Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Խնդիրը՝ հնարավորություն. անվճար կրթական ծրագիր ագրոոլորտի տնտեսվարողների համար Հակակոռուպցիոն դատարանի որոշումը եկավ ապացուցելու արդարադատության բացակայությունը Հայաստանի Հանրապետությունում. «Մեր ձևով»Իդրամի աջակցությամբ կայացավ STEM Acceleration Award 2025-ը 2 ամսով կալանքը երկարաձգելը սրիկայություն է. Ալեքսանյան Շարունակում ենք այցելել ՀՀ տարբեր համայնքներ՝ ծանոթանալու, արձանագրելու այնտեղ առկա խնդիրները, մշակելու դրանց լուծումները. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել էԹե բա՝ Էջմիածնում «կրել» ենք նաև Սամվել Կարապետյանի ուժին․ Նարեկ Կարապետյան Հայ գերիները խոշտանգումների են ենթարկվում Բաքվում Հայ-ամերիկյան խմբերի նպատակը Ռուսաստանին դուրս մղելն է Ի՞նչ է սպասվում լիցենզիայից զրկված ՀԷՑ-ին ՔՊ-ն հետապնդումներ է սկսել Վաղարշապատի ընդդիմադիրների դեմ Մի՞թե սա թալան չէ․ Հրայր ԿամենդատյանԻնչպե՞ս հաղթել անհավասար պատերազմում. «ՀայաՔվե հիմնասյուներ»Team Group-ը ներկայացրեց էներգետիկ ոլորտի զարգացման իր լայնածավալ նախագծերը․ կայացավ Robust Armenia կոնֆերանսը Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Սամվել Կարապետյանի խափանման միջոցի մասին որոշումը կհրապարակվի այսօր Խեղճությունը մեր թշնամին է ու մենք նրան հաղթելու ենք. Գագիկ Ծառուկյան Պետական պարտքի ճգնաժամի ահագնացող սպառնալիքը. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնի» թղթե տնակը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը փորձում է Վաղարշապատում բոնուսային մեթոդներով տարած հաղթանակը ներկայացնել որպես քարտ-բլանշ, որից օգտվելով՝ կարող է հարձակվել Եկեղեցու վրա». «Փաստ» «Սա չեզոքություն չէ, սա երեսպաշտություն է». Վահե Հակոբյանը՝ Եվրամիությանը. «Փաստ» Էջմիածնում քաղաքական հաշվեհարդարի նոր փուլ. իշխանության ճնշումների մեխանիզմը գործում է Վաղարշապատի ընտրությունները բացեցին իշխանության ճաքերը. սա վերջի սկիզբն է Եկեղեցու դեմ փաշինյանական պատերազմի «սերիաները». «Փաստ» Իսկ Վաղարշակ Հարությունյանին իրավապահները հարցեր չունե՞ն. «Փաստ» Կիրակնօրյա «դասերը». ինչե՞ր են հուշում Վաղարշապատի ընտրությունները. «Փաստ» Հստակ հիմնավորել ենք, որ չկա խափանման միջոցի պայման և պետք է միջնորդությունը մերժվի․ Արամ Վարդևանյան «Հայկական ժամանակ»-ն արդեն հրապարակել է վերդիկտըՍամվել Կարապետյանի աջակիցները սպասում են դատարանի որոշմանը Լուսանկարներ` Թբիլիսյան խճուղուց ու դատարանի հարակից տարածքից«Առաջարկ Հայաստանին» երիտասարդական մրցույթի նկատմամբ ցուցաբերվել է աննախադեպ մեծ հետաքրքրություն․ Իվետա ՏոնոյանSe. 2, ep. 2. Ռեժիմի չավարտվող սարսափն ազատ խոսքից․ Նարեկ ՍամսոնյանՄեր ղեկավարը պատրաստ է կալանավորված մնալ իր համոզմունքների համար․ Նարեկ ԿարապետյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա, սպասվում է կարճատև մառախուղ. ինչ եղանակ կլինի Ուղիղ․ Քննչականի կողմից ներկայացված՝ Ս․ Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդությունը Ուկրաինայում պատերшզմը կավարտվի 2026 թվականին. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն Ռուսաստանում ՆԱՏՕ-ի հետ առճակատման կողմնակիցներ չկան. Պեսկով Թող իշխանությունը Սամվել Կարապետյանի արածի 2 տոկոսն անի, հետո համեմատվեն. Անաստաս Իսրայելյան Զինվшծ ավազակային hարձակում՝ Երևանում բանկերից մեկի մասնաճյուղում. հափշտակել են խոշոր չափի գումար և դիմել փախուստի 44-օրյա պատերազմի ընթացքը հնարավո´ր էր բեկել. Ավետիք ՉալաբյանՈչ մի նորմալ ներդրող արտերկրից չի կարող Հայաստանում ՀԷՑ-ի հետ կապված ներդրումներ անել. Ալիկ Ալեքսանյան Վերաքննիչի որոշումը 53 քննիչներից բաղկացած խումբը չի ներկայացրել դատարանին․ Արամ Վարդևանյան Իշխանության այդ խաղն այդքան էլ չստացվեց. Արեգա Հովսեփյան Դատապարտում եմ Սաթիկ Սեյրանյանի և Հայաստանի ժուռնալիստների միության դեմ իրականացվող հարձակումները․ Նաիրի ՍարգսյանՆիկոլը մեզ շրջապատել է ադրբեջանցիներով. Դավիթ ՍարգսյանՆորմալ է, որ ընդդիմադիր ուժերը ոչ միայն Նիկոլի, այլև իրար դեմ են մրցակցում. Հովհաննես ԻշխանյանԱնասնակե՞ր, թե՞ էժան հաց․ ինչ բերեց Բաքվից եկող «խաղաղության գնացքը»․ «Ուշադրությունից դուրս» Այսօր ուսանողության միջազգային օրն է․ Մենուա ՍողոմոնյանԻնչպե՞ս ապրել և դիմանալ գիշատիչ միջավայրում. «ՀայաՔվե հիմնասյուներ»Ադրբեջանը և Թուրքիան երբեք թույլ չեն տա, որ Հայաստանը զարգանա. Արմեն Մանվելյան
Վիդեո

Անհերքելի փաստ է, որ ամեն ինչ քանդողն ու ավերակ դարձնողը ի վիճակի չէ որևէ բան կառուցել

Նիկոլ Փաշինյանը, խոսելով այսպես կոչված «Չորրորդ հանրապետության» ստեղծման մասին, իրականում տալիս է ինքնախոստովանական ցուցմունք՝ նա քանդել է երրորդ հանրապետությունը։ Այստեղ անմիջապես առաջանում է հարցը՝ ով պետք է կրի պատասխանատվություն։ Իշխանություններին թվում է, թե այս հարցը կարող են հանգիստ շրջանցել և որևէ պատասխանատվություն չկրել դրա համար։

Ըստ էության, վերջին յոթ տարիներին Հայաստանում տիրող հակասահմանադրական ընթացքը հանգեցրել է այս կործանարար իրավիճակին։ Փաշինյանի հակասահմանադրական քայլերը՝ ԱԺ-ն շրջափակելը, «մեջքի վրա» նախարարներին աշխատանքից ազատելը, դատարանները բացահայտ շրջապատելը և դատավորներին «վնգստացող» պիտակավորելը, ՍԴ-ն «սեփականաշնորհելը» և այլ կիրառված մեխանիզմները վկայում են երկրում ստեղծված հակասահմանադրական իրավիճակի մասին։

Անհերքելի փաստ է, որ ամեն ինչ քանդողն ու ավերակ դարձնողը ի վիճակի չէ որևէ բան կառուցել՝ առավել ևս նոր պետություն և նոր պետական համակարգ։ Այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ Փաշինյանը բավական լուրջ հայտ է ներկայացնում՝ խոսելով «նոր Սահմանադրության ստեղծման» մասին, ներկայացնելով «պետության գեղագիտական տեղորոշման» դոկտրիններ, անդրադառնալով մարդկանց գաղափարական ու գոյաբանական ֆունդամենտալ փոփոխությանը։

Սակայն, եթե ուշադիր ուսումնասիրենք Փաշինյանի կողմից հնչեցվող «Չորրորդ հանրապետության» գաղափարը, ապա կտեսնենք, որ այն ոչ թե նորարարական առաջարկ է, այլ Երրորդ հանրապետության էջը փաստացի փակելու փորձ՝ իր բոլոր քաղաքական սխալներն ու աղետաբեր հետևանքները թաքցնելու համար։ Իրականում նոր Սահմանադրության մասին խոսակցությունները և «պետության գեղագիտական տեղորոշման» դոկտրինները ավելի շատ հիշեցնում են իշխանության պահպանման հերթական տեխնոլոգիան, քան պետության զարգացման ռազմավարական ծրագիր։

Այս պայմաններում հասարակության առջև ծառացած հիմնական խնդիրը ոչ թե հերթական «հանրապետության» ձևական հայտարարությունն է, այլ այն, թե ինչպե՞ս վերականգնել պետականության հիմքերը, վերադարձնել օրինականությունը, վերականգնել Սահմանադրության գերակայությունը և ստեղծել այնպիսի համակարգ, որտեղ իշխանությունը ոչ թե կործանում է ինստիտուտները, այլ ամրապնդում ու զարգացնում դրանք։