Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա ՍողոմոնյանՇնորհավորո՛ւմ ենք բարեկամ Իրանի նորընտիր Գերագույն Առաջնորդ այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեիին. Խաչիկ Ասրյան
Քաղաքականություն

ԱՄՆ հայտը կարող է Կովկասում սառը պատերազմ հրահրել

Հայաստանն ու Ադրբեջանը բավականին մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, ամերիկացի սենատորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Հայաստան ու Ադրբեջան. մենք այնտեղ հրաշք ենք գործել, և խաղաղության համաձայնագիրը բավականին մոտ է ստորագրման, եթե ոչ՝ արդեն արված», - ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահն ու այլ պաշտոնյաներ գրեթե ամենօրյա ռեժիմով են սկսել խոսել հայ-ադրբեջանական կարգավորման վերաբերյալ, իսկ, հաշվի առնելով ճանապարհների ապաշրջափակման ամերիկյան առաջարկը, այս ակտիվությունն օբյեկտիվ է։ Միևնույն ժամանակ, անգամ առաջատար ամերիկյան պարբերականներ են փաստում, որ Հարավային Կովկասում ամերիկյան ակտիվությունը կարող է հակառակ էֆեկտն ունենալ։ «Կարո՞ղ է արդյոք հայկական հողի 43 կիլոմետրանոց շերտը դառնալ ԱՄՆ-ի խորամանկ քայլը Մոսկվայի և Թեհրանի դեմ»,- գրում է Forbes-ը և հավելում. «Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» մեկ դարով վարձակալելու ԱՄՆ-ի համարձակ առաջարկը խոստանում է տարեկան 50-100 միլիարդ դոլարի առևտրային հոսքեր, սակայն սպառնում է Կովկասում սառը պատերազմի նոր թեժ կետ բորբոքել»։

«Միացյալ Նահանգները հայտնվել է բարձր ռիսկային դիվանագիտական խաղի կենտրոնում, որը կարող է արմատապես փոխել էներգետիկ հոսքերը Եվրասիայում։ Հայաստանի, Սյունիքի մարզով ռազմավարական 43 կիլոմետրանոց միջանցքի իր հավակնոտ առաջարկի շնորհիվ, Վաշինգտոնը ձգտում է հաղթահարել բազմամյա փակուղիները, դիվերսիֆիկացնել Եվրոպա էներգակիրների մատակարարումները՝ դրանք հեռացնելով Ռուսաստանից, և հակազդել Մոսկվայի, Պեկինի և Թեհրանի աճող ազդեցությանը կենսականորեն կարևոր տարանցիկ տարածաշրջանում»,- նշում է պարբերականը, բայց հիշեցնում, որ տարածաշրջանը պատմականորեն գտնվել է Ռուսաստանի վերահսկողության տակ, բայց այժմ պատրաստ է ուժերի վերադասավորման այն բանից հետո, երբ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի վճռորոշ հարձակման ժամանակ Մոսկվան չկարողացավ պաշտպանել իր դաշնակից Հայաստանին։

Համաշխարհային բանկի մոդելավորումը ենթադրում է, որ մինչև 2027 թվականը միջանցքը կարող է տարեկան առևտրի ծավալն ավելացնել 50-100 միլիարդ դոլարով։ Այս աճը պայմանավորված կլինի լոգիստիկայի զգալի բարելավմամբ. 2025 թվականի մայիսի Bloomberg-ի տվյալները ցույց են տալիս, որ այս երթուղին կարող է Եվրոպայի և Ասիայի միջև տարանցման ժամանակը կրճատել 12-15 օրով՝ գոյություն ունեցող երթուղիների համեմատ։ «Ներդրումների վերադարձը համոզիչ է թվում։ Կասպիական քաղաքականության կենտրոնը 5-10 տարվա ընթացքում ենթակառուցվածքների ծախսերը գնահատում է 3-5 միլիարդ դոլար, մինչդեռ Oxford Economics-ի մոդելները կանխատեսում են տարեկան 20-30 միլիարդ դոլարի խնայողություն լոգիստիկայի ոլորտում։

Հիմնական խնդիրը անհաշտ դիրքորոշումներն են. Ադրբեջանը պահանջում է անխափան միջանցք, մինչդեռ Հայաստանը կտրականապես հրաժարվում է զիջել ինքնիշխանությունը։ «Վարձակալության» մասին ԱՄՆ առաջարկը ստեղծագործական փորձ է՝ կորպորատիվ-իրավական շրջանակներն օգտագործելու այս փակուղուց դուրս գալու համար՝ Բաքվին առաջարկելով անվտանգության երաշխիքներ և միևնույն ժամանակ թույլ տալով Երևանին պահպանել անվանական ինքնիշխանությունը»,- նշել է Forbes-ի հոդվածագիրը։

Քննադատները նախազգուշացնում են երկարաժամկետ բացասական հետևանքների, հնարավոր ռիսկի մասին։ 2025 թվականի մարտի խաղաղության համաձայնագրի նախագծերը նշանավորեցին զգալի առաջընթաց՝ վերջնականապես ամրագրելով փոխադարձ տարածքային ճանաչման, սահմանների սահմանազատման և ուժի չկիրառման մասին դրույթները։ Սակայն դրանք փակուղի մտան տրանսպորտային երաշխիքների և անկլավների հասանելիության հարցերում. հենց սա է ԱՄՆ-ի առաջարկի նպատակը։

Մեկ այլ խոչընդոտ էլ Իրանն է, որը կբախվի իր տարանցիկ դերի 20-30%-ը կորցնելու հեռանկարին, ինչը կխաթարի կենսականորեն կարևոր առևտրային ուղիները, ներառյալ տարեկան Կենտրոնական Ասիա ուղևորվող 43 000 թուրքական բեռնատարները։

Ռուսաստանը կբախվի տասնամյակի ընթացքում 10-20 միլիարդ դոլարի եկամուտների պոտենցիալ կորստի և եվրոպական էներգետիկ շուկաներում իր ազդեցության 10-15%-ով նվազմանը։ Փոխարենը կաճի Թուրքիայի դերն ու նշանակությունը։

Էմիլիա Սարգսյան