Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Կադրեր Հակակոռուպցիոն դատարանից, որտեղ այս պահին քննվում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի խափանման միջոցի հարցըՈվ ասում է՝ թող այս մեկը, այն մեկը հարկ չվճարի, նա ասում է՝ թող դպրոց, մանկապարտեզ, ճանապարհ չլինի, բարձր աշխատավարձ ստացող ուսուցիչ, 16 մլն-ի ծրագիր չլինի. Փաշինյան95 տոկոսով վստահ եմ․ Ռոնալդոն կանխատեսել է, թե որ հավաքականը կհաղթի ԱԱ-2026-ում Հունիսի 7-ին՝ նաև ձեր պայքարի շնորհիվ, մենք կունենանք Ուժեղ Հայաստան՝ իրական արդարադատությամբ. Ալիկ ԱլեքսանյանՄերօրյա վախկոտ Նազարը չի գիտակցում, որ իր ահաբեկումներն այլևս չեն աշխատում. արժանապատիվ մարդիկ թքած ունեն վախերի վրա․ Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը վաղվանից աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով Պիկասոյի գլուխգործոցը կխաղարկվի 100 եվրոյով. վիճակախաղը, որտեղ ներկայացված է ավելի քան 1 միլիոն դոլար արժողությամբ նկարը, իրարանցում է առաջացրելԳոհար Ղումաշյանին Հակակոռուպցիոն կոմիտեից տեղափոխել են դատարանԼավրովի հետ հեռախոսազրույցում Ֆիդանը առաջարկել է Ստամբուլի հարթակը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների համարՔՊ-ն մեր ազգին բերեց պետականաքանդ հոգեբանություն․ Արշակ ԿարապետյանԻնձ համր Աստծո պարգեւ է «Ռեալում» խաղալը. Մբապե էշ-էշ ելույթ մի ունեցեք , դուք միջազգային ՉՄՈ եք․ Արշակ Կարապետյան76-ամյա Ալլա Պուգաչովան կարճ կիսաշրջազգեստով լուսանկար է հրապարակել Գոհարին տեղափոխեցին Հակակոռուպցիոն դատարան. Ալիկ Ալեքսանյան«Այս ձայնագրության համար են ձերբակալել կրծքով կերակրող բազամազավակ մորը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Տնային կալանքը կալանքին համարժեք խափանման միջոց է, դա էլ ենք առարկելու․ ՎարդևանյանՀրդեh է բռնկվել Չինաստանում BYD-ի բազմամակարդակ ավտոկայանատեղիում Գոհար Ղումաշյանի նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու դատարան․ ՕհանջանյանՔՊ-ին կարելի է բացահայտ բարեգործություն, մեզ չէ՞․ ՄելոյանԷներգետիկ անցումը դառնում է համակարգված․ դերակատարները միավորվում են մեկ հարթակումԹուրքիայում զինվшծ անձը hարձակվել է դպրոցի վրա. կա 16 վիրավnր Միշտ բոլոիդ հետ եղել եմ կապի մեջ, սակայն քաղաքական հայտ ներկայացնելուց հետո հարուցվեցին գործեր․ Արշակ ԿարապետյանԳոհար Ղումաշյանի երկու ամսականը չլրացած փոքրիկը քաղցած նրան է սպասում. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ի և Իսրայելի hարվածների հետևանքով Իրանի կրած վնաuը կազմում է 270 միլիարդ դոլար. Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչԴադարեցնենք բռնապետությունը. վաղը, Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև, ժամը 12:00-ին․ «Ուժեղ Հայաստան»Ես կյանքում նահանջի հրաման չեմ տվել․ Գեներալ ԿարապետյանԻրանը ԱՄՆ-ին հայտնել է հինգ տարով միջnւկային ծրագրից հրաժարվելnւ պատրաստակամության մասին. NYTՆման բաներով մեզ վախեցնել չեն կարող. իրենք են վախենում, որ ուժեղ Հայաստան ենք ունենալու. ԱլեքսանյանՄի գործարանատիրոջ ու Գոհար Ղումաշյանի զրույցն է դիտվել որպես ընտրակաշառքի խոստում. Մամիկոն Ասլանյան«Ուժեղ Հայաստանի» Վայքի գրասենյակի պատասխանատուն ևս հրավիրվել է հարցաքննության․ Ղահրամանյան«Այս ձերբակալման մեջ ողջամտություն չեմ տեսնում․ ռեպրեսիա է»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)«Գոհար Ղումաշյանն ունի նորածին երեխա․ բերման են ենթարկել առանց ծանուցման»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով 22 երկաթուղային վագոն Իսկապես զարմացած եմ․ Վարդևանյանը՝ Ղումաշյանի ձերբակալության մասին«Ուժեղ Հայաստանի» 2 կանանց նկատմամբ անհասկանալի իրավական պրոցեսներ են, բայց վախեցող չկա․ (տեսանյութ)Փաշինյանի խուճապի հերթական դրսևորումը. Ձերբակալվել է Գոհար ՂումաշյանըՏիգրանաշենն ունի ռազմավարական դիրք և նշանակություն Հայաստանի համար․ Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի մասնակցությամբ Սյունիքում մեկնարկում է կենսական նշանակության խոշոր ջրային ծրագիր․ 4320 բնակիչ կստանա կայուն ոռոգման ջուր Ճկուն պայմաններ՝ հիփոթեքային վարկը ԱրարատԲանկ տեղափոխելիսԱՄՆ-ի ռազմական պոտենցիալը մի քանի անգամ ավել է քան Իրանի , բայց դա հաղթանակ չբերեց ԱՄՆ--ին. Արշակ Կարապետյան «Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակին Մենք պաշտոնների համար չէ, որ մասնակցելու ենք ընտրություններին․Արշակ Կարապետյան Այսօր մենք ունենք դասախոս քաղբանտարկյալներ, զոհվածի ծնող քաղբանտարկյալներ, արքեպիսկոպոս քաղբանտարկյալներ, և այսուհետ արդեն դպրոցական քաղբանտարկյալ. Մենուա ՍողոմոնյանՀայաստանում չկա խոսքի ազատություն, մարդիկ ոչ մի տեղ պաշտպանված չեն․ Արամ ՊետրոսյանԴավիթ Մինասյանը ոչ մի մեղք չի գործել, պայքարում ենք նրա ազատության համար․ Սայիդա ՊողոսյանԱզատությու՜ն Սամվել Կարապետյանին, Ազատությու՜ն փոփոխությանը. Լենա Մաթևոսյան ՔՊ-ական «ուսապարկ» Վահագն Ալեքսանյան,այնքան «դուխ» ունեցի, որ մեր՝ Հանրապետականների ներկայությամբ փորձես խոսել Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի դեմ. Հենրիխ ԴանիելյանԱմոթ կլինի, որ վարչապետը ընտրություններին մասնակցի տնային կալանքի պայմաններում, ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին. Անդրանիկ ԳևորգյանՀայաստանի հաջորդ Վարչապետի ելույթը. այն, ինչ մնաց կադրից դուրս. տեսանյութ Սամվել Կարապետյանը պետք է ամբողջությամբ մասնակցի քաղաքական գործընթացներին, նրա գործն ապօրինի է
Քաղաքականություն

Արցախի հարցը փակված են համարում մե՛կ Ալիևը, մե՛կ էլ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի ՔՊ-ն Արցախի վերաբերյալ ասելիք չունի: Դա երեկ լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում հաստատեց Հայաստանում իշխող կուսակցության ներկայացուցիչ «կարկառուններից» մեկը: Հարցին՝ Արցախի անկախության օրվա առթիվ իշխանությունները, ՔՊ-ի քաղաքական թիմը որևէ ասելիք չունե՞ն, նա արձագանքեց. «Եթե ասելիք լիներ, դա կարվեր»: Գործնականում, սա նորություն չէ, ուղղակի այս հայտարարությունը փաստացի իրականության պարզ ու լրացուցիչ արձանագրում է:

Ի վերջո, սեպտեմբերի 2-ին բոլորս էլ տեսանք, որ Արցախի Անկախության օրվա առթիվ հայտարարություններով կամ այլ քաղաքական եղանակներով (համաժողով, ելույթ, ուղերձ) հանդես եկան գրեթե բոլոր ոչ իշխանական քաղաքական ուժերն ու գործիչները: Բոլորը, բացի Փաշինյանից ու ՔՊ-ից: Դա, հարկավ, պայմանավորված է մի շարք հնարավոր գործոններով: Նախ՝ Արցախը Փաշինյանի ու նրա ՔՊ-ի համար միշտ էլ համարվել է «ավելորդ բեռ», որից պետք էր ազատվել՝ ամեն գնով: Հազարավոր զոհերի, պատերազմական աղետի, պատմության մեջ առաջին անգամ Արցախի ամբողջական հայաթափմամբ Փաշինյանն ու ՔՊ-ն հասան իրենց նպատակին:

Պատահական չէ, որ Արցախի հարցը փակված են համարում մե՛կ Ալիևն ու Էրդողանը, մեկ էլ՝ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն: Այս թեմային անդրադարձել է նաև «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը: «Արցախն այսօր օկուպացված է Ադրբեջանի կողմից՝ Իլհամ Ալիևն ադրբեջանցիներ է բնակեցնում Արցախում, փոխում է Արցախի կրոնական դեմքը՝ ավերում է հայկական եկեղեցիներն ու մզկիթներ է կառուցում։ Բաքուն իրականացնում է Արցախի «թրքացման» օպերացիան։

Բաքվի համար արցախյան հարց գոյություն չունի, ինչի մասին Իլհամ Ալիևն ու նրա քաղաքական թիմը բազմիցս հայտարարել են։ Ադրբեջանը փակել է նաև արցախցիների՝ Արցախ վերադարձի թեման»,-գրում են հեղինակները: Այստեղ հավելենք, որ Փաշինյանն ինքն էլ իրատեսական չի համարում արցախցիների վերադարձի իրավունքի իրացումն այնպես, ինչպես դա պատկերացնում են Արցախի ղեկավարները, արցախցիները: Դա երեկ կրկնեց նաև նույն քպական «կարկառունը»: Բաքուն էլ իր հերթին է հայտարարում, որ Ղարաբաղ հայերը կարող են վերադառնալ, եթե ընդունեն Ադրբեջանի «խաղի կանոնները»՝ ադրբեջանական քաղաքացիություն, և ապրելու են Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ կարգավիճակի կամ ինքնավարության։ Բաքուն դա անում է գիտակցաբար՝ հասկանալով, որ նմանատիպ պայմաններով ոչ մի հայ Արցախ չի վերադառնա, քանի որ նրա ֆիզիկական անվտանգությունը Բաքուն չի երաշխավորելու։

Շարունակելով թեման՝ նշյալ ալիքի հեղինակները գրում են. «Այսօր Ադրբեջանում շարունակում են կերտել արտաքին թշնամու կերպար՝ ի դեմս հայերի, դա արվում է, որպեսզի հայերն այլևս երբեք չկարողանան վերադառնալ Արցախ, իսկ ապագայում՝Բաքուն ցանկանում է հայաթափել նաև Հայաստանը։ Վերջերս ՔՊ-ականները հայտարարեցին, որ 2027 թ.-ին տեղի կունենա սահմանադրական հանրաքվեն, այսինքն՝ Փաշինյանը Ալիևին մեսիջ է հղում, որ պատրաստ է կատարել Բաքվի նաև այդ պահանջը՝ 2026 թ.-ի վերընտրվելու դեպքում։ Փաշինյանը պատրաստ է կյանքի կոչել ցանկացած օրակարգ, որը թույլ կտա նրան պահպանել սեփական իշխանությունը։ Սակայն նման քաղաքականությունը տանելու է դեպի հայոց պետականության կործանում՝ Սյունիքի կորուստ և ՀՀ-ի բնակեցում ադրբեջանցիներով։ ՔՊ-ն իր քայլերով մոտեցնում է Մեծ Թուրանի կյանքի կոչումը։

Թուրք-ադրբեջանական դաշինքի համար ՔՊ-ի իշխանության պահպանումը գեոպոլիտիկ նպատակ է»: Արցախցիները տասնյակ հազարներով արտագաղթել են ՀՀ-ից, իսկ ՔՊ-ն ոչինչ չի անում արցախցիներին նույնիսկ ՀՀ-ում պահելու համար, քանի որ ի դեմս արցախցիների տեսնում է խնդիր սեփական իշխանությանն ու արցախցիներին համարում է ընդդիմության աջակից։ «Փաշինյան-Ալիև տանդեմի համար Արցախի հարցը փակ է՝ Արցախում չկան հայեր՝չկա արցախյան խնդիր, իսկ ՀՀ-ից էլ արցախահայերն աստիճանաբար արտագաղթում են, հիմնականում ՌԴ։ Ալիևն ամեն ինչ անելու է, որպեսզի հայերն այլևս երբեք չվերադառնան Արցախ և այդ հարցում ի դեմս ՔՊ-ի նա ունի «դաշնակիցներ» Երևանում։ ՔՊ-ն ցանկանում է վերարտադրվել, ՀՀում ունենալով զրո վարկանիշ՝ նրանք հենվելու են դրսի աջակցության վրա, իսկ Ալիևի համար Երևանում պետականամետ, ազգային ընդդիմության իշխանության գալը մահացու վտանգ է։

Բաքվում սարսափում են Արցախի համար ռևանշից՝ Արցախն ու հայոց բանակը չեն պարտվել, նրանք դավաճանվել են թիկունքից, այսինքն՝ Արցախի ազատագրումը պետք է սկսել Երևանում իշխանափոխությունից։ Միայն իշխանափոխությունը ՀՀում թույլ կտա կրկին արցախյան հարցը բերել օրակարգ ու միջազգային ատյաններում բարձրացնել արցախյան հարցը։ Ադրբեջանի համար Արցախի հայաթափումը Սյունիքը գրավելու առաջին փուլն էր։ Այսօր Բաքվում արդեն խոսում են Մինսկի խմբի լուծարման մասին, քանի որ Ալիևի համար արցախյան հարց գոյություն չունի, իսկ Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Այսպիսով, Փաշինյանի իշխանության ամրապնդումը բխում է թուրք-ադրբեջանական դաշինքի շահերից և կործանարար է հայոց պետականության համար»,- ամփոփում են հոդվածագիրները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում