Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Տիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԵվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՇնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանՀայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՄենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՄենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՓաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովՀայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանՔաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան Հայաստանը նշում է Անկախության օրը Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըՓաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՀայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականը
Քաղաքականություն

ՆԳ նախարարը աղետից տուժած բնակիչների հետ քննարկել է փոխհատուցման ծրագրերի իրականացման գործընթացները

Հուլիսի 30-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Լոռու մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։

Ալավերդիում նախարար Սարգսյանը, Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ, այցելել է հրշեջ-փրկարարական ջոկատ, ծանոթացել շենքային ու գույքային պայմաններին, տեխնիկական ու մասնագիտական սարքավորումների հագեցվածությանը։ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել անձնակազմին բարեխիղճ ծառայության համար, հատկապես ընգծել անցած տարվա ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքներում ներդրած ջանքերը։

Ալավերդու Սանահին կայարան թաղամասում ՆԳ նախարարը հանդիպել է բնակիչներին։ Նախարարը փոխհատուցման շրջանակներում հետաքրքրվել է սեյսմակայունության հետ կապված բնակիչների բնակապահովման գործընթացներից։

Այնուհետև Արփինե Սարգսյանը, տեղակալ Արմեն Ղազարյանի ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի ուղեկցությամբ, այցելել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Ալավերդիի բաժին, ծանոթացել աշխատանքային պայմաններին ու քաղաքացիներից հետաքրքրվել մատուցվող ծառայությունների որակի մասին։ Տեղում քննարկվել են աշխատանքային պայմանների բարելավմանն ուղղված հարցեր։

ՆԳ նախարարի հաջորդ կանգառը ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության Վանաձորի հաշվառման-քննական բաժնում էր։ Վարչության պետ Արարատ Թևոսյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է հաստատության տարածքում, զրուցել քաղաքացիների հետ՝ հետաքրքրվելով մատուցվող ծառայությունների որակից:

Նախարար Սարգսյանն այցելել է նաև Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի վարչական շենք, ծանոթացել աշխատանքային պայմաններին, պարեկների տեխնիկական հագեցվածությանը։

ՆԳՆ ոստիկանության 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքի ամփոփմանը  ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմը։

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության պետը ներկայացրել է անցած 6 ամսվա ընթացքում կատարված աշխատանքը։ Գրանցվել է 274 դեպք, որոնք վերաբերելի են Քրեական ոստիկանության գործառույթներին։ Ընդհանուր պատկերում նվազել են ծանր հանցագործությունները, մասնավորապես՝ ավազակության, կողոպուտի, բնակարանային գողության, խարդախության դեպքերը։ Աճել են համակարգչային հափշտակությունները։ Լատենտային հանցագործությունների թվի աճը պայմանավորված է թմրամիջոցների իրացման դեպքերի բացահայտումներով։

Զեկույցներով հանդես են եկել նաև Համայնքային ոստիկանության Լոռու մարզի բաժինների պետերը։

Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնում գրանցված 217 հանցանքից բացահայտվել է 154-ը։ Նվազել են հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործությունները, աճել՝ սեփականության դեմ ուղղվածները։ Ընտանիքում բռնություն գործադրած անձանց նկատմամբ կիրառվել է անհետաձգելի միջամտության 10 որոշում, 3-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Համայնքային ոստիկանության Բազումի բաժնում գրանցվել է հանցագործության 164 դեպք, բացահայտվել՝ 129-ը։ Նվազել են մարդու և սեփականության դեմ ուղղված ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունները, աճել՝  ընտանեկան բռնության դեպքերը, որոնց զգալի մասը դրսևորվել է ֆիզիկական ներգործությամբ։ Հաշվետու ժամանակահատվածում բաժնի սպասարկման տարածքում անչափահասի կողմից կատարված հանցագործություն դեպք չի արձանագրվել։

2025-ի անցած վեց ամսվա ընթացքում Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնում գրանցվել է անչափահասի կողմից կատարված հանցաքի մեկ դեպք։ Գրանցված ընդհանուր 91 հանցանքից բացահայտվել է 63-ը։ Նվազել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, աճել՝ տնտեսական գործունեության դեմ ուղղվածները։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են նաև ապօրինի թմրաշրջանառության բացահայտումները։

Ապօրինի թմրաշրջանառության դեպքերի բացահայտման աճ է արձանագրվել նաև Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում։ Հաշվետու ժամանակահատվածում բաժնում գրանցվել է հանցագործության 160 դեպք՝ 29-ով պակաս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Նվազումն արձանագրվել է գրեթե բոլոր ուղղություններով, այդ թվում՝ մարդու և սեփականության դեմ ուղղված հանցատեսակների։ 160 դեպքից բացահայտվել է 109-ը։

Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնում գրանցված 119 հանցանքից էլ բացահայտվել է 102-ը։ Նվազել են խարդախությունները և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցանքները։ Նվազել է նաև ապօրինի թմրաշրջանառության դեպքերի բացահայտման թիվը, աճել՝ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման դեպքերը։

Ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման և ապօրինի թմրաշրջանառության դեպքերի բացահայտման մասով աճ է արձանագրվել Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնում։ Միաժամանակ բաժնի սպասարկման տարածքում աճել են հասարակական կարգի դեմ ուղղված հանցանքները, նվազել՝ մարդու դեմ ուղղվածները։ Արձանագրված 156 դեպքից բացահայտվել է 131-ը։

Բացահայտումների ընդհանուր պատկերում առավել դրական արդյունք է արձանագրվել Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնում․ 111 դեպքից բացահայտվել է 98-ը։ Այս ցուցանիշը առավել է նաև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Նվազել են մարդու առողջության դեմ ուղղված հանցագործությունները, աճել՝ բնակչության առողջության դեմ ուղղվածները։

Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակը այս տարվա առաջին կիսամյակում սպասարկել է 5806 ահազանգ՝ 1136-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Տարբեր վարչական իրավախախտումների  փաստերով Լոռու պարեկները կազմել են ընդհանուր 40․805 արձանագրություն, բացահայտել են 222 հանցանք, այդ թվում՝ սառի զենքի հայտնաբերման ու ապօրինի թմրաշրջանառության դեպքեր։

ՆԳ նախարարը ամփոփելով կատարված աշխատանքը շնորհակալություն է հայտնել ստորաբաժանումների ղեկավարներին ծառայության համար՝ դրական գնահատելով հատկապես Համայնքային ոստիկանության Տաշիրի և Ստեփանավանի բաժինների արդյունքները։ Արփինե Սարգսյանը մի շարք ուղղությունների բարելավման առումով տվել է կոնկրետ հանձնարարականներ։

Նախարար Սարգսյանը պահանջել է առաջնային ուշադրության կենտրոնում պահել ապօրինի ծառահատումների, ապօրինի հանքարդյունաբերության, կոռուպցիայի և քրեական ենթամշակույթի դեմ պայքարը՝ այս ուղղություններով արձանագրելով շարունակական բարելավում։

Նախարարը անձնակազմին փոխանցել է նաև իր սկզբունքային մոտեցումները, այն է՝ գործել բացառապես օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում, առաջնորդվել օրենքի առաջ հավասարության սկզբունքով, հանցավորության դեմ պայքարել անկաշկանդ՝ անկախ օրինազանցի ունեցած դիրքից կամ այլ հատկանիշներից։

Հանցավորության դեմ արդյունավետ պայքարի համատեքստում նախարար Սարգսյանը հանձնարարել է ակտիվացնել համագործակցությունը գործընկեր կառույցների և համակարգի վետերանների հետ, բացի այդ՝ զարգացնել Ոստիկանության ծառայությունների միջև օպերատիվ տվյալների փոխանցման մշակույթը, ինչը հնարավորություն կտա ապահովել առավել վերահսկելի օպերատիվ իրավիճակ։

Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին ՆԳ նախարարը հանձնարարել է ամենօրյա աշխատանք տանել ընտանեկան բռնությունների կանխման ու բացահայտման և անչափահասներին հակաիրավական արարքներից զերծ պահելու առումով։

Պարեկային ծառայության աշխատանքի մասով՝ նախարար Սարգսյանն ընդգծել է, որ պետք չէ բավարարվել ձեռքբերվածով և հանձնարարել է շարունակել շուրջօրյա ծառայությունը, թիվ մեկ խնդիր ունենալով՝ նվազեցնել ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը։

Այցի ընթացքում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը պատվոգրեր է հանձնել և շնորհակալություն հայտնել Լոռու մարզի բնակիչներ՝ Վահե Վարդումյանին և Հովիկ Հովակիմյանին, որոնք դրսևորելով խիզախություն և քաղաքացիական բարձր պատասխանատվություն, հետապնդել են Վանաձորի բանկերից մեկում հափշտակություն կատարած անձին ու, թեև նրա կողմից դիմադրությանը, վերցրել են հափշտակված առանձնապես խոշոր չափերի՝ 80․000․000 ռուբլի գումարը, ինչից հետո բանկ ներխուժած անձին ոստիկանները ձերբակալել են։