«Հայությու՞ն, լսել ե՞ք». ինչի մասին է հայ հայտնիների սոցիալական էջերում տարածվող արշավը
Հայկական սոցիալական հարթակներում տիրում է մեկ հարց՝ «Հայությու՞ն, լսե՞լ եք»։ Վերջին օրերին հայ հայտնիները մեկը մյուսի հետեւից հրապարակում են հոլովակներ, որտեղ ականջակալներով լսում են անհայտ երաժշտություն, հետո ժպիտով հայտարարում՝ «Շուտով կլսեք»։
Արշավին արդեն միացել են տասնյակ դերասաններ, երգիչներ ու հումորիստներ, սակայն գաղտնիքը դեռ չեն բացում։
Մեր հարցմանը պատասխանել են միայն մեկ արտահայտությամբ. «Դեկտեմբերի 1-ին կլսեք»։