Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Կրթությունն ու գիտությունը երկրի զարգացման առաջնահերթ ուղղություն համարելով՝ Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ հետևողականորեն աջակցել է ոլորտինՀին «բախման» նոր նրբերանգները. «Փաստ» Ձևականության գերակշռում, հանրային մասնակցության բացակայություն, խորքային ճգնաժամ. «Փաստ» «Ամեն ինչ անել, որ ընդդիմադիր մեր հայրենակիցները գնան ընտրատեղամաս, այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը շանս չի ունենա». «Փաստ» Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ» Էներգետիկ անցումը դառնում է համակարգված. դերակատարները միավորվում են մեկ հարթակում. «Փաստ» Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ» Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. «Փաստ» Եվրոպացի լիդերները վերապահումով կաջակցե՞ն Փաշինյանին, թե՞ վարկանիշի հետ կռիվ չեն տա. «Փաստ» Փաշինյանի վտանգավոր խաղը․ Օրբանի սխալի կրկնությո՞ւն Իրավապահները հայտնաբերել են Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակnցներ արձակողին ու դեպքի մասնակիցներինԻսրայելի պաշտպանության բանակը վերջին 24 ժամում hարվածել է Հեզբnլլաhի ավելի քան 200 օբյեկտիԿիրանցի աշակերտները Ադրբեջանից 50 մետր հեռավորության վրա դասի են գնում, 30 մետր հեռավորության վրա ֆուտբոլ խաղում, խաղաղությունը սա է. Նիկոլ ՓաշինյանՊեկինը Իրանին զենք չի տրամադրել. Սի Ծինփինի պատասխանը՝ Դոնալդ Թրամփի նամակինԲրիտանիան Ուկրաինային կմատակարարի 120 հազար ԱԹՍ Ավելի վատ լինել չի կարող. Զելենսկին՝ Ուկրաինայում Patriot-ի hրթիռների դեֆիցիտի մասին Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ Արայիկ Հարությունյան, ի՞նչ մարզական հետագիծ ունես․ Իվետա Տոնոյան Մենք արժանի էինք կիսաեզրափակչին․ երիտասարդ թիմ ունենք և շարունակելու ենք կատարելագործվել․ ՖլիկԱՄՆ-ը մոտ է Իրանի դեմ գործողության ավարտին. Թրամփ LVMH-ը հայտնում է վաճառքի դանդաղման մասին. Իրանի դեմ պատերազմը հետաձգել է շքեղության շուկայի վերականգնումը ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններն անառnղջ են և տրшվմատիկ. Զախարովա Անհնար է հավատալ Իրանի nչնչացմանը. Լավրով Այս կառավարությունը ոչ պրոֆեսիոնալ է, ոչ էլ կոմպետենտ․ Ավետիք ՉալաբյանՀնարավոր է՝ Ռուսաստանը բարձրացնի գազի գինը․ Արմեն Մանվելյան«Իրենց դրամապանակի վրա են զգալու հետևանքները»․ ՌԴ-ից հնչած հայտարարությունների հետքերով Մալենան նոր լուսանկարներ է հրապարակել Արշակ Կարապետյանի ուղերձը` եզդիական համայնքի Մալակի Տաուսե տոնինԲրյուսելից Մոսկվա. արտաքին հավասարակշռության խախտման գինըՍպասվում են ճակատագրական ընտրություններ. հող տալով, ազգը չի կարա լավ ապրի. Արշակ Կարապետյան«Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների և «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցները հանդիպեցին աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի հետ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները կներկայանան հաշվետու համերգներով Իշխանությունները տապալել են կառավարումը թե՛ Հայաստանի մայրաքաղաքում, թե՛ ամբողջ հանրապետությունում. Էդմոն ՄարուքյանԱրդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000-ով. Հարցում Փաշինյանն ու Միրզոյանը չեն մեկնելու Անթալիա Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը. հարցում Վանաձորում ՔՊ-ն միտումնավոր մերժում է Հայկ Սարգսյանի բոլոր նախագծերը Խաղաղությունից ավելի մեծ խաղադրույքներ կան. ի՞նչ կնշանակի Իրանի սահմանին «ամերիկյան հետքը» Հայաստանի համար Զենքն անիմաստ է, եթե կա նահանջելու և հանձնելու քաղաքականություն․ Հրայր ԿամենդատյանՏԵՍԱՆՅՈւԹ․ Հյուսիս- Հարավի ճանապարհի պերճանքն ու թշվառությունը՝ 18 տարի. Ռուզաննա Ստեփանյան Կարճաժամկետ գերակա նպատակ ենք հետապնդել՝ Հայաստանի զարգացման թիվ մեկ խոչընդոտին հունիսի 7-ին հեռացնելը. Նաիրի Սարգսյան Ինչքան էլ մեր մրցակիցը բացասական առումով հանճարեղ է, մեծանալու է հակազդեցությունը. Ասլանյան Նոկոլը դուխ չունի, որ զորահանդես անի. Արշակ Կարապետյան «Մեր ուժեղ հանրահավաքը իշխանությունը ծանր է տարել»․ Գոհար ՂումաշյանԻշխանությունը գնալով մեծացնում է ստի ու կեղծիքի չափաբաժինը. Դավիթ Ղազինյան Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանի անունից, շուքից. Ռուբեն Մխիթարյան Սամվել Կարապետյանի տեղը Կառավարական թիվ 1 հասցեն է, ոչ թե դատարանը, նա է խաղաղություն բերելու Սամվել Կարապետյանի կալանավորման ողջ գործընթացը որևէ հիմք չունի. աջակից Մի քանի պատերազմ բերողը խաղաղությունից է խոսում․ Մենուա ՍողոմոնյանԵս կալանավորվել եմ հայոց ինքնությունը պաշտպանելու, եկեղեցին պաշտպանելու համար. Սամվել Կարապետյան Սումգայիթը մեզ դաս չեղավ. պատմության ոչ մի իրադարձություն չհասկացանք. Արշակ Կարապետյան
Քաղաքականություն

Զանգեզուրի միջանցք․ խոստումների և իրականության միջև. «Փաստ»

«Փաստ»-ը գրում է.

Արդեն մի քանի օր է անցել այն պահից, երբ Փաշինյանը՝ Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ, անփորձությամբ, «թիվ մեկ կաբինետ» հրավերով կուրացած լինելու կամ մոլորության մեջ ընկնելու հետևանք, ստորագրեց մի թուղթ, որի համաձայն պետք է կյանքի կոչվի հենց այն արտատարածքային Զանգեզուրի միջանցքը, որի բացման համար երկար ժամանակ պայքարում էին Ադրբեջանն ու Թուրքիան։

Փաստաթուղթը, որը նույնիսկ խաղաղության պայմանագիր չէ, պարունակում է միակողմանի պարտավորություններ Հայաստանի կողմից՝ ապահովելու Ադրբեջանի անխոչընդոտ հաղորդակցությունը իր հիմնական տարածքից դեպի Նախիջևան։ Անխոչընդոտ՝ և վերջ։

Թվում էր՝ արդեն ժամանակն է, որ Հայաստանի ղեկավարությունը հասկանա իր սխալը, որի մասին չեն խոսել միայն ամենաալարկոտը, ժամանակն է փորձել «իրավիճակը ետ շրջել»։ Բայց ոչ։ Փաշինյանն ու իր թիմը համառորեն շարունակում են ներկայացնել իրավիճակը այնպես, կարծես ոչ մի վատ չի բան չի պատահաել։ Ի՞նչ կա որ, «Զանգեզուրի միջանցքի գործարկման երաշխավորը այժմ ԱՄՆ-ն է» (մեջբերում ՝Ադրբեջանի պաշտոնական լրատվամիջոցներից)։ Փոխարենը Փաշինյանը , ինչն, անկասկած, «բարելավում է Հայաստանի միջազգային իմիջը»։

Ավելին, իշխող կուսակցությունը մեկ պահանջում է, մեկ՝  աղաչում, որ քաղաքացիները հավատան միայն կառավարության պաշտոնական հաղորդագրություններին և չօգտվեն այլ աղբյուրներից, նույնիսկ եթե դրանք ամենահարգվածն ու վստահելին են՝ եթե դրանք քննադատում են Փաշինյանի որոշումը։ Ինչպես ասում են՝ «Մի՛ հավատացեք ձեր աչքերին, հավատացե՛ք մեզ»։ Պակասում է միայն Սիմոնյանի ուղերձն է՝ ղեկավեթե առողջ բանականությունը հուշում է, որ ԱՄՆ-ում ստորագրված հռչակագիրը ձախողում է, ապա անջատե՛ք ձեր բանականությունը, քանզի այն մասնակցում է հիբրիդային պատերազմին։

Փաշինյանը պնդում է, որ քանի որ համաձայնագրում «միջանցք» բառը չի օգտագործվում, ուրեմն խոսքը միջանցքի մասին չէ։ Սա պարզապես փայլուն փաստարկ է, որը արժանի է մտնել տրամաբանության բոլոր դասագրքերի մեջ։ Բացի այդ, վարչապետն ու իր շրջապատը կրկնում են, որ քանի որ փաստաթղթում կան «ինքնիշխանություն, իրավազորություն, տարածքային ամբողջականություն» բառերը (անկախ համատեքստից), ուրեմն ամեն ինչ  կլինի Հայաստանի համար։

Բայց եկեք նորից նայենք հռչակագրի այդ կետին. «Մենք կրկին հաստատեցինք հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ երկու երկրների միջև ներքին, երկկողմ և միջազգային տրանսպորտային կապի ապահովման նպատակով՝ տարածաշրջանում և նրա հարևանությամբ խաղաղության, կայունության և բարօրության խթանման համար՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա։ Այս ջանքերը նախատեսում են անխոչընդոտ հաղորդակցություն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և նրա Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, ինչպես նաև փոխադարձ օգուտներ Հայաստանի Հանրապետության համար՝ միջազգային և ներքին կապերի մասով»։

Ուշադիր կարդանք։ Առաջին նախադասությունը, որտեղ խոսվում է իրավազորության հարգանքի և այլնի մասին, ընդամենը խոսքեր են հաղորդակցությունների բացման կարևորության մասին՝ առանց կոնկրետության։  Մի՞թե մեր ղեկավարները չեն կարդում :Իսկ կոնկրետությունը գտնվում է երկրորդ նախադասությունում, որտեղ հստակ նշվում է Ադրբեջանի անխոչընդոտ կապը Նախիջևանի հետ։ Հայաստանը ստանում է «փոխադարձ օգուտներ», ինչը կրկին ընդհանուր ձևակերպում է և չի երաշխավորում փոխադարձության այն սկզբունքը, որի մասին Փաշինյանը գոռում էր եռակողմ հանդիպումից առաջ։

Ինչպես արդեն բազմիցս գրվել է, մեր իշխանությունները պետք է դադարեցնեն մոլորեցնել հայ հասարակությանը և հստակ ու ճշգրիտ պատասխանեն հետևյալ հարցերին, որոնք ամենուր հնչեցնում են սոցիալական ցանցերի օգտատերերը.

  1. Ո՞վ է կարգավորելու ադրբեջանցիների մուտքն ու ելքը Հայաստանի տարածք։
  2. Արդյո՞ք ադրբեջանցիները անցնելու են անձնագրային և մաքսային հսկողություն։
  3. Արդյո՞ք այդ հատվածում կլինեն հայ սահմանապահներ, ԶՈՒ, ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցներ։
  4. Ինչպե՞ս է իրականացվելու ադրբեջանական բեռների զննությունը, որոնք մուտք են գործում Հայաստանի տարածք։

Բայց երբ լրագրողները այս հարցերը ուղղում են իշխանության ներկայացուցիչներին, նրանք կամ շփոթված մրմնջում են անիմաստ բաներ, կամ կոպտորեն արձագանքում են (թե՝ նման հարցեր տալը՝ հիբրիդային պատերազմի մաս է ընդդեմ ՀՀ կառավարության)։ Ճիշտ է, մի անգամ Փաշինյանը խոստովանեց, որ հնարավոր են ժամանակակից պարզեցված տեխնոլոգիաներ անձնագրային և մաքսային հսկողության համար, ինչը տվյալ համատեքստում ենթադրում է, որ սահմանը անցնելու համար ադրբեջանցիներին բավական կլինի պարզապես հպել տրանսպոնդերով կամ նման բանով, իսկ լիարժեք զննություն և հսկողություն չի լինի։

Իր հերթին, ադրբեջանական լրատվամիջոցները ավելի կոնկրետ են արտահայտվում. «Բաքուն բազմիցս պնդել է, որ որևէ մաքսային և սահմանային կետ չպետք է լինի՝ Ադրբեջանից դեպի Ադրբեջան Մեղրիի տարածքով անցնելիս, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքացիները չպետք է առնչվեն որևէ մեկի հետ Հայաստանում: Մեծ գոհունակությամբ հայտնում ենք, որ Հայաստանը ընդունել է մեր պետության ղեկավարի այս պահանջը։ Այսպիսով, ստորագրված համատեղ հռչակագրում հաստատվում է անխոչընդոտ երթևկման ապահովումը մեր երկրի հիմնական մասի և Նախիջևանի միջև։ Ուստի՝ ով ինչ էլ ասի կամ գրի սոցիալական ցանցերում, Զանգեզուրի միջանցքը դառնում է իրականություն»։

Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարության պաշտոնական հայտարարություններն էլ վկայում են, որ թուրքերն ստացել են այն, ինչ ցանկանում էին։

Հնարավո՞ր է դեռ փրկել իրավիճակը։ Այո, եթե հասկացնել հայաստանյան իշխանություններին, որ հասարակությունը չի խաբվել՝ իշխանությունների ձախողումը քողարկելու և Սյունիքի հանձնումը «խաղաղարար ջանքի» տակ սղցնելու փորձերին։ Անհրաժեշտ է, առնվազն, իշխանություններին տալ ավելի անհարմար հարցեր։ Ի վերջո, Հայաստանում ժողովրդավարություն է, և իշխանությունները չեն կարող պարզապես անտեսել քաղաքացիներին։

Հակառակ դեպքում մենք պարզապես կկորցնենք Հայաստանի տարածքի շատ կարևոր հատված՝ առանց փափուկ ձևակերպումների։