Մենք հետևողական ենք լինելու վաղարշապատցու շահի հետապնդմանն ու հոգսի թեթևացմանն ուղղված համայնքային ծրագրերի մշակմանը. Սևակ Խաչատրյան
Սևակ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Սիրելի՛ վաղարշապատցիներ,
իմ և «Հաղթանակ» դաշինքի անունից կրկին ցանկանում եմ հայտնել երախտիքի խոսք՝ ձեր կողմից տրված վստահության քվեի համար: Ձեր կողմից տրված այդչափ մեծ քանակի ձայները և՛ պարտավորեցնող, և՛ միաժամանակ ոգեշնչող են: Նախօրեին ընտրական հանձնաժողովը բաշխել է ավագանու մանդատները, ըստ այդմ, որպես Վաղարշապատ խոշորացված համայնքի «Հաղթանակ» ընդդիմադիր խմբակցության անդամներ խոստանում ենք՝ հետևողական ենք լինելու վաղարշապատցու շահի հետապնդմանն ու հոգսի թեթևացմանն ուղղված համայնքային ծրագրերի մշակմանը և կատարմանը:
Մեր՝ ավագանու կազմում լինելու միակ գրավականը ձեր նկատմամբ պատասխանատվությունն է ու ձեր շահերի ներկայացուցիչը լինելն է համայնքային որոշումների կայացման ընթացքում:
Ի գործ...