Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՄենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՄենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՓաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովՀայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանՔաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան Հայաստանը նշում է Անկախության օրը Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըՓաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՀայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակին«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրըԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԱմենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն

Պարզ քաղաքական գործընթաց՝ նախընտրական «տրամադրություններով». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է, Փաշինյանի իշխանությունը նպատակադրվել է «իրենով անել» «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, խոսվում է պետականացման կամ ազգայնացման մասին: Առայժմ իշխանությունը բավարարվել է ընկերության ժամանակավոր կառավարիչ նշանակելով ու կադրային ջարդով: Սեփականատիրոջ փոփոխության հարց դեռ բացահայտ չի դրվել: Մյուս կողմից՝ սեփականատերերը դիմել են Ստոկհոլի Առևտրի պալատի արբիտրաժի ինստիտուտ, որը միջանկյալ որոշում է կայացրել՝ կառավարությանը պարտադրելով ձեռնպահ մնալ ընկերության դեմ կամայական քայլերից, այդ թվում՝ ընկերության կառավարման կազմը փոփոխելուց: Փաշինյանի կառավարությունը գործնականում դիրքավորվել է այնպես, որ միջազգային արբիտրաժի որոշումը «չորով» չի կատարելու, և՝ վերջ: Չնայած, շատ մասնագետներ պնդում են, որ չկատարել չեն կարող, պարզապես փորձելու են ձգձգել: Սա, ինչպես ասվում է՝ հակիրճ նախապատմությունը:

Եվ ահա, օրերս արդարադատության նախարարը հայտարարել է. «Եթե բանը հասնի պետականացմանը կամ ազգայնացմանը, կամ գերակա շահ ճանաչելու հիմքով որևէ գույքի սեփականության իրավունքի փոխանցմանը, միանշանակ դա հատուցելի է լինելու: Եվ որևէ անգամ, անգամ քաղաքական սուր հայտարարությունների պարագայում, խոսք չի գնացել այն մասին, որ հատուցում չի տրվելու»:

Հասկանալի է՝ խոսքը ՀԷՑ-ի սեփականատերերին հատուցում տալու մասին է: Ինչ կարելի է ասել այս առնչությամբ: Առաջինը. բնականաբար, սեփականատիրոջը (սեփականատերերին) պետք է տրվի փոխհատուցում, եթե իշխանությունը վերցնում է նրա սեփականությունը: Ու դա, կներեք, «լավություն անել» չէ: Դա հստակ պարտավորություն է: Սահմանադրորեն պաշտպանված սեփականատիրության իրավունքի իրացման ապահովում: Այսինքն, հատուցում ցանկացած պարագայում չեն էլ կարող չտալ: Բայց այստեղ նախ՝ հարցն այն է, թե ինչպիսի փոխհատուցում կառաջարկվի իշխանության կողմից, ու դրան ինչպես կվերաբերվի սեփականատերը:

Ի վերջո, իշխանություններն իրենք էլ շատ լավ հասկանում են, որ իրենք ՀԷՑ-ը խլում են: Եվ «խլելու» դեպքում, էլի՝ բնականաբար, միջազգային դատարաններ, արբիտրաժներ է հարցը գնալու, իսկ դրա հետևանքով խոշոր հատուցումների վճարումներ են մնալու պետության վզին, ավելի կոնկրետ՝ պետական բյուջեի վրա: Նույնիսկ փոխհատուցման դեպքում, եթե սեփականատերը համարի, որ առաջարկված փոխհատուցումը լիարժեք չէ, կամ գնահատի որպես սեփականության իրավունքի խախտում (ինչն ակնառու է), էլի դատական պրոցես է գնալու, կանխատեսելի՝ գործարքներն անվավեր ճանաչելու կամ առնվազն լիարժեք հատուցման պահանջի բավարարմամբ:

Այսինքն, ցանկացած պարագայում, պարզ է երկու բան.

-Առաջինը՝ լինելու է դատական պրոցես, որը, մեծ հավանականությամբ, ավարտվելու է փոխհատուցման պահանջի բավարարմամբ:

-Երկրորդը՝ դրա դիմաց ծախսը, ֆինանսական բեռը մնալու է պետական բյուջեի, պարզ ասած՝ հարկատուների վրա:

Իսկ դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի քմահաճույքները բավարարելու համար վճարելու է «հպարտ քաղաքացին»: Սրա մասին են զգուշացնում բազմաթիվ փորձագետներ, սրա մասին են զգուշացնում տնտեսագետներ, իրավաբաններ, ոլորտի մասնագետներ:

Ի լրումն՝ արդարադատության նախարարը խոսում է այն մասին, որ արբիտրաժի որոշումը կարող են և չկատարել՝ հղում անելով Նյու Յորքի կոնվենցիային, որը ներպետական դատարաններին «թույլ է տալիս մերժել նման որոշման կատարումը, եթե այն «հակասում է հանրային կարգին»»: Ի դեպ, իրավաբանները կարծիք են հայտնում, որ նախարարն ըստ էության այս հայտարարությամբ նախապես ուղղորդում է «ներպետական դատարանին», թե ինչ հիմքով մերժեն մյուս կողմին, եթե հայց ներկայացնեն՝ արբիտրաժի որոշումը կատարելու պահանջով:

Բայց դա դեռ մի կողմ:

Նախարարի խոսքում մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր հանգամանք կա: Նրա խոսքի թեականությունը, վերը մեջբերված նախադասության սկզբում հնչող «եթե»-ն:

Ասել կուզի՝ չի բացառվում, որ ՀԷՑ-ը վերցնելու այդ գործընթացը մինչև վերջ չի գնա, ավելին՝ ինչ-որ մի պահի այն կարող է դադարեցվել: Հնարավոր կամ ենթադրելի է, որ այդ «ինչ-որ մի պահը» սպասվող ընտրություններից հետո վրա կհասնի:

Ու սա ամենահավանականն է, քանզի ակնհայտորեն գործ ունենք բացառապես քաղաքական պրոցեսի հետ, իսկ Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերն ուղղված են առաջիկա ընտրություններին: Տեսեք, օրերս ՀԷՑ «ժամանակավոր կառավարչի գրասենյակը» հաղորդագրություն տարածեց ՀԷՑ-ի «աղետալի վիճակի» մասին: Բառացի. «ՀԷՑ ՓԲԸ-ի էլեկտրատնտեսությունն այս պահին գտնվում է տեխնիկապես բավականին վատթար վիճակում և ֆիզիկական մաշվածության մեջ, իսկ որոշ դեպքերում անգամ՝ հետագա շահագործման համար հիմնականում ոչ պիտանի վիճակում»: Պարզ է, որ սա արվում է հենց Փաշինյանի քաղաքական քմահաճույքները բավարարելու, այսինքն՝ վերը նշված նախընտրական տրամադրությունների համատեքստում: Իշխանությունը վտանգ է տեսնում ի դեմս Սամվել Կարապետյանի, որ կարող է ընդդիմադիր դաշտի մերանի դեր կատարել: Ուստի, Փաշինյանին պետք է ՀԷՑ-ի պրոցեսն օգտագործել՝ Սամվել Կարապետյանին, «Տաշիր գրուպին» վարկաբեկելու համար, ցույց տալու համար, թե տեսեք՝ որքան վատ կառավարիչ են եղել, ոնց են «թալանել», ոնց են «ավիրել»: Այստեղ հետաքրքիր է, որ այդ հայտարարությունը տարածվել է ժամանակավոր կառավարիչ նշանակելուց ընդամենը 2 օր անց: Հարց է ծագում՝ երկու օրվա մեջ այդ ի՞նչը ու ինչպե՞ս հասցրեցին ուսումնասիրել, վիճակը պարզել ու ամփոփել, «էլեկտրատնտեսության» ո՞ր մասին ծանոթացան, որ մի հատ էլ նման՝ «արցունք քամող» հայտարարություն են տարածում: Այսինքն, ակնհայտ է, որ իշխանության կողմից ի սկզբանե խնդիր է դրված սևացնել, հակաքարոզչություն իրականացնել Սամվել Կարապետյանի ու «Տաշիր գրուպի» դեմ: Դրա համար էլ այս ամբողջ «բոլոլան» սարքեցին, ու սպասելի է, որ առաջիկայում «ահասարսուռ» այլ «բացահայտումներ» կանեն, որոնց գերակշիռ մեծամասնությունը կա՛մ համարյա թե իրականության հետ որևէ աղերս չի ունենա, կա՛մ պարզապես հնարածին, կեղծ տեղեկություն կլինի, ինչը բնորոշ է այս իշխանությանը:

Մյուս կողմից՝ «արագի մեջ» իրականացվում է կադրային կոտորած. աշխատանքից հեռացվում են փորձառու կադրերը, նշանակվում են քպականներ, որոնք ոչ մի կապ չունեն համակարգի հետ: Դե, ինչպես բոլոր դեպքերում. փողոցից պատահական մեկին դնում են պաշտոնի, կարևորը՝ քպական կամ «նիկոլական» լինի: Թե ինչ կլինի տվյալ ոլորտի հետ, Նիկոլ Փաշինյանը թքած ունի: Ինչպես և երկրի ու ժողովրդի վրա: Սա ևս խոսում է քաղաքական, նախընտրական տրամադրությունների մասին. մի կողմից՝ քպականներին գործով են ապահովում՝ «Տաշիրի» հաշվին, մյուս կողմից՝ ղեկավար պաշտոններում «սվոյների» դնելով՝ հույս ունեն ընտրություններում արդյունք ապահովել:

Մի խոսքով, ամեն օր ամեն քայլով իշխանություններն ապացուցում են (արդեն չեն էլ թաքցնում), որ գործ ունենք բացառապես քաղաքական գործընթացի հետ. որը տեղավորվում է առաջիկա ընտրությունների «տրամադրությունների» մեջ, բայց չի տեղավորվում օրենքի և օրինականության դաշտում...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում