Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Փաշինյանը բաժանում է հասարակությունը յուրայինների և իր հետ համաձայն չեղողների. Էլինար ՎարդանյանԸնտրությունների պետք է գնալ, երբ երկրի անվտանգության հարցերը լուծված են. Մհեր ԱվետիսյանԼրջագույն կասկած ունեմ, որ Նիկոլ Փաշինյանի մոտ շատ շուտով Հիսուս Քրիստոսի արձանը պետականացնելու ցանկություն է առաջանալու. Իվետա ՏոնոյանԳագիկ Ծառուկյանը Կապանում է․ ուղիղ Ալիևի թեզերը նախընտրական քարոզարշավում․ ի՞նչ անել, ու՞մ ընտրել, որ այս ամենը կասեցվի. Էդմոն ՄարուքյանՓաստաբանը ՔԿ-ից պահանջում է հերքում հրապարակել Նարեկ Կարապետյանի վերաբերյալ զրպարտության մասովՊատերազմ, Արցախի կորուստ, տարածքների զիջում․ սա է Փաշինյանի իրական «ժառանգությունը»․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստանը» հայտնվել է բռնաճնշումների կենտրոնում․ Մենուա Սողոմոնյան«Ուժեղ Հայաստանը» քարոզարշավ է իրականացնում Աջափնյակում․ ուղիղ Այն մասին, թե իրականում իրենից ինչ է ներկայացնում «Արևմտյան Ադրեբեջան»-ը. Ավետիք Չալաբյան«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական թիմի անդամները հանդես են գալիս հրատապ ասուլիսովՔաղաքական հաշվեհարդար Ծառուկյանի դեմ. ո՞ւմ շահերն է սպասարկում Փաշինյանը. Սուրեն ՍուրենյանցՀայաստանի ապագան սկսվում է ընտրություններին քո մասնակցությունից Փաշինյանը հող է նախապատրաստում ադրբեջանցիների «վերադարձի» համար Նիկոլ Փաշինյանի ուզած ՍԴ դատավորը արդարացեց Ռոբերտ Քոչարյանին. ՄարուքյանTeam Holding-ը հայտարարում է դոլարային պարտատոմսերի երրորդ՝ եզրափակիչ փուլի տեղաբաշխման մեկնարկը․ տեղաբաշխողը՝ Freedom Broker Armenia Գագիկ Ծառուկյանն այցելել է Ագարակ. ուղիղՅունիբանկը UNIMobile հավելվածում գործարկել է կենսաչափական նույնականացում Գագիկ Ծառուկյանն այցելել է Մեղրի. ուղիղ Կզած գործակալի "խաղաղությունը" միֆ է. Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» և «ՀայաՔվե»․ հավատա՛նք մեր ուժին, միասի՛ն կերտենք մեր հաղթանակըԱպագան քո ձեռքերում է․ քվեարկի՛ր հանուն փոփոխությանՓոքրիկ խմբակի ներկայացուցիչները վերջնականապես գիտակցելով իրենց մոտալուտ պարտության մասին, կրկին կեղծ տեղեկություն են տարածել. Դավիթ ՂազարյանԱՄՆ-ը պարտադրում է միայն իր ատոմային ռեկատորը կառուցել Երեկ Սպիտակում տարեց մարդը խոսում էր իր ցավի մասին, բերանը փակում, տանում են. Էդմոն Մարուքյան Կանանց քաշքշելն ու կեղծ լուրեր տարածելը վախկոտ Փաշինյանի մեթոդներն են. Ուժեղ ՀայաստանՉինաստանը տիեզերական արևային էներգետիկայի ոլորտում բեկումնային հաջողություն է գրանցել ՈւՂԻՂ.Էդմոն Մարուքյանի և Կարպիս Փաշոյանի փոդքասթը՝ Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտՀոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ Հայաստանում վարչապետ չեն լինելու. Նարեկ ԿարապետյանԱյս տղաները կռվել են հայրենիքի համար, վիրավորվել, վերադարձել, բայց չեն կոտրվել. Գագիկ ԾառուկյանԱյսօրվանից դատական հայցեր են ներկայացվելու բոլոր այն ՔՊ-ականների դեմ, որոնք հասցրեցին ապատեղեկատվություն տարածել. Մարիաննա ՂահրամանյանԱսել, թե 1045 թ-ից հետո ՀՀ ներկայիս տարածքում հայերը պետականություն չեն ունեցել, սխալ և հարցը պարզունականացնող մոտեցում է. ԿամենդատյանԽոստումներից 8 տարի է անցել. մեզ իրական փոփոխություն է պետք. Ուժեղ ՀայաստանՀայաստանի ներքաղաքական պրոցեսների վրա դրսից միակ ուղիղ ազդեցությունը Ադրբեջանինն է՝ Հայաստանի գործող իշխանության վրա․ Վահե Հովհաննիսյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Ակադեմիական քաղաքի ծրագիրը պետք է չեղարկվիՆարեկ Կարապետյանը միայն ՀՀ քաղաքացի է, տխմար ստերի էջը պետք է փակվի. Վարդևանյան Թույլ մի՛ տուր, որ Բաքվից տնօրինեն քո՛, քո ընտանիքի և ամբողջ Հայաստանի ապագան․ Արտակ Զաքարյան Փողոցում կանանց քաշքշող Փաշինյանը հասկացել է, որ իր իրական դեմքը ժողովրդի առաջ բացվել է. Նարեկ Կարապետյան Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները՝ արագ գնալու հետպատերազմյան վերականգնման, ազգային վերածննդի ճանապարհով, դառնալու ժամանակակից պետություն. Գագիկ ԾառուկյանՀերթական դատական նիստը տեղի կունենա մայիսի 21-ինԽոստումների ու իրականության միջև՝ Հայաստանի սոցիալական ճգնաժամը Շղթայական ավտովթար՝ Շիրակի մարզում․ Գյումրիում բախվել են «BMW»-ն, 3 «Mercedes»-ները և «GAZ 3110»-ը․ կա վիրավոր Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր «Սատկացնելու եմ»-ը հատում է հանցագործության սահմանագիծը. Ավետիք Չալաբյան Ընտրախախտումների ահազանգերը՝ քարոզարշավի առաջին փուլում Էդմոն Մարուքյանի հայտարարությունըՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը կվերացնի աղքատությունը, կբարելավի ժողովրդագրական իրավիճակը և կապահովի աշխատատեղեր․ «Ուժեղ Հայաստան»Ի՞նչն է փոխվելու․ Նարեկ ԿարապետյանԿԸՀ-ն` Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացի լինելու տեղեկությունների մասին«Դուք իսկապե՞ս Սամվելն եք». ի՞նչ տեղի ունեցավ, երբ փողոցային հարցման մասնակիցները հասկացան, որ խոսում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ
Քաղաքականություն

Կարևորը ոչ թե մեխանիկական, այլ նպատակային համաձայնությունն է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին ու նաև երեկ օրվա ընթացքում քպական շրջանակներն ու նրանց սատելիտները նկատելի հիստերիկ դրսևորումների մեջ էին: Պատճառն ակնհայտ էր՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասուլիս էր տվել: Միանգամայն կանխատեսելի ու սպասելի էր նման արձագանքը, նաև Փաշինյանի՝ «բա էդ խի՞ 3 նախագահներով բանավեճի չեք գալիս» խազ ընկած ձայնապնակը: Այստեղ արտառոց, անակնկալ, անսպասելի բան չկար:

Պետք է նշել, որ ընդդիմադիր առանձին շրջանակներից էլ եղան թեթևակի արձագանքներ, բայց ոչ նախկինի չափ: Նույնիսկ կարելի է ասել, որ այդ արձագանքների զգալի մասը ավելի շատ պայմանավորված էր որոշ նրբերանգների չհասկացվածության հետ: Խոսքը հիմնականում առաջիկայում սպասվող համապետական ընտրությունների մասնակից ուժերի կոնֆիգուրացիային ու դիրքերին վերաբերող հայտարարությունների մասին է:

Շատ չխորանալով այս համատեքստի մեջ, քանի որ ասուլիսը բավական լայն լուսաբանում ու քննարկում է ունեցել, պարզապես դիտարկենք նշյալ թեմայի հետ կապված առավել հաճախ շահարկվող մի քանի առանձնահատկություն: Նախ՝ խնդիրն այն է, որ առաջիկա ընտրությունների հետ կապված և այդ ընտրությունների միջոցով Փաշինյանից ու նրա ՔՊ-ից ձերբազատվելու հնարավորությունը ռեալիզացնելու համար ճիշտ կլիներ, որպեսզի դաշտում կարողունակ շատ ուժեր ակտիվորեն դրսևորվեին:

Փաշինյանը, որքան էլ վարչական ռեսուրսով, տարակերպ քողարկված «ընտրակաշառքներով», սպառնալիքներով կամ այլ անընդունելի եղանակներով «ձայներ» հավաքի, առնվազն չի ձգում բացարձակ առաջատարության: Այս մասին նաև երկրորդ նախագահը խոսեց: Եվ, ուրեմն, կա հնարավորություն գերազանցել ՔՊ-ին, իսկ վերջնարդյունքում՝ Փաշինյանին «տուն ուղարկել»:

Ըստ այդմ, ընդդիմադիր ուժերի և միավորումների խնդիրը պետք է լինի այնպիսի մոտեցումների և կոնֆիգուրացիայի ձևավորումը, որ ոչ թե փոշիացնեն բողոքավոր ընտրազանգվածի ձայները, այլ նպաստեն դրանց հանրագումարային կոնսոլիդացիային:

Նախագահ Քոչարյանի ասուլիսը, հետևած արձագանքները, դրանից առաջ ու նաև հետո առանձին փորձագետների դիտարկումները և, վերջապես, քաղաքական իրողությունները ցույց են տալիս կարևոր մի բան. նախընտրական ընդդիմադիր շատ մեծ միավորման սպասելը իրատեսական չէ: Չնայած կան նման թեզ քարոզողներ, մասնավորապես, որ ընդդիմությունը միասնական ուժով հանդես գա, բայց առկա իրողությունները չեն խոսում դրա իրացման հնարավորության մասին: Պետք է իրատես լինել:

Մյուս կողմից՝ դեռ մեծ հարց է՝ կա՞ դրա կարիքը: Իսկապես, պե՞տք է, արդյոք, մեխանիկական կամ արհեստական նման միավորում: Ի՞նչ կտա դա: Կա տեսակետ, որ հակառակ արդյունքը կարող է լինել: Իհարկե, բացի «Հայաստան» դաշինքից ու Սամվել Կարապետյանի ուժից, որոնք այս պահին, ինչպես նշվեց նաև ասուլիսում, ամենախոշորն են, կմասնակցեն այլ ուժեր, տարբեր դաշինքներ, խոշոր միավորումներ: Դա բնական է: Ընտրություններին ավելի մոտ պատկերը հնարավորինս կբյուրեղանա:

Պարզ է, որ իշխանությունն էլ նստած չի սպասելու: Կանխատեսելի է, որ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն կշարունակեն վայրագ ու ռեպրեսիվ գործելակերպը, քաղաքական հետապնդումները, հանիրավի կալանավորումները: Արդեն իսկ խոսում են կուսակցություններ արգելելու և «գեստապոյական» այլ մեթոդների դիմելու մասին:

Պարզ է նաև, որ Փաշինյանի սատելիտներն էլ կփորձեն դաշտում դիրքավորվել որպես ընդդիմադիրներ:

Սակայն դրա հակաթույնը բավականին պարզ է: Կրկնենք, նախընտրական արհեստական խոշորացումը, այսպես կոչված՝ միասնականությունը կարող է ոչ միայն արդյունավետ չլինել, այլև խանգարել: Բայց այդ միասնականությունը կարող է և պետք է արտահայտվի երկու կարևոր հարցում: Ընդդիմադիր ուժերը նախապես պայմանավորվում են, որ նախ՝ իշխանությունը վերցնելու հարցում հետընտրական «խաղեր չեն տալիս» և վարչապետ են դարձնում ամենաշատ քվե ստացած ուժի թեկնածուին, պլ յուս՝ ոչ մի պարագայում ՔՊ-ի ու նրա սատելիտների հետ չեն համագործակցի, և երկրորդ, որ պակաս կարևոր չէ, ընդդիմադիր ճամբարի ուժերը ներկայանում են իրենց «փիառով» ու ոչ մի դեպքում չեն հարվածում միմյանց:

Հատկապես վերջինը, կարծում ենք, պետք է լինի գլխավոր գծերից մեկը:

Մյուս համագործակցության դաշտը պետք է լինի ընտրությունների ընթացքը, որի ժամանակ ևս անհրաժեշտ է գործել համակարգված: Կան ու լինելու են ընտրախախտումներ, լինելու է վարչական ռեսուրսի չարաշահում, փաշինյանական իշխանությունից սպասելի են այլևայլ դրսևորումներ: Ուստի, ընդդիմադիրներն էլ պիտի կարողանան հնարավորինս դիմակայել այդ ամենին: Իսկ առավել արդյունավետ դա հնարավոր է անել՝ մեկտեղելով ունեցած հնարավորություններն ու համակարգելով այդ աշխատանքը:

Շատ բան կարելի է թե՛ մտածել, թե՛ անել: Կարևորը, որ համախմբվածություն լինի: Ոչ թե միավորային, միավորումային, այլ նպատակային: Իսկ ընտրություններից հետո ձևավորված պատկերին համահունչ որոշումների կայացումը, այլ խոսակցության նյութ է: Թեպետ, ինչպես նշեցինք, այս հարցում էլ ցանկալի է ունենալ նախնական պայմանավորվածություն...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում