Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Բաքուն սպառնում է շարունակել իր ջարդարարությունները Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Երևան չի գա Թոշակի բարձրացումը ընտրակաշա՞ռք. հարցում Թալինում համայնքապետը, որը նաեւ ՔՊ-ի տարածքային խորհրդի նախագահն է, 30.000-100.000 դրամ «օգնություն» է բաժանել. ՔՊ-ն բացահայտ ընտրողներին կաշառո՞ւմ է Փաշինյանի՝ 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագրի ֆոնին, հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ նոր համախմբում է ձևավորվում. տեսանյութՍևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Mitsubishi»-ն Ի՞նչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք, կամ ձեր դիմաց դուրս գա․ հարցում Աբովյանում Հայկական E-auto-ն Hongqi-ի համաշխարհային ֆորումում էր․ փորձի փոխանակում՝ հօգուտ հայ վարորդների Ղազախստանը քննարկում է համագործակցությունը Firebird AI-ի և NVIDIA-ի հետԻնչի՞ է նյարդային Փաշինյանը. հիշու՞մ եք մետրոյում նրա խոսելաձևը արցախցի կնոջ հետ և ոչ միայն. հարցում ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանն է ահազանգումՉնայած առատ տեղումներին՝ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր է 17 սմ-ով Փաշինյանն իր ձախողումների մեղքը գցում է ընդդիմության վրա Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ Պատասխան Ծայրահեղ աղքատության հաղթահարման պետական ծրագիրը քննադատողներին. Նարեկ Կարապետյան Ադրբեջանը կարող է լինել միայն Փաշինյանի փոքրիկ խմբակի երաշխավորը. Սամվել ԿարապետյանՄենք կառուցելու ենք նոր ձևի մեր պետությունը․ Արշակ Կարապետյան Մեր առաջնահերթությունն է մարդկանց մասին մտածել և ստեղծել պայմաններ, որ նրանք կարողանան աշխատել ու արժանապատիվ ապրել. Գագիկ ԾառուկյանTesla-ն ԱՄՆ-ին արևային էներգիա կմատակարարի չինացի գործընկերների հետ Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն․ ՄԻՊ Հայ օգտատերերի փակված էջերի հարցով՝ դիմում միջազգային հարթակներին Մեր հաղթանակը մեր ժողովրդի բարեկեցությունն է. Հրայր ԿամենդատյանԻսրայելի հարվածների հետևանքով Լիբանանի հարավում առնվազն 9 մարդ է զոհվել «ՀայաՔվեի» գրասենյակը` Շենգավիթում` Գարեգին Նժդեհի 10 հասցեում
Հայտնի է՝ այս տարի երբ կնշվի Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը (Վարդավառ)
Դարբնիկ գյուղում բախվել են «Mercedes»-ը և բեռնատար «Գազել»-ը․ կան վիրավորներ Քարոզչական ճնշումների ֆոնին՝ սրվող քաղաքական պայքար Իրանի գերագույն առաջնորդը խոստացել է հաղթել թշնամուն նաև մշակույթի և տնտեսության ոլորտներում Վարչախմբի օգտին ցանկացած ձայն գնալու է մեր պետության կործանմանը. Ավետիք Չալաբյան Եթե դա ձեզ դուր չի գալիս, գնացեք մարզելու Ֆրանսիայում կամ Պորտուգալիայում․ Գվարդիոլան՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղացանկի մասին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Թրամփը պլանավորում է Իրանի հետ հակամшրտության ավարտից հետո նավատորմ ուղարկել Կուբա Իրանը պատրաստ է դիվանագիտական միջոցառումներ սկսել, եթե ԱՄՆ-ն փոխի իր uպառնալից հռետորաբանությունը և uադրիչ գործողությունները․ Արաղչի ԵՄ գագաթնաժողովը՝ որպես շրջադարձային ռիսկ. արտաքին խաղերի գինը Հայաստանի համար Ի տարբերություն տարբեր կառույցների և երկրների, որոնք աջակցում են արցախցիների իրավունքների վերականգնմանը, հայաստանյան ռեժիմն իր ողջ ուժով խոչընդոտում է այդ ամենի կյանքի կոչմանը․ Աբրահամյան Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարովԻսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր՝ իրանական հրթիռներից պաշտպանության համար. FTՋեյհուն Բայրամովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ քննարկել է Բաքվի ու Երևանի միջև խաղաղության գործընթացը2027 թվականին մայիսի 1-ը` Սամվել Կարապետյանի հետ, այլ տեսք կունենա․ Նարեկ ԿարապետյանՍտամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել«Համահայկական ճակատ»-ի ներկայացուցիչ՝ Աննա Ղուկասյանի տեսաուղերձըԽաբեբաների ընտանեկան զույգը կոտրել է Նյու Յորքի արվեստի շուկան. հարյուրավոր կեղծ գլուխգործոցներ վաճառվել են որպես բնօրինակներԻրանի դեմ գործողությունն ԱՄՆ-ին արժեցել է 100 միլիարդ դոլար. Արաղչի ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ, ՀՃԿ անդամ Նառա Գևորգյանը գրառմամբ դիմել է Սուրեն ՊապիկյանինԱՄՆ-ը Եվրոպայում տեղակայել է շուրջ 80 հազար զինվnրական Էկոնմիկայի նախարարի արձագանքը Wildberries-ի խնդիրների և իմ մեկնաբանությունը ջերմոցային տնտեսությունների մասին․ Էդմոն ՄարուքյանՌոբերտ Քոչարյանը և «Հայաստան» դաշինքի պատգամավորները՝ արժանապատվության, ՔՊ-ի թեզերի և հայ-թուրքական հարաբերությունների մասին«Մամայի բալա». նոր սիթքոմ, նոր կերպարներ ու անկանխատեսելի իրավիճակներ Պատասխանել եմ մի շարք հարցերի՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի և «ՀայաՔվե» միավորման համագործակցության անհրաժեշտության, նպատակների և համատեղ աշխատանքի տրամաբանության մասին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ը կհիշի, որ Եվրոպան օգնության չհասավ Իրանի դեմ պատերազմnւմ. Թրամփ
Տնտեսություն

ԶՊՄԿ փոխտնօրեն. հասարակայնությունը սխալ է ընկալում հանքարդյունաբերությունը՝ թերագնահատելով դրա ավանդը երկրի զարգացման գործում

Հանքարդյունաբերության հանրային ընկալումը հաճախ աղավաղվում է։ Շատերը կարծում են, որ այդ ճյուղը վնաս է հասցնում շրջակա միջավայրին, մինչդեռ, երկրի զարգացման գործում նրա ներդրման իրական նշանակությունը մնում է ստվերում: Այդ մասին նոյեմբերի 8-ին Կապանում լրագրողների համար «Հանքարդյունաբերությունը եւ Հայաստանի տնտեսական զարգացման օրակարգը» թեմայով սեմինարի ժամանակ հայտարարել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) փոխտնօրեն Վարդան Ջհանյանը։

Այդ առնչությամբ փոխտնօրենը նշել է, որ ճյուղի ապագայի համար չափազանց կարևոր է լրագրողների դերը, ինչպես նաև հասարակայնության, հատկապես, տեղի բնակիչների համաձայնությունը կոմբինատի գործունեության հետ: Ընդ որում, նա պարզաբանել է, որ հանքարդյունաբերության ոլորտն առանձնանում է դինամիկությամբ և չի կարող ապահովել կայուն արտադրություն ՝ կախված պահանջարկից։ «Մեր ճյուղում տատանումները կապված չեն պահանջարկի հետ, ինչպես դա տեղի է ունենում այլ ոլորտներում: Դրանք, հիմնականում, կախված են երկրաբանական պայմաններից։

Նույնիսկ արդյունահանման նույն ծավալի դեպքում պղնձի քանակը կարող է տարբեր լինել՝ հանքավայրերի առանձնահատկությունների պատճառով: Այնուամենայնիվ, մեր ճյուղը մնում է կայուն: Հիմնական խնդիրն այն է, որ հասարակայնությունը թերագնահատում է մեր հատվածի նշանակությունն ու ներուժը։ Եվ այդ խնդիրը պետք է լուծել», - պարզաբանել է Ջհանյանը։

Միաժամանակ, ԶՊՄԿ-ի փոխտնօրենի խոսքով, ճյուղը եզակի է նրանով, որ աշխատողներին եւ նրանց ընտանիքներին կապում է աշխատավայրի հետ, ինչը տեղի չի ունենում, օրինակ, ՏՏ ոլորտում, որտեղ մասնագետները կարող են աշխատել աշխարհի ցանկացած կետից ՝ չգտնվելով Հայաստանում: «Բացի այդ, մեր ճյուղի կազմակերպությունների մեծ մասը գտնվում է սահմանին մոտ, ինչը նաեւ օգնում է լուծել ժողովրդագրական խնդիրները», - հավելել Է Ջհանյանը:

Անդրադառնալով հարկային մուտքերին՝ նա նշել է, որ եթե Ամուլսարի հանքավայրը գործի, իսկ Քաջարանինն ու Թեղուտինն ավելացնեն արդյունահանման ծավալները, ապա այդ երեք ձեռնարկությունները կկարողանան ապահովել 1 միլիարդ դոլարի մակարդակի հարկային մուտքեր պետական բյուջե: «Այդ 1 մլրդ դոլարը կարող է ամբողջությամբ ծածկել մեր արտաքին պարտքը 13 տարվա ընթացքում», - հավելել է փոխտնօրենը:

Խոսելով ճյուղի զարգացման ուղիների մասին՝ փորձագետն ընդգծել է կիսասառած վիճակում գտնվող հանքավայրերի շահագործման, ինչպես նաև գործող հանքավայրերում արտադրության ավելացման անհրաժեշտությունը: Ընդ որում, ամենաբարդ եւ տեւական գործընթացը, իչպես պարզաբանել է Ջհանյանը, նոր հանքավայրերի մշակումն է, ինչը 10-20 տարի է պահանջում դրանց շահագործումը սկսելու համար։

Այդ առնչությամբ, ինչպես նշել է փոխտնօրենը, Հայաստանում շարունակվում են նոր հանքավայրերի ուսումնասիրությունները, սակայն, նույնիսկ, եթե դրանք հայտնաբերվեն, արդյունքները տեսանելի կլինեն միայն 10-15 տարի հետո: «Եթե մենք հիմա չսկսենք գործել, 10-15 տարի հետո մենք լուրջ խնդրի առաջ կկանգնենք, քանի որ գոյություն ունեցող հանքավայրերից շատերը կսպառվեն, իսկ նորերը չեն հայտնվի», - ամփոփել է փոխտնօրենը: