Սահմանվել են 2026թ-ի պահեստազորի վարժական հավաքների ժամկետները
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատվել է 2026թ․ ընթացքում պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ հայտարարելու ժամկետները:
Հավաքներ կանցկացվեն.
Փետրվարի 3-ից մինչև ապրիլի 10-ը,
Մարտի 31-ից մինչև հունիսի 19-ը,
Ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը,
Հունիսի 9-ից մինչև օգոստոսի 14-ը,
Օգոստոսի 4-ից մինչև հոկտեմբերի 9-ը,
Սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը,
Սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 20-ը։
Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:
Հետևեք մեզ՝ այստեղ