Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ ՍավգուլյանՍոցիալական ծրագիր 12/87. Տարեկան պարտադիր սկրինինգային հետազոտում. Հրայր ԿամենդատյանՆախիջևանի օդանավակայանի վրա դրոնային հարձակումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի արձանագրել և չի դատապարտել. Էդմոն Մարուքյան«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզումԳարնանային ակցիա Մեգամոլում՝ Idram&IDBank-իցՈւժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ապօրինի դատավարությունն է, ու ես լինելու եմ վերոնշյալ հասցեում. Գառնիկ ԴավթյանՄինչ աշխարհը քննարկում է օրվա լուրերը, գերտերությունների ներկայացուցիչները դիվանագիտական խաղատախտակի վրա, աննկատ վերադասավորում են շախմատի խաղաքարերը. Արտակ ԶաքարյանՇատ դժվար է ունենալ ազատ ընտրություններ, երբ Սամվել Կարապետյանը ազատազրկվել է խոսքի համար. Human Rights Watch-ի նախկին տնօրենՉի կարող մարդը լինել Հայ Առաքելական Եկեղեցու «հետևորդ» և ամենուրեք նույն եկեղեցուն պախարակել. Գագիկ ԱսատրյանՆիկոլ, Սահմանադրությունը դու չես փոխելու, որովհետև քո ուզած փոփոխությունը հայ ժողովրդի պահանջը չէ. Մենուա ՍողոմոնյանԱզատություն Սամվել Կարապետյանին. Նարեկ ՍուքիասյանՀաղթահարելով աղքատությունը՝ մենք հաղթում ենք մեր թշնամիներին. Նարեկ Կարապետյան. (տեսանյութ)Վաղը Սամվել Կարապետյանի տնային կալանքից ազատելու դատն է. Նարեկ ԿարապետյանԵվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան
Քաղաքականություն

«Բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են ու դրանից ուրախանում են». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գործարար Սամվել Կարապետյանի դեմ տեղի ունեցող գործընթացները, նրա կալանավորումը տարակուսելի են հանրության համար։ Իրավաբանները փորձում են հասկանալ, թե որ խոսքի կամ գործողության համար է այս ամենը տեղի ունենում գործարարի հետ, հասարակությունն ունի իր կարծիքը՝ Հայ առաքելական եկեղեցուն սատարելու համար։ Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանը կարծում է, որ հիմա բոլորն են մտածում այն հարցի շուրջ, թե ո՞րն է այս ամենի պատճառը։ «Ամեն ինչ շատ անհեթեթ է։ «Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, մենք մեր ձևով կմասնակցենք այդ ամեն ինչին» ձևակերպման պատճառով ինչ-որ քրեական գործ սարքել, դա նշանակում է՝ ցանկացած խոսքից կարելի է քրեական գործ սարքել։ Ասում են՝ սահմանադրական կարգի տապալման կոչ է։ Բայց Կարապետյանի հայտարարության մեջ որտե՞ղ է նշված այդ կոչը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը։

Ընդգծում է՝ տեղի ունեցող գործընթացի պատճառների մասով նա իր համար մի քանի գործոն է առանձնացրել։ «Առաջինը՝ գնում էր Թուրքիա, գուցե ցանկացել է ռուսական ազդեցության դեմ ինչ-որ քայլ ձեռնարկել։ Բնականաբար, Թուրքիային և Ադրբեջանին ձեռնտու չէ Ռուսաստանի ինչ-որ դերակատարություն այստեղ, և ցանկացած նման քայլ ինչ-որ առումով իրենց կողմից ուղղակի կամ անուղղակի ողջունելի կլինի։ Հաջորդը Կարապետյանի կողմից Եկեղեցու պաշտպանությունն է, բայց, իմ կարծիքով, դա ամենափոքր գործոնն է։ Երրորդը՝ ՀԷՑ-ի հետ կապված գործոնն է։ Դժվար է գուշակել, թե Նիկոլ Փաշինյանի մտքով ինչ է անցնում։ Օրինակ է բերում Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Հիմա, եթե շատ պրիմիտիվ նայենք այս ամենին, գուցե նա մտածում է՝ փորձի ազգայնացնել ՀԷՑ-ը, հետո մեկ ուրիշին կվաճառի և բյուջեում գումար կհայտնվի։ Կես լուրջ, կես կատակ կարելի է նկատել, որ երբ այս ամենը տեղի էր ունենում, Աննա Հակոբյանը բացակայում էր, իսկ դա սովորաբար իր վրա վատ ազդեցություն է թողնում, նա ավելի դյուրագրգիռ է դառնում։ Այս ամենը մեկ կաթսայի մեջ դնենք, գումարենք, որ քաղաքական ուժերը ոչ ակտիվ վիճակում են, գուցե կարծում է, որ կարելի է տարբեր բաներ փորձարկել։ Ինչ-որ առումով, ըստ երևույթին, բնավորության հարց է, իր բնավորության մեջ կա միշտ ինչ-որ բան «սարքել», նույնիսկ ոչնչից ինչ-որ պատմություն սարքել՝ սկսած ժամանակին Սահմանադրական դատարանի դեմ իրականացված ակցիաներից, որոնք մեծ հաշվով անիմաստ պատմություններ էին, դատավորների ժամկետը լրացավ, իրենք ավտոմատ փոխվեցին։ Հիմա, օրինակ՝ փորձենք գնահատել տարիներ ի վեր Հրայր Թովմասյանի «հետևից ընկնելու» իմաստը։ Քրեական գործ չկա, Հրայր Թովմասյանը դատավոր է։ Փաշինյանը, կարծես, փորձում է ցույց տալ, որ ամենավերին արդարադատությունն է աշխարհի վրա, միայն ինքը գիտի՝ ճիշտը որն է, լավը որն է, կարծես փորձի ինքնահաստատվել՝ տեսաք, թե ինչ արեցի։ Իսկ արդյունքում սա աղմուկ էր, որ որևէ արդյունք չտվեց։ Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացի է, Ռուսաստանը ուշի ուշով հետևելու է գործընթացներին։ Իհարկե, իրավիճակը չի կարող հասնել ինչ-որ դատական վճռի այս ձևակերպման հիմքով»,-նշում է մեր զրուցակիցը։

Իսկ գուցե իշխանությունը սա անում է տեսարաններ ապահովելու, իր համար ցանկալի օրակարգեր ձևավորելու համար։ Ցածր ռեյտինգ ունեցող իշխանությունը մշտապես ունի սեփական աթոռը կորցնելու վախ։ «Պարբերաբար լսում ենք, որ հանրությանը կարևորից շեղելու օրակարգ կա, ու դրա մեջ ինչ-որ իմաստ կա։ Երբ նա «սարքում» է նման բաներ, ինչ-որ հարցեր ընկնում են հետին պլան, օրինակ՝ այցը Թուրքիա։ Այն այդքան մեծ աղմուկ չբարձրացրեց, գուցե սկզբից շեշտը դրա վրա կլիներ, բայց Եկեղեցու հետ տեղի ունեցողը, հետո Սամվել Կարապետյանի պատմությունը դա մղեցին երկրորդ պլան։ Ցավոք, խորհրդարանի վիճակը շատ տխուր է։ Նիկոլի հրահանգով իր պատգամավորները սկսում են ելույթ ունենալ, խոսում են մարդիկ, որոնք ոչ մի բան չեն արել Հայաստանի համար, քննարկում են ինչ-որ մարդու, որ կարևոր բաներ է արել։ Այդտեղից փոքրոգության հոտ է գալիս, այսինքն՝ դու չկայացած մեկն ես, եթե վաղը պատգամավոր չլինես, փողոցում հարցնեն քո անուն-ազգանունը, մարդիկ չեն հիշի, թե դու ով ես, բայց գալիս ես ամբիոնի մոտ և մեծ-մեծ խոսում։

Դա բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են, դրանից ուրախանում են։ Պատգամավոր Աննա Գրիգորյանը ճիշտ է ասում՝ կապ չունի, դա կլինի Սամվել Կարապետյանը, թե Հենրիխ Մխիթարյանը, եթե կայացած է, իրեն հարվածում են, որոշակի խավ կա, որի հոգին դրանից փառավորվում է»,-հավելում է նա։

Հարվածում են նաև Եկեղեցուն։ Հայ առաքելական եկեղեցու և հոգևոր սպասավորների թիրախավորումը շարունակվում է Փաշինյանի և նրա թիմակիցների կողմից։ Վերջիններս հերքում են այն կարծիքները, որ սա անում են Ադրբեջանի և Թուրքիայի անմիջական ազդեցությամբ։ Կարծես Եկեղեցին են դիտարկում որպես իրենց ընդդիմացող վերջին ու ամենակարևոր օջախներից մեկը։ «Եկեղեցին ազգային կառույց է, սա միանշանակ է։ Բնականաբար, նա պետք է ասի, թե Եկեղեցու դեմ այս հարձակումները կապ չունեն Ադրբեջանի հետ։ Սահմանադրության փոփոխությունն էլ է, չէ՞, ասում, որ Ադրբեջանի հետ կապ չունի, բայց պիտի փոխենք, ու դրանից նախաբանը՝ հղումը Անկախության հռչակագրին, հանենք։ Այստեղ խնդիրն այն է, որ Եկեղեցու գործունեությունը չի համընկնում Նիկոլ Փաշինյանի պատկերացրած «Խաղաղության օրակարգի» հետ։ Իր պատկերացրած օրակարգն է ամեն ինչ անել, որ Թուրքիան ու Ադրբեջանը գոհ լինեն ու մտքներով չանցնի հարձակվել Հայաստանի վրա, ուժով հարց լուծել, քանի որ պետք չէ ուժով հարց լուծել, եթե կարելի է խոսելով լուծել։ Դա իր պատկերացումն է։ Նա բազմիցս խորհրդարանում ակնարկել է, որ Ռուսաստանի ազդեցությունն այստեղ արհեստական է, հիմնված այն արհեստածին վտանգի վրա, որ Թուրքիան կհարձակվի, դրա համար Հայաստանին պետք է պաշտպանի Ռուսաստանը, մենք էլ լինենք իր ֆորպոստը, կամակատարը և այլն։ Զուգահեռ նա գիտի, որ միշտ կլինեն ազգային հարցեր, որոնք կդրվեն իր առջև՝ Արցախը և այլն, եթե լինի սովորական վիճակ։ Ուստի, նա ցանկանում է ամբողջապես փոխել մարդկանց հոգեբանությունը, մտածելակերպը և բերել, հանգեցնել նրան, որ Թուրքիան, Ադրբեջանը բարեկամ, հարևան պետություններ են, թող գնան, գան, ճանապարհներով անցնեն։ Մի որոշ ժամանակ «փախստականների վերադարձի» հարցը կդնի, հետո կասի՝ դե, առևտուր կլինի և այլն։ Աստիճանաբար Ռուսաստանն այստեղից կգնա, Արևմուտքը կուրախանա, կհրավիրի իրեն ամենատարբեր միջոցառումների։ Իր պատկերացրած «Խաղաղության օրակարգը» սա է, երբ ասում է՝ «ապագա կա», իր պատկերացրած ապագան այդպիսին է, երբ ասում է՝ 100-ամյակներ առաջ կապահովենք Հայաստանի Հանրապետության գոյությունը, նկատի ունի, որ կստեղծի մի իրավիճակ, երբ Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանը կլինեն այնքան եղբայրական պետություններ, որ անհեթեթ կլինի մտածել, թե որևէ մեկը կարող է մյուսի վրա հարձակվել։ Ինչի՞ համար հարձակվել Հայաստանի վրա և ինչ-որ պատմություն սարքել, եթե Հայաստանը պատրաստ է քո ցանկությունները բավարարել՝ լինի ճանապարհ, փախստական, Արցախի կորուստ և այլն։ Եկեղեցին դիմադրում է սրան։ Վեհափառն արտերկրում խոսում է Արցախի մասին։ Դրա մասին շատ բացահայտ Աննա Հակոբյանն էր գրել՝ ի՞նչ գործ ունես՝ Շվեյցարիայում քննարկես անվտանգ վերադարձի հարց և այլն։ Եկեղեցին այն հարցերն է բարձրացնում, որոնք Փաշինյանի օրակարգի մեջ չեն տեղավորվում, այն օրակարգի, որը ձեռնտու է և՛ Փաշինյանին, և՛ Թուրքիային, և՛ Ադրբեջանին։ Եկեղեցու դեմ արշավն առաջին հերթին ձեռք է տալիս հենց Իլհամ Ալիևին։ Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ, իրոք, պայքարում է ռևանշիստական ուժերի դեմ։ Նա խորհրդարանում գլուխ է գովում, որ ոչ մի հրթիռ մեր վրայով չի թռչում, պատերազմ չի լինելու։ Նա ասել է, որ Հայաստանից Ռուսաստանի զինված ուժերի դուրսբերման հարց չկա։ Շատ լավ հասկանում է, որ այսօրվա վիճակով նրանց ներկայությունը, փոխադարձ պայմանագրերը Հայաստանի անվտանգության երաշխավորության մասն են կազմում»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում