Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ ՍավգուլյանՍոցիալական ծրագիր 12/87. Տարեկան պարտադիր սկրինինգային հետազոտում. Հրայր ԿամենդատյանՆախիջևանի օդանավակայանի վրա դրոնային հարձակումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի արձանագրել և չի դատապարտել. Էդմոն Մարուքյան«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզումԳարնանային ակցիա Մեգամոլում՝ Idram&IDBank-իցՈւժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ապօրինի դատավարությունն է, ու ես լինելու եմ վերոնշյալ հասցեում. Գառնիկ ԴավթյանՄինչ աշխարհը քննարկում է օրվա լուրերը, գերտերությունների ներկայացուցիչները դիվանագիտական խաղատախտակի վրա, աննկատ վերադասավորում են շախմատի խաղաքարերը. Արտակ ԶաքարյանՇատ դժվար է ունենալ ազատ ընտրություններ, երբ Սամվել Կարապետյանը ազատազրկվել է խոսքի համար. Human Rights Watch-ի նախկին տնօրենՉի կարող մարդը լինել Հայ Առաքելական Եկեղեցու «հետևորդ» և ամենուրեք նույն եկեղեցուն պախարակել. Գագիկ ԱսատրյանՆիկոլ, Սահմանադրությունը դու չես փոխելու, որովհետև քո ուզած փոփոխությունը հայ ժողովրդի պահանջը չէ. Մենուա ՍողոմոնյանԱզատություն Սամվել Կարապետյանին. Նարեկ ՍուքիասյանՀաղթահարելով աղքատությունը՝ մենք հաղթում ենք մեր թշնամիներին. Նարեկ Կարապետյան. (տեսանյութ)Վաղը Սամվել Կարապետյանի տնային կալանքից ազատելու դատն է. Նարեկ ԿարապետյանԵվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. Փաշինյան
Քաղաքականություն

Համընդհանուր հայտարարագրման տոտալ ձախողումն ու ապագայում սպասվող ծանր հետևանքները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նորություն չէ, որ միշտ էլ Հայաստանում հետևել են այլ երկրների օրինակին, այդ թվում՝ օրենսդրական բազայի ստեղծման կամ օրենսդրական որոշակի փոփոխությունների և, ընդհանրապես, նորամուծությունների առումով։ Սա գուցե բնական երևույթ է: Սակայն հարցն այն է, որ հաճախ հաշվի չի առնվում, թե արդյո՞ք այլ երկրներում ներդրված այս կամ այն պրակտիկան համապատասխանում է մեր երկրում առկա իրավիճակին ու հասարակության յուրահատկություններին։ Հիմնականում կրկնօրինակում են և վերջ:

Այս գործոնը հատկապես ցցուն դարձավ 2018 թվականի իշխանափոխությունից հետո, երբ «բարեփոխումների» անվան տակ, առանց քննարկումների, առանց հետևանքների մասին մտածելու, առանց մասնագետների հետ խորհրդակցելու, գործող իշխանությունները ներմուծեցին տարբեր «նորամուծություններ», որոնք կա՛մ չաշխատեցին Հայաստանում, կա՛մ ավելի մեծ խնդիրների առջև կանգնեցրին թե՛ հասարակությանը, թե՛ պետությանը, կա՛մ պարզապես փորձանք դարձան: Տպավորություն է, որ շատ դեպքերում կառավարությունն ուղղակի «գալչկա դնելու» խնդիր է լուծում։

Այս շարքին կարելի է դասել նաև կառավարության կողմից առաջարկվող Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը։ Դեռևս 2022 թվականին ակտիվ շրջանառության մեջ դրվեց տեղեկությունը, որ կառավարությունը նպատակ ունի Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ ներդնել 3 փուլով՝ 2023, 2024 և 2025 թվականներին՝ ըստ հայտարարատու անձանց խմբերի: Նախ նախատեսվում էր, որ 2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր պետք է ներկայացնեն պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները, նոտարները, 1 միլիարդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած քաղաքացիները, ինչպես նաև 20 մլն դրամ և ավելի փոխառություններ ստացած քաղաքացիները։

Ի սկզբանե նախատեսված էր, որ 2023 թվականի արդյունքներով հայտարարագրերը առաջին փուլին համապատասխանող անձինք պետք է ներկայացնեին մինչև 2024 թ. մայիսի 1-ը։ Բայց որոշ ժամանակ անց ՊԵԿ-ը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, թե նախորդ տարվա համար հաշվարկ-հայտարարագիր ներկայացնող անձանց մի մասը դեռ չի կարողացել անցնել անձի խիստ նույնականացում՝ նույնականացման քարտի կամ բջջային նույնականացման քարտի միջոցով, ինչպես նաև նույնականացման քարտ ստանալու համար առկա են մեծաքանակ հերթեր։ Արդյունքում 2023 թ. համար հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը հետաձգվեց 81 օրով՝ մինչև հուլիսի 22-ը։ Չնայած դա զարմանալի էլ չէ. ի վերջո, այս կառավարությունը նույնականացման քարտերի հարցին անգամ չի կարողանում վերջնական լուծում տալ, ուր մնաց, որ ավելի բարդ գրանցման համակարգ կարողանա ստեղծել։

Ինչևէ, հուլիսի 22-ից հետո էլ պարզվեց, որ հայտարարագիր է ներկայացրել առաջին փուլի շրջանակում ընդգրկված 120 հազար քաղաքացիների ընդամենը մոտ 50 տոկոսը (այս օրերին թիվը կարող է մի փոքր ավելացած լինել, բայց դա եղանակ չի փոխում)։ Եվ ՊԵԿ-ից որոշել են ծանուցումներ ուղարկել, ապա անցնել կոշտ վարչարարության իրականացման, ինչը ենթադրում է նաև տուգանքների կիրառում։

Բայց արդյո՞ք տուգանքների կիրառման արդյունքում իրավիճակը փոխվելու է, մնում է հարցական։ Ի վերջո, այս ամենի հետևանքն այն է լինելու, որ մարդկանց մի զգալի մասն ուղղակի հերթական ծախսի տակ է ընկնելու՝ ի դեմս տուգանքների: Ինչի՞ մասին է խոսում այս ամենը: Առաջին հերթին այն մասին, որ իշխանությունների կողմից ներդրվող համակարգին պատրաստ չեն թե՛ պետական համակարգը, թե՛ հասարակությունը։ Չկա ամբողջովին պատրաստ ու ձևավորված անհրաժեշտ թվային կառավարման միջավայր, որպեսզի քաղաքացիները հեշտությամբ գրանցեն իրենց հայտարարագրերը։ Մյուս կողմից էլ՝ պետք է հաշվի առնել մեր հասարակության պատրաստվածության աստիճանը՝ ինքնուրույն նման կարգի «գրագրություն» անցնելու համար: Այդուամենայնիվ, նույնիսկ չկարողանալով լուծել 120 հազար մարդու հայտարարագրման հարցը (էլ չենք խոսում այն մասին, որ տարիներ շարունակ նույնիսկ բարձրաստիճան շատ պաշտոնյաներ պատշաճ ժամկետներում հայտարարագիր չեն ներկայացնում), իշխանությունները կանգ չեն առնում ու նախատեսում են հաջորդ տարվանից գործարկել ամբողջական հայտարարագրման համակարգը։

Հետաքրքիր է, կառավարությունում նստածները պատկերացնո՞մ են, թե ինչպես են հայտարարագիր ներկայացնելու, օրինակ՝ գյուղատնտեսությամբ զբաղվողները, նաև առավել ավագ սերունդը, հատկապես նրանք, որոնք խնդիրներ ունեն՝ կապված համակարգչային, թվային տեխնոլոգիաների, համացանցի և այլնի հետ:

Մի խոսքով, նորից ստացվում է, որ Հայաստանի «հպարտ քաղաքացիներն» ուղղակի հերթական անգամ կարող են վերածվել «տուգանքի մատերիալի»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում