Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Հնդկաստան Պրեմիերա․ Լիլու-«Գիշեր ու ցերեկ» Բայդենը կարծում է, որ Թրամփը խայտառակում է ԱՄՆ-ն Չկա պաշտպանված երկիր` առանց ներքին համերաշխության. Արմեն Մանվելյան Ոստիկանությունը ձմեռային անվադողերով երթևեկելու մասին հայտարարություն է տարածել Փաշինյանը վաղուց լեգիտիմ չէ, նա խաբել է ժողովրդին. Մենուա Սողոմոնյան Մերձավանում լարված իրավիճակ է Նիկոլ Փաշինյանը ներքին չարության հսկայական ծավալ ունի․ իր մարմնի մեջ այդ չարությունը չի տեղավորվում, անընդհատ դուրս է տալիս․ Քոչարյան Մեսսին կարող է տեղափոխվել՝ խաղալու Թուրքիայում Հրդեհ Արայի գյուղում․ տանիք է այրվել Երևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «BMW X5», «BMW» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով Ժամկետային զինծառայողները պետք է վարձատրվեն և կրթական արտոնություններ ստանան. Ավետիք ՉալաբյանԵկեղեցին պղծողները պատժվելու են. Դավիթ ՍարգսյանՎթար. ջուր չի լինի նոյեմբերի 8/9-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Հնդկաստան 44-օրյա պատերազմի ընթացքում Մակրոնը բազմիցս զանգահարել և սպառնացել է Ադրբեջանին․ Բայրամով 2025 թվականի առաջին կիսամյակում համաշխարհային արևային էներգիայի տեղադրումները աճել են 64%-ովՓաշինյանի փրկության գնացքը Ադրբեջանից, Սևանի Գյոյչա դառնալու մեկնարկը«ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունն ավելի քան 400 մլն դրամ հատկացնում է Սյունիքի մարզում ֆուտբոլի զարգացմանըԵկեղեցին չի խաղա Փաշինյանի թելադրած օրակարգովԽՍՀՄ փլուզումից հետո գիտնականների թիվը Հայաստանում տասն անգամ պակասել է. Ատոմ ՄխիթարյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը 44-օրյա պատերազմից առաջ կազմաքանդել Հայաստանի և Արցախի պաշտպանական համակարգը. Ավետիք ՉալաբյանԵրրորդ նախագահի հարցազրույցը ցնցակաթվածի է հասցրել Փաշինյանին «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները ելույթ ունեցան «Արտիս Ֆուտուրա» հիմնադրամի հոբելյանական համերգին Հավատքի ճնշման վտանգավոր սահմանը Վահան Քերոբյանին կրկին ձերբակալել են. ո՞րն է պատճառըԿրթության էութաբանական հիմքերը. ո՞ւր ենք գնում. «Փաստ» Հայաստանի՝ պարենային անվտանգության չօգտագործվող պոտենցիալը. «Փաստ» Սերժ Սարգսյանի սկանդալային բացահայտումը «Մարդիկ հոգնել են պատերազմներից, բոլորի համար խաղաղությունը մի տեսակ երազանք է դարձել. սրա վրա են փորձում խաղալ Հայաստանի իշխանությունները». «Փաստ» Հինգ տարի անց. պատերազմ, պարտություն և կորուստներ, որ կարող էին և չլինել. «Փաստ» Թրամփի «Trip»-ը և խաղաղության պատրանքը «Փաշինյանին քիչ է մնացել պաշտոնավարելու, առավելագույնը՝ 8 ամիս». «Փաստ» Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ուշադիր հետևել ու ծանր է տարել Սերժ Սարգսյանի՝ շուրջ յոթ ժամանոց ուղիղ հարցազրույցը. Արտակ ԶաքարյանԱրևմտյան «սեգմենտը» կմիավորվի. «Փաստ» Համոզում են, որ Նիկոլ Փաշինյանը հանկարծ Էջմիածնի կողմերը չերևա. «Փաստ» Հենց միայն Նարեկ Կարապետյանի հարցազրույցի փաստից ցնցումների մեջ են ընկել. «Փաստ» Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չափազանց կարևոր նշանակություն ունի. ԿոբախիձեՌուսական կողմը պատրաստ է շարունակել ադրբեջանցի և հայ գործընկերներին համապարփակ օգնություն ցուցաբերել բոլոր ոլորտներում. ՌԴ ԱԳՆԱբովյան փողոցում բախվել են «Nissan»-ն ու «Mercedes»-ը Կասեցվել է «Աշտարակ Միլք»-ին պատկանող արտադրամասերից մեկը. ՍԱՏՄ Նրանք փաստացի նախապատրաստում են ՀՀ քաղաքացիներին այն իրադարձություններին, որոնք կարող են տեղի ունենալ գործող իշխանության վերընտրվելու դեպքում․ Էդմոն ՄարուքյանԱլեն Սիմոնյանը Սիսիան քաղաքում տաքսի է վարելԻսպանիայում գոլ խփելն ավելի հեշտ էր, քան Սաուդյան Արաբիայում․ Ռոնալդու Հնդկաստանը հիմնականում դադարեցրել է Ռուսաստանից նավթ գնելը. Թրամփ Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենքեր, զինամթերք ու թմրանյութԱնցած 1 օրում բացահայտվել է 110 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարվածՆոյեմբերի 8-ից 11-ը՝ աննախադեպ ակցիա ԴոմուսումԻնչպես խոստացել էի՝ պարբերաբար կներկայացնեմ մեր մեծ թիմի ընթացիկ գործունեությունն ու նախաձեռնությունները․ Իվետա Տոնոյան
Քաղաքականություն

Ժամանակն է, որ Հայաստանը դադարի լինել փորձադաշտ... անփորձների համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի հանրային-քաղաքական օրակարգում իրենց առանձնահատուկ տեղն են գտել «համախմբվենք», «պայքարենք», «կառուցենք նոր Հայաստան» կոչերը։ Միավորվելու և համախմբվելու գաղափարն, իհարկե, ողջունելի է, սակայն կոչերից գործողության անցնելու գործընթացն անհամեմատ ավելի բարդ է։ Միախմբվելու գաղափարը դեռևս կոչերից այն կողմ չի գնացել, իսկ դառը փորձի պակաս չունեցող մեր հայրենակիցներին այդ ճառերը վաղուց արդեն չեն տպավորում։ Բոլոր տեսակի նմանատիպ կոչերն արդեն կորցրել են իրենց կշիռը, քանի որ չունեն իրական և ուղիղ թիրախներ։ Իսկ երբ չկա կոնկրետ գործողություն, ամենատպավորիչ բառերն անգամ փոշիանում են առաջին իսկ քամուց։

Գործող քաղաքական իշխանության, մեղմ ասած, անգիտության ֆոնին, կարծես, վերջապես սկսել են կարևորվել պրոֆեսիոնալիզմն ու փորձառությունը, և համախմբման կոչերին զուգահեռ հնչում են նաև մտքեր այն մասին, որ երկրի կառավարման համակարգում պետք է ներգրավել պրոֆեսիոնալներին և կարող մարդկանց։ Այս գաղափարը նոր չէ, բայց այն միշտ մնում էր երկրորդ պլանում՝ զիջելով տեղը էմոցիաներին, անձնական հավակնություններին և կուսակցական «վերահսկողությանը»։

Հասկանալի է՝ տարիներ շարունակ հասարակական կարծիքը սնվել է այն միֆով, թե «քաղաքականությունը կեղտոտ գործ է»։ Արդյունքում, իրական մասնագետները հեռու են մնացել քաղաքականությունից՝ չցանկանալով իրենց անունը կապել «կեղտոտ գործերի» հետ։ Իսկ նրանց փոխարեն քաղաքական դաշտը լցվել է պատահական «անցորդների» և ինքնահռչակ փրկիչների բազմությամբ։

Բոլորն են արդեն գիտակցում, որ պետությանը պետք են տեխնոկրատներ։ Սակայն երբ հնչում են այդ կոչերը, հարց է առաջանում՝ ո՞ւմ նկատի ունեն։ Հայաստանը փոքր երկիր է, իսկ իրական պրոֆեսիոնալները, մեղմ ասած, շատ չեն։ Ուստի, նույն մարդուն տարբեր քաղաքական ուժեր կարող են տեսնել իրենց ապագա կառավարությունում, և դա բնական է։ Սա ոչ թե մրցակցության, այլ քաղաքական համակարգում հմուտ, փորձառու մարդկանց սակավության վկայություն է։

Սակայն խնդիրը միայն նրանց թիվը չէ, այլ վերաբերմունքը։ Եթե կա գիտակցում, որ առանց պրոֆեսիոնալների կառավարումը չի կարող արդյունավետ լինել, ապա պետք է ոչ թե անհասցե կոչեր հնչեցնել, այլ բարձրաձայնել անվանական, կարևորել նրանց գոյությունը, գնալ նրաց մոտ՝ խոսել, ներգրավել, համոզել։ Նրանց տեղը պետք է լինի պետական որոշումների կայացման սեղանի շուրջ, ոչ թե դիտորդի կարգավիճակում։

Պետք չէ խուսափել այս թեմայից։ Պետք է օր ու գիշեր փնտրել, ճանաչել և ներգրավել այն մարդկանց, ովքեր կարող են իրական խնդիր լուծել, ոչ թե գեղեցիկ խոսել։ Երկիրը կառուցում են նրանք, ովքեր գիտեն՝ ինչպես, ոչ թե նրանք, ովքեր գոռում են՝ ինչու։

Եթե մենք իսկապես ուզում ենք ունենալ արդյունավետ պետություն, ապա պետք է վերջ տալ պատահական կառավարմանը։ Քաղաքականությունը մաքրվում է ոչ թե լոզունգներով, այլ որակով։ Իսկ որակը գալիս է այնտեղից, որտեղ կան գիտելիք, փորձ և պատասխանատվություն։

Այլ կերպ ասած՝ ժամանակն է, որ Հայաստանը դադարի լինել փորձադաշտ... անփորձների համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում