Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ամեն հայ ունի մեկ հայրենիք, և յուրաքանչյուրիս աջակցությունն այսօր առավել կարևոր է․ Գագիկ ԾառուկյանՀաղթանակ լինելու է. կայացավ «Հաղթանակ» դաշինքի ամփոփիչ հանրահավաքը Ըստ համապարփակ պաշտպանության հայեցակարգի` բոլորը պիտի իմանան իրենց դերը. Ավետիք ՔերոբյանՌԴ-ն գիշերը ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի. իրավիճակը` երկրում Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը 2 ամսով կալանավորվել են Թոշակառուն պետք է կիսով չափ վճարի ջեռուցման ծախսերի համար․ Հրայր ԿամենդատյանՆոր Հայաստանում ամբողջ իրավապահ համակարգը լծված է ընդդիմադիրների վրա կեղտոտ կոմպրոմատներ հավաքելով․ Աննա ԿոստանյանՄենք ցույց ենք տալու, որ հայը տերն է իր երկրի, իր արժեքների․ Խաչիկ ՄանուկյանԱլիևը ասում է՝ մեր ժողովուրդը գալու է, հետո չասեք չենք զգուշացրել Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Դատապարտյալի անվամբ փոստային առաքմամբ ստացված ծանրոցում հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգվածՈւկրաինայում 414 տարեկան եզակի հայկական հուշարձան է հայտնաբերվել Իմ հարազատների վրա հարձшկումները ընկալում եմ որպես անձամբ ինձ ուղղված հարձшկումներ. ՆեթանյահուԻսրայելն ԱՄՆ-ից 20 տարվա ռազմական օգնության համաձայնագիր է ակնկալում. Axios Ինչո՞ւ է Վեոլիա ջուր ընկերությանը ներվում այն, ինչ չի ներվում ՀԷՑ-ին․ Արփինե ՀովհաննիսյանԵվրահանձնաժողովը Ուկրաինային մոտ 6 միլիարդ եվրո կտրամադրի ռուսական ակտիվներից. Ուրսուլա ֆոն դեր ԼեյենԵՎՐՈ-2028․ ներկայացվել է մրցաշարի խաղացանկը և պաշտոնական լոգոն Ղազախստանից ներկրված ցորենը ենթարկվել է բուսասանիտարական, անվտանգության և որակական փորձաքննությունների. ՍԱՏՄԵրևանի քրեական ոստիկաններն ապօրինի շրջանառությունից հանել են 7 կգ-ից ավելի թմրամիջոց (տեսանյութ)Միքայել Սրբազանի նամակը բանտից՝ ուղղված վաղարշապատցիներինԹրամփը կհանդիպի Պուտինի հետ, երբ դրական տեղաշարժի հնարավորություն լինի. Ռուբիո Ադրբեջանը որևէ իրավական փաստաթուղթ չունի, որով կարող է հիմնավորել, որ ՀՀ տարածքում կան իրեն պատկանող անկլավներ․ Էդմոն ՄարուքյանՃապոնիան նվաճել է Հռոմում կայացած պրոֆեսիոնալ տիրամիսուի համաշխարհային գավաթը Ալափարսում դադարեցվել է խորքային հորի ապօրինի հորատումը. ԲԸՏՄ Ի՞նչ սովորել, ինչու՞ սովորել․ հանրակրթության բովանդակության հարցը. ՀայաՔվե հիմնասյուներ ԱրարատԲանկն առաջարկում է տեղափոխել հիփոթեքային վարկն ու մարել շահավետ պայմաններով․ «Արի մեզ մոտ»Մոսկվայի տեսլականը համընկնում է Սերբիայի նախագահի կարծիքի հետ. Եվրոպայում նկատվում են ուժեղ ռազմшտենչ տրամադրություններ. ՊեսկովԽաչիկ Մանուկյանը շարունակում է նախընտրական քարոզարշավըՀայաստանի անվտանգության խնդիրը օդից կախված է․ Մհեր Ավետիսյան«Գո՞րծ եք կարում․ Նիկո՛լ, ցիգանսկի տաբրդ հավաքի ջհանդամվի մեր երկրից»․ պահեստազորի փոխգնդապետ Պետք է այնքան ուժեղ լինենք, որ չկարողանան մեզ հոշոտել. Մենուա Սողոմոնյան«Մի դրամի ուժը»` AI4Biodiversity: AI Solutions for Nature ազգային հեքըթոնի գլխավոր աջակից Տարածաշրջանում երկրաշարժ է եղել Փախստականի վկայականները փոխարինելու անհրաժեշտություն այլևս չկա. ՆԳՆ Արագ մենթորության միջոցառումը նոր թափ է հաղորդում Ucom Fellowship ծրագրի «կանաչ» նորարարություններին Մոլդովայում բացվել է նոր արևային էլեկտրակայան 36 հազար թոշակի գնողունակության մասին․ Հրայր ԿամենդատյանԱվելի լավ է ասել դառը ճշմարտությունը, քան քաղցր սուտը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանից փորձում են նոր հակահայկական ալիք բարձրացնել Աջափնյակի վթարային շենքերի հարցով նախատեսում ենք հանրագիր գրել. Ատոմ Մխիթարյան«Ահա թե ինչպիսին է Երևանի համբույրը»․ ռուսական հատուկ ծառայության մեղադրանքը «Սրանց պիտի լցնենք էդ դագաղներն ու ճամփենք, դրա ոտը Էջմիածին չի մտնելու». Մանուկյան Երևանում աղբատար «KamAZ»-ը բախվել է գազատար խողովակներին ու էլեկտրասյանը, կոտրել դրանք Քաղաքական հետապնդման պայմաններում ակնկալվում է ռեկորդային արագությամբ դատական ակտ. Վարդևանյան «Իմնեմնիմի»-ի ողջ տեխնիկան առգրավում են․ Նաիրա ԶոհրաբյանԱրցախի կորուստը ժամանակավոր է, մենք վերադառնալու ենք. Արսեն Գրիգորյան«Քաղպայմանագրում» «բարդակ» է տիրում Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր ՌԴ-ն գիշերը ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի
Քաղաքականություն

Փաշինյանը սաստկացնում է եկեղեցու դեմ հետապնդումները

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը երեկ դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, խափանման միջոց կալանքը մնացել անփոփոխ։ Դատավորը կմկմալով և շփոթված կարդացել է վճիռը և դուրս փախել դահլիճից։ Իշխանության զավթման կոչերի համար մեղադրվող Շիրակի թեմի առաջնորդին սպառնում էր մինչև 5 տարվա ազատազրկում, իսկ դատախազը 2․5 տարի էր պահանջել։ Վճիռը Միքայել Աջապահյանն ընդունել է ժպիտով։ Նա մեղադրանքը չի ընդունում, և այս ամենը քաղաքական հետապնդում է որակում։

Դատապարտող հայտարարություն է տարածել նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ «Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ազատազրկելու վերաբերյալ անարդար դատավճիռը քաղաքական հաշվեհարդարի հերթական ապացույցն է, որը խոսքի և կրոնի ազատության, խտրականության արգելքի սկզբունքի կոպտագույն ոտնահարում է, ժողովրդավարական հասարակարգին նետված ուղիղ մարտահրավեր»,- ասված է Մայր Աթոռի հայտարարության մեջ։

Ի դեպ, փաշինյանական իշխանությունը Մայր Աթոռի դեմ միայն դատական վճիռներով չէ, որ փորձում է պայքարել։ Քպ-ական պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ են առաջարկել, ըստ որոնց նախատեսվում է կրճատել հանրային կարգավիճակ ունեցող հեռուստաալիքների թիվը։

«Հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երկուսից»,- նշված է նախագծով, իսկ գործող օրենքով սահմանված է, որ հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երեքից։

Հանրային հեռարձակողներ են «Առաջին ալիքը», «Լուրեր» լրատվական ալիքն ու հոգևոր-մշակութային «Շողակաթ» ալիքը։ Արդեն մեկ տարուց ավելի գործող իշխանությունները քայլեր են ձեռնարկում «Շողակաթը» փակելու համար։ Նշենք, որ հեռուստաընկերությունը հիմնադրել է Մայր Աթոռը և հանդիսանում է հիմնական ֆինանսավորողն ու գույքի սեփականատերը, իսկ Հանրային հեռուստառադիոխորհուրդը ալիքին պատվիրում է հոգևոր-մշակութային հաղորդումներ՝ պետբյուջեից վճարելով 220 միլիոն դրամ։ Այժմ գումարները տնտեսելու պատրվակի տակ ցանկանում են փակել ընդհանրապես «Շողակաթը»։

Հայ առաքելական եկեղեցու դեմ փաշինյանական իշխանության այս համառ և հետևողական քաղաքականությունը ոչ միայն ներքաղաքական ենթատեքստ ունի, այլև մեծամասամբ բացատրվում է գործող իշխանությունների հոգևոր սնանկությամբ։ Վաղուց մամուլում լուրեր են շրջանառվում, որ գործող իշխանության մեջ բազմաթիվ աղանդավորներ կան և, ըստ ամենայնի, հենց նրանք էլ կանգնած են Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավի թիկունքում։

Աննա Համբարձումյան