Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Ինչու Հայաստանը չի կարող հրաժարվել էժան ռուսական գազից»Հայաստանի առաջին արբանյակը՝ «Արմսաթ-1»-ը, ավարտում է իր առաքելությունը և մտնում ուղեծրից անկման փուլԱմենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Հնդկաստան Պրեմիերա․ Լիլու-«Գիշեր ու ցերեկ» Բայդենը կարծում է, որ Թրամփը խայտառակում է ԱՄՆ-ն Չկա պաշտպանված երկիր` առանց ներքին համերաշխության. Արմեն Մանվելյան Ոստիկանությունը ձմեռային անվադողերով երթևեկելու մասին հայտարարություն է տարածել Փաշինյանը վաղուց լեգիտիմ չէ, նա խաբել է ժողովրդին. Մենուա Սողոմոնյան Մերձավանում լարված իրավիճակ է Նիկոլ Փաշինյանը ներքին չարության հսկայական ծավալ ունի․ իր մարմնի մեջ այդ չարությունը չի տեղավորվում, անընդհատ դուրս է տալիս․ Քոչարյան Մեսսին կարող է տեղափոխվել՝ խաղալու Թուրքիայում Հրդեհ Արայի գյուղում․ տանիք է այրվել Երևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «BMW X5», «BMW» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով Ժամկետային զինծառայողները պետք է վարձատրվեն և կրթական արտոնություններ ստանան. Ավետիք ՉալաբյանԵկեղեցին պղծողները պատժվելու են. Դավիթ ՍարգսյանՎթար. ջուր չի լինի նոյեմբերի 8/9-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Հնդկաստան 44-օրյա պատերազմի ընթացքում Մակրոնը բազմիցս զանգահարել և սպառնացել է Ադրբեջանին․ Բայրամով 2025 թվականի առաջին կիսամյակում համաշխարհային արևային էներգիայի տեղադրումները աճել են 64%-ովՓաշինյանի փրկության գնացքը Ադրբեջանից, Սևանի Գյոյչա դառնալու մեկնարկը«ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունն ավելի քան 400 մլն դրամ հատկացնում է Սյունիքի մարզում ֆուտբոլի զարգացմանըԵկեղեցին չի խաղա Փաշինյանի թելադրած օրակարգովԽՍՀՄ փլուզումից հետո գիտնականների թիվը Հայաստանում տասն անգամ պակասել է. Ատոմ ՄխիթարյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը 44-օրյա պատերազմից առաջ կազմաքանդել Հայաստանի և Արցախի պաշտպանական համակարգը. Ավետիք ՉալաբյանԵրրորդ նախագահի հարցազրույցը ցնցակաթվածի է հասցրել Փաշինյանին «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները ելույթ ունեցան «Արտիս Ֆուտուրա» հիմնադրամի հոբելյանական համերգին Հավատքի ճնշման վտանգավոր սահմանը Վահան Քերոբյանին կրկին ձերբակալել են. ո՞րն է պատճառըԿրթության էութաբանական հիմքերը. ո՞ւր ենք գնում. «Փաստ» Հայաստանի՝ պարենային անվտանգության չօգտագործվող պոտենցիալը. «Փաստ» Սերժ Սարգսյանի սկանդալային բացահայտումը «Մարդիկ հոգնել են պատերազմներից, բոլորի համար խաղաղությունը մի տեսակ երազանք է դարձել. սրա վրա են փորձում խաղալ Հայաստանի իշխանությունները». «Փաստ» Հինգ տարի անց. պատերազմ, պարտություն և կորուստներ, որ կարող էին և չլինել. «Փաստ» Թրամփի «Trip»-ը և խաղաղության պատրանքը «Փաշինյանին քիչ է մնացել պաշտոնավարելու, առավելագույնը՝ 8 ամիս». «Փաստ» Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ուշադիր հետևել ու ծանր է տարել Սերժ Սարգսյանի՝ շուրջ յոթ ժամանոց ուղիղ հարցազրույցը. Արտակ ԶաքարյանԱրևմտյան «սեգմենտը» կմիավորվի. «Փաստ» Համոզում են, որ Նիկոլ Փաշինյանը հանկարծ Էջմիածնի կողմերը չերևա. «Փաստ» Հենց միայն Նարեկ Կարապետյանի հարցազրույցի փաստից ցնցումների մեջ են ընկել. «Փաստ» Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չափազանց կարևոր նշանակություն ունի. ԿոբախիձեՌուսական կողմը պատրաստ է շարունակել ադրբեջանցի և հայ գործընկերներին համապարփակ օգնություն ցուցաբերել բոլոր ոլորտներում. ՌԴ ԱԳՆԱբովյան փողոցում բախվել են «Nissan»-ն ու «Mercedes»-ը Կասեցվել է «Աշտարակ Միլք»-ին պատկանող արտադրամասերից մեկը. ՍԱՏՄ Նրանք փաստացի նախապատրաստում են ՀՀ քաղաքացիներին այն իրադարձություններին, որոնք կարող են տեղի ունենալ գործող իշխանության վերընտրվելու դեպքում․ Էդմոն ՄարուքյանԱլեն Սիմոնյանը Սիսիան քաղաքում տաքսի է վարելԻսպանիայում գոլ խփելն ավելի հեշտ էր, քան Սաուդյան Արաբիայում․ Ռոնալդու Հնդկաստանը հիմնականում դադարեցրել է Ռուսաստանից նավթ գնելը. Թրամփ Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենքեր, զինամթերք ու թմրանյութԱնցած 1 օրում բացահայտվել է 110 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Հասարակություն

Պատգամավորների մուտքը արգելված է. ինչի՞ց են վախենում քննիչները

Հոկտեմբերի 6-ին՝ ՊՆ-ի մոտ իրականացրած բողոքի ակցիայից օրեր անց, ձերբակալվեցին անհետ կորած զինծառայողների հարազատներից երկուսը` Ապիջան Սարգսյանն ու Արսեն Ղուկասյանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ապիջան Սարգսյանին ազատ են արձակել, իսկ Արսեն Ղուկասյանը կալանավորվեց մեկ ամիս ժամկետով։ 

Այսօր ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ Ղուկասյանի նկատմամբ ճնշումները շարունակվում են բանտում։

MediaHub-ի հետ զրույցում փաստաբան Տաթև Սողոյանը նշեց, որ անհետ կորած զինծառայողի ծնողի հանդեպ սահմանափակումներ են իրրականացվում, այն է՝ պատգամավորներին չի թույլատրվում այցելել նրան։ 

«Սա անհամարժեք սահմանափակում է, առանց այն էլ անիրավաչափ կալանք որպես խափանման միջոց։ Իրենց պահանջը հստակ էր, քննիչներն ու դատավորը չէին ամաչել ու գրել էին դրա մասին, որ կալանքի պատճառը մեկն է, այն է՝ քանի որ Արսեն Ղուկասյանը մեծ սեր ու հարգանք է վայելում անհետ կորածների ծնողների շրջանում և կարող է խոչընդոտել քննությանը և իր ունեցած հեղինակությամբ կարող է կազմակերպել նոր հավաքներ ու բողոքի ակցիաններ։ Այդ ամենը հաշվի առնելով՝ մտածել են, որ դա կարող է կազմակերպվել պատգամավորների միջոցով, այդ իսկ պատճառով էլ սահմանափակումը կիրառել են»,- ասաց փաստաբանը։

Սողոյանի խոսքով՝ Արսեն Ղուկասյանն ունի մի խումբ հիվանդություններ, առաջնայինը՝ սիրտ-անոթային հիվանդություններ, շուրջ 9 անուն ծանր հիվանդություններ՝ Կառավարության որոշմամբ թվարկված, ունի նաև ծնկահոդի խնդիր և լսողական ծանր խանգարում։ 

«Իր սիրտը աշխատում է սարքով, ձերբակալման օրվա դրությամբ շտապօգնության երկու բրիգադներն էլ արձանագրել են, որ անհրաժեշտ է հոսպիտալացում, անհրաժեշտ է բժշկի ստուգում, որովհետև կասկած կա, որ այդ սարքը կարող է վնասված լինել հենց այդ քաշքշուկի արդյունքում: Այսինքն, եթե այդ սարքը պատշաճ չի աշխատում, իր քրոնիկ հիվանդությունների, առիթմիայի պարագայում ցանկացած տատանման դեպքում դրա անսարքությունը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների: Նաև այս ամենի համակցության մեջ նա ունի ընհանուր առմամբ ֆունկցիոնալության ծանր խանգարում, որը անհամատեղի է դարձնում կալանքի կրելը»,- հավելեց Տաթևիկ Սողոյանը։

Փաստաբանը տեղեկացրեց, որ երեկ է հանդիպում ունեցել Ղուկասյանի հետ, որից էլ պարզ է դարձել՝ ֆունկցիոնալության խանգարման համարժեք կեցության պայմաններ չկան։ Փաստաբանը նշեց, որ պայքարում են՝ կալանքը օր առաջ վերացվելու համար։   

Նշենք, որ Արսեն Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել սեպտեմբերի 29–ին ՀՀ պաշտպանության նախարարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ քաշքշուկի ժամանակ խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։  

Էմմա Մարտիրոսյան