Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Բոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» «2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն Մարուքյան«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցենՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումՀերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՄիջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահшմերձության պատկերը. Միկոյանը՝ Փաշինյանին Գոլեր խփող ֆուտբոլիստը երբեք խնդիր չի լինի թիմի համար․ Մբապեն պատասխանել է քննադատներին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Քաղաքականություն

«Նոր Հայաստանի» նոր «նորմալությունների»... աննորմալությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բացի Արցախի կորստից, հազարավոր զոհերից, 150 հազար բռնագաղթածներից, անվտանգային լրջագույն անկումից, մի խոսքով՝ խոշոր փորձանքներից ու աղետներից բացի, որ անցած ավելի քան 7 տարին բերել են Փաշինյանն ու իր թիմը, նրանք էլ ի՞նչ են տվել մեր երկրի ու հասարակության կյանքին:

Մի խոսքով, էլ ի՞նչ են անում, էլի, Փաշինյանն ու իր քպական թիմը. ի՞նչ են իրենց հետ բերել ու դեռ բերում, ի՞նչ են քարոզում, ի՞նչ «մշակույթ» են ներմուծել քաղաքական, հասարակական հարաբերությունների տիրույթ, ի՞նչ օրինակ են ծառայում երիտասարդ սերնդին: Վերջապես, վերը նշվածից բացի էլ ի՞նչ են թողնելու իրենցից հետո առավելագույնը մոտ 9-10 ամիս անց:

Չենք հավակնում համընդգրկուն հետազոտության, այն էլ՝ թերթային հրապարակման սահմաններում, բայց մի քանի ընդգծում ու արձանագրում, կարծում ենք, արժե անել:

Առաջիններից մեկը, որ ակնառու է ու հարկ է ընդգծել՝ ագրեսիան է:

Այո, ագրեսիան ընդդիմախոսների, ընդհանրապես՝ այլ կարծիք ունեցողների, ազգային արժեքներով ու մարդկային արժանապատվությամբ առաջնորդվողների, բանիմաց ու մտածող մարդկանց և շրջանակների նկատմամբ: Ագրեսիվ վարքը, ագրեսիվ արտահայտությունները Փաշինյանի ու իր թիմի գործունեության հետևանքով մեր հասարակական, քաղաքական նիստուկացում դարձել են բացարձակապես «նորմալ» երևույթ: Հասկանալի՞ է, չէ՞, դեգրադացիայի կամ անկման աստիճանը: Այսինքն, հիմա լրիվ «նորմալ» է համարվում նման վարքն ու դրսևորումը: Ու դա վերջին տարիներին ներմուծվել է հետևողականորեն, չափաբաժին առ չափաբաժին: Եվ այդ «գործում» անվիճելի առաջատարը Նիկոլ Փաշինյանն է: Սկսած «ասֆալտին փռելուց», «պատերին ծեփելուց», «բորդյուր լիզելուց», «շնաբարո դուրսպրծուկներից», վերջացրած բացահայտորեն մուրճ ճոճելով, «ԱԱԾ պադվալները լցնելով», «վիզդ կկտրեմ»-ի հրապարակային ժեստերով ու «մատի փոխարեն այլ բան թափ տալով» և այդպես շարունակ:

Դրան ուղղակիորեն շաղկապված է ու այդ ագրեսիայից են բխում նաև համատարած քաղաքական հետապնդումները, այլ կարծիք հայտնելու համար հալածանքները, որոնք ևս արդեն «նորմալ» են համարվում: Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսներին բանտարկելը... «նորմալ» է: Ինչպես «նորմալ» է ազգային Եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների հասցեին զազրախոսելը, անվանարկելը, պիտակելը, վիրավորելը: Փաշինյանի ու նրա թիմի նոր «նորմալությունն» է: Ասենք, ինչո՞ւ միայն հոգևորականներին, առհասարակ, բոլոր նրանց, ովքեր կասեն, որ Փաշինյանի աչքի վերևը հոնք կա, կարելի է վիրավորել, անվանարկել, ինչ ասես՝ ասել, անգամ կարելի է խոշտանգել ու այնպես անել, որ դատարանի դահլիճում մահանա, և դա... «նորմալ» է:

Նմանապես, «նորմալ» է... պետության՝ անհավասարակշիռ վարք դրսևորող, հիստերիկ շարժումներ անող ու տեղի-անտեղի ձայնը գլուխը գցած խոսող ղեկավար ունենալը:

Ի՜նչ ազգային արժեքներ, ի՜նչ պատմություն, ի՜նչ մշակույթ, ի՜նչ եկեղեցի, ի՜նչ հեղինակություններ: Կարելի է ամեն ինչ տրորել, հավասարեցնել ցեխին ու ցեխակոլոլ անել ու դա... «նորմալ» է: Կարելի է Հայոց ցեղասպանությունն ուրանալու ցրցամ տալ, և դա... «նորմալ» է: Կարելի է հրաժարվել Արարատից, ու դա... «նորմալ» է: Կարելի է ուրանալ Արցախը, հանձնել այն, արցախցիներին տնազուրկ անել, , ու դա... «նորմալ» է:

Ի՞նչ է, կարո՞ղ է որևէ մեկն ասել, թե նշվածները Փաշինյանի ու նրա ՔՊ-ի «նվաճումները» չեն:

Հաջորդը. արդեն «նորմալ» է քաղաքական շահերի համար քրեականով «ընտանիք(ներ) մտնելը»: «Նորմալ» է նույնիսկ նախկին կուսակցի հեռախոսի անձնական գրագրությունը քչփորելն ու այն հանրայնացնելը: «Նորմալ» է ընտանիքը քաղաքականություն մտցնելն ու «փիառի» առարկա դարձնելը, այդ թվում՝ երեխաներին:

Հա, ու «նորմալ» է հազարավոր այլ երեխաների, երիտասարդների տանել ու մահվան մատնել, հետո «դերասանություն անելով»՝ ասել, թե՝ խոնարհվում եմ նահատակների շիրիմներին: Բայց, միաժամանակ, «նորմալ» է... զոհվածներին պլ յուս-մինուս 50-ով նշելը: Ու արդեն լրիվ «նորմալ» է հազարավոր ծնողների որդեկորույս դարձնելուց հետո կանգնել թիվ 1 ամբիոնի մոտ ու դեմքի էպիկական արտահայտությամբ հայտարարել, թե «ամեն դեպքում նույնն էր լինելու, բայց առանց զոհերի...»:

«Նորմալ» է:

Նաև «նորմալ» է, որ կարելի է երկիրը փորձանքի մատնել, ասել, թե՝ առաջնորդվում ես վճռականորեն սխալվելու իրավունքով: Այդպես «վճռականորեն սխալվելով» կորուստներ բերել, հետո կանգնել-ասել, թե՝ «հպարտանում եմ մեր պարտությամբ», ու դա... «նորմալ» է: Ինչպես «նորմալ» է շարունակ սխալվելու իրավունքից խոսել, բայց անվերջանալի «կռուտիտներով» ներկայանալ կամ փորձել երևակվել որպես... անսխալական:

Ի՜նչ բարոյականություն, ի՜նչ էթիկայի նորմեր, ձե՞ռք եք առնում, ի՞նչ է:

«Նորմալ» է նաև քինախնդրությունը, ընդ որում, ոչ միայն նորմալ է, այլև համակիրառելի... Այ, ժամանակին դիպլոմ չէիք տվել, դե՝ հիմա տեսեք, թե ձեր բուհն ինչ կդառնա: Ու, ընդհանրապես, բոլորդ գնացեք «ակադեմիական քաղաք»... Ինձ բան էիք ասե՞լ (կարևոր չէ՝ որ թվականին), դե՝ հեսա կտեսնեք ձեր հալը, «իմ ձևով» կլուծեմ հարցերը: Ա՜, դու իմ sms-ով մանդատը վայր չես դնո՞ւմ, լա՜վ, դե հիմա տես...

Ու տեսնում ենք ու տեսնում:

Փաշինյանն ու իր թիմը ներարկում են հանրային կյանք, որ թերուս կամ ընդհանրապես տգետ լինելը «նորմալ» է: Ոչ միայն «նորմալ» է, այլև ընդհանրապես խնդիր չի: Անձեռնահասությունը «նորմալ» է:

Անպատասխանատվությունը «նորմալ» է: Այն ոչ միայն նորմալ է, այլև արդեն նորմ է:

Ի՞նչ մնաց:

«Նորմալ» է հայրենիքը հանձնել ու ասել, թե պետություն ձեռք բերեցինք:

«Նորմալ» է երկիրը դնել թշնամական թելադրանքի տակ ու ճամարտակել ինքնիշխանությունից:

«Նորմալ» է թշնամի ու գործնականում ցեղասպանության ոճիրը շարունակող երկրի ղեկավարի հետ նկարվել՝ նրա ծավալապաշտական գիրքը հուզաթաթավ կրծքիդ սեղմած ու դա անվանել «հարաբերությունների նոմալացում»:

«Նորմալ» է...

Բայց՝ ստո՛պ:

Մեծ հաշվով, այդ կարծեցյալ «նորմալությունը» կամ փաշինյանական «նոր նորմալությունն» իրականում տոտալ աննորմալ է: Ավելին, կա տպավորություն, որ դեպքերի ընթացքը մոտենում է աննորմալության ծայրահեղ կետին, որը հանդուրժողականության վերջին կանգառն է:

...Գիտեք, երևի Նեպալի արդեն նախկին կառավարիչներն էլ էին համարում, որ սոցցանցերը արգելափակելն ու կոռումպացվածությունը նորմալ են: Հայաստանը, այնուամենայնիվ, Նեպալ չէ, բայց... գնացեք կայարանամերձ հրապարակ և ուշադիր զննեք Երվանդ Քոչարի գլուխգործոցը: Ուշադիր նայեք...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում