Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Zara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կանՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ ՄելոյանԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն ԿարապետյանըՔՊ-ի կարծիքն է, թե իրենցից բացի ով գա, պատերազմ է բերելու, Սամվել Կարապետյանին եմ տեսնում վարչապետ Արցախցիները պետք է վերադառնան իրենց ծննդավայր' Արցախ. Արշակ ԿարապետյանԹբիլիսյան խճուղին` ժամը 17.00 դրությամբՖասթ Բանկը դարձել է «Երևան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավորըԻշխանության առաջատար մրցակիցը 9 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, իշխանությունը փաստացի պայքարում է նրա նկարի դեմ. Նարեկ Կարապետյան Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» Խնդիր ունենք պաշտպանել մեր տարածքը, սահմաններն ու ինքնիշխանությունը․ Ավետիք ՉալաբյանԹոշակը պետք է ավելանա առնվազն 50% և ամեն տարի ինդեքսավորվի․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանին մնացել է ամենաշատը 86 օր. Սամվել Կարապետյանի թիմակից Մայրաքաղաքի կենտրոնում շարունակվում են ի աջակցություն Սամվել Կարապետյանի ակցիաներըԱվելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Պլան B էլ, C էլ, D էլ ունենք, եթե թույլ չտան մասնակցել ընտրություններին, բայց չենք ասի հիմա․ Ղազինյան «Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին, Ազատությո՛ւն Հայաստանին» պահանջով համաժամանակյա բողոքի ակցիաներ` Երևանում Դո՞ւ ով ես, որ ասես, թե մարդը որտեղ պիտի ապրի, այն էլ Եվրոմիության ամբիոնից. Արշակ ԿարապետյանԱյս իշխանությունների պարագայում ես ոչ մի բան չեմ բացառում և չեմ բացառել. Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու հարցը. ուղիղ«Շողակաթը» լուծարեցին, իսկ փողերը կփոխանցեն Հանրայինին Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը որոշել է. Սահմանադրությունից կհանեն Անկախության հռչակագիրը Փաշինյանը սխալ քավության նոխազ է գտել Սամվել Կարապետյանի աջակիցները հեռախոս են նվիրել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերըԻնչպե՞ս է ձևավորվում միջին աշխատավարձը Հայաստանում․ Նաիրի Սարգսյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» պահանջով Երևանի տարբեր հատվածներում առավոտից ընթացել են համաժամանակյա բողոքի ակցիաներ. Մարիաննա Ղահրամանյա«Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնությունը միանում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրին «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակիցՀայաՔվեն ներկայացնում է ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանցիները մտել են ՀՀ տարածք և դիրքավորվել․ Ավետիք ՔերոբյանՆիկոլ դու չես լինելու վարչապետ․ Սամվել Կարապետյանը կհաղթի քեզ Մենք չենք դնելու տարաբաժանում․ Մենք դատավոր չենք և չենք հավակնում լինել այդպիսին. Իվետա ՏոնոյանՏղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամՍամվել Կարապետյանը ապօրինի կալանքի տակ է, պայքարելու ենք, որ ՔԿ-ն օրենքի տառին համապատասխան աշխատի
Քաղաքականություն

Փաշինյանի ստերը. խաբում է ու չի կարմրում

Հայաստանի` վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն, իր պաշտոնավարման յոթ տարիներին գրեթե ամենօրյա ռեժիմով ստել է ՀՀ քաղաքացիներին, խաբել, կեղծել, բռնվել ստի մեջ ու «կռուտիտներ» արել։ Կան օրեր, իհարկե, երբ Փաշինյանի արտանետած ստերը ռեկորդներ են սահմանում, և այդպիսի օրերը, սովորաբար նրա ասուլիսների օրերն են։ Վերջին ասուլիսն էլ այդ իմաստով բացառություն չէր։

Մենք հավաքել ենք ամենախոշոր ստերը, որ տարածել է Փաշինյանը.

Սուտ համար 1. Փաշինյանն իր խոսքում անընդհատ պնդում է, թե խաղաղություն է բերում տարածաշրջան։ Իրականում, դրա ապիկար քաղաքականության հետևանքով իրավիճակը միայն գնալով սրվելու է, իսկ թուրք-ադրբեջանական տանդեմն ընդամենը նպաստավոր աշխարհաքաղաքական իրավիճակի է սպասում, որ հարձակվի։

Սուտ համար 2. Փաշինյանը հայտարարում է, թե Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ բոլոր քննարկումների ժամանակ Հայաստանը հարցը դնում է այն տրամաբանության մեջ, որ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա փոխադարձության սկզբունքով։ Նույնիսկ ներկայացված բոլոր, այդ թվում՝ ամերիկյան առաջարկներում, փոխադարձության սկզբունքը չի ամրագրվում, միայն Հայաստանը պետք է ճանապարհ տա Ադրբեջանին՝ Նախիջևան հասնելու համար։

Սուտ համար 3. Ասուլիսում Փաշինյանը վերահաստատել է, որ Երևանը շահագրգռված է Հարավային Կովկասի տրանսպորտային ուղիների, հաղորդակցությունների ապաշրջափակմամբ՝ հերթական անգամ ընդգծելով, որ այդ համատեքստում Ադրբեջանի հետ բոլոր քննարկումները եղել են և շարունակելու են լինել ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում։ Ներկայումս քննարկվող ամերիկյան առաջարկը ինքնիշխանության շոշափելի նվազում է, և դա անառարկելի ճշմարտություն է։

Սուտ համար 4. Փաշինյանի հավաստմամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա որևէ բանակցություն, չկա որևէ խոսակցություն, որի ընթացքում գերիների հարցին չի տրվում պատշաճ անհրաժեշտ տեղ։ Բացահայտ և լկտի սուտ է, Փաշինյանն էլ, իր իշխանության տարատեսակ պաշտոնյաներ էլ Ադրբեջանի հետ բանակցություններում գերիների հարց չեն բարձրացրել, ավելին, ամեն բան անում են գերիներին հնարավորինս երկար Բաքվում պահելու համար։

Սուտ համար 5. Փաշինյանն ասել է, թե Ռուսաստանի հետ հարաբերությունները փորձում են նորմալ պահել։ «Իմ կարծիքով՝ մեր և Ռուսաստանի հարաբերությունները տրանսֆորմացիայի փուլում են։ Իմ գնահատականն այն է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն այլևս չեն լինի այնպիսին, ինչպիսին եղել են նախկինում, բայց դա չի նշանակում, որ մեր և Ռուսաստանի հարաբերությունները պետք է լինեն վատ։ Ոչ, ես կարծում եմ, որ մեր և Ռուսաստանի հարաբերությունները պետք է լինեն լավ, իմ գնահատմամբ՝ շատ ավելի լավ, քան մենք նախկինում ունեցել ենք»,- ասել է նա։ Թերևս, չմեկնաբանենք։

Սուտ համար 6. Ըստ Փաշինյանի, Հայաստանի կառավարության որևէ քայլ ուղղված չէ Հայ Առաքելական եկեղեցու դեմ։ «Ես չեմ կարող արշավ ծավալել եկեղեցու դեմ, հետևաբար որևէ մեկը չի կարող պաշտպանել այն, ինչ գոյություն չունի և չի կարող գոյություն ունենալ։ Հայ Առաքելական եկեղեցին ինձ համար սրբություն է, իմ ընտանիքի համար է սրբություն, հետևաբար մենք չենք կարող արշավել եկեղեցու դեմ»,-ասել է նա։ Իրականում, եկեղեցու դեմ արշավը մաքուր քաղաքական շերտեր ունի, իսկ Փաշինյան էլ կատաղել է Հայ առաքելական եկեղեցու սպասավորների հայտարարություններից, ընդդիմության աջակցելուց, Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումից։

Սուտ համար 7. Փաշինյանն ասել է, թե Թուրքիայի հետ բնականոն հարաբերությունների ձևավորումը բխում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և պետականության հարատևության ռազմավարությունից։ Անկարան հարաբերությունների կարգավորումը շաղկապում է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների հետ, պարբերաբար «Զանգեզուրի միջանցք» պահանջում, նախապայմաններ ներկայացնում Հայաստանին։

Սուտ համար 8. «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, հիմա արդեն կարող եմ վստահությամբ ասել՝ լայնորեն ընդունվում է Հայաստանի ժողովրդի շրջանում։ Այն ծնվել է ժողովրդի գիտակցության մեջ և հիմա բերում է կոնկրետ արդյունքներ՝ անկախության, ինքնիշխանության, ներքին և արտաքին կայունության, օրենքի գերակայության և տնտեսական աճի տեսքով»,- ասուլիսում նշել է Փաշինյանը, հավելել, որ Հայաստանի միջազգային հեղինակությունը կառավարության վարած հավասարակշռված արտաքին քաղաքականության արդյունքում անշեղորեն աճում է։ Սեփական ցանկությունները որպես իրականություն ներկայացնելու՝ Փաշինյանի մղումները ևս պարզաբանելու կարիք չկա։

Սուտ համար 9. Փաշինյանը պնդում է, թե չեն խախտել բռնաճնշումների ենթարկվողների անմեղության կանխավարկածը։ «Մենք ու՞մ անմեղության կանխավարկածն ենք խախտել։ Որոշ մարդկանց առաջադրվել է կոնկրետ մեղադրանք այն մարմնի կողմից, որն ունի նման մեղադրանք առաջադրելու իրավունք։ Քաղաքացին առնչվում է այդ մեղադրանքին։ Նա ի՞նչ հիմքով պետք է ասի, որ քննչական մարմինը ստում է։ Առաջադրված է ահաբեկչության նախապատրաստման մեղադրանք, որին, ինչպես նաև մյուս մեղադրանքներին տրվում է քաղաքական գնահատական, մինչդեռ քննչական մարմինը հրապարակել է իր կողմից ձեռք բերված այն տվյալները, որոնք, իր կարծիքով, առերևույթ խոսում են փաստի հիմնավոր լինելու մասին»,- ասել է նա՝ ինքն էլ հաստատելով, որ առանց սեթևեթանքների խախտում են անմեղության կանխավարկածը։

Արփի Նազարյան