսթեր Յունայթեդում» որպես գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերի օգնական: Նորվեգացի մասնագետի հեռանալուց հետո եղել է նաեւ ակումբի գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար:
Անգլիայի առաջնության 21-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշարային աղյուսակում 7-րդն է։