Թուրքիայում մարդատար ավտոբուսի բեռնատարի հետ բախման հետևանքով զոհվել է 7 մարդ, վիրավորվել՝ 11-ը
Իզմիրից Գազիանթեփ ուղևորվող ավտոբուսը բախվել է բեռնատարի հետևի մասին. կան զոհեր և վիրավորներ, հայտնում է «Անադոլու»-ն։
Ծանուցում ստանալուց հետո դեպքի վայր են ուղարկվել բազմաթիվ շտապօգնության և ոստիկանության խմբեր։
Օսմանիեի մարզի վարչակազմի հայտարարության մեջ ասվում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է ավտոբուսի 7 ուղևոր, վիրավորվել է 11 մարդ։
Հայտարարության մեջ բացատրվում է, որ զոհերի ինքնությունը պարզելու աշխատանքները շարունակվում են և նշվում է, որ ճանապարհը փակ է երթևեկության համար։