Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական թիմի անդամները հանդես են գալիս հրատապ ասուլիսովՔաղաքական հաշվեհարդար Ծառուկյանի դեմ. ո՞ւմ շահերն է սպասարկում Փաշինյանը. Սուրեն ՍուրենյանցՀայաստանի ապագան սկսվում է ընտրություններին քո մասնակցությունից Փաշինյանը հող է նախապատրաստում ադրբեջանցիների «վերադարձի» համար Նիկոլ Փաշինյանի ուզած ՍԴ դատավորը արդարացեց Ռոբերտ Քոչարյանին. ՄարուքյանTeam Holding-ը հայտարարում է դոլարային պարտատոմսերի երրորդ՝ եզրափակիչ փուլի տեղաբաշխման մեկնարկը․ տեղաբաշխողը՝ Freedom Broker Armenia Գագիկ Ծառուկյանն այցելել է Ագարակ. ուղիղՅունիբանկը UNIMobile հավելվածում գործարկել է կենսաչափական նույնականացում Գագիկ Ծառուկյանն այցելել է Մեղրի. ուղիղ Կզած գործակալի "խաղաղությունը" միֆ է. Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» և «ՀայաՔվե»․ հավատա՛նք մեր ուժին, միասի՛ն կերտենք մեր հաղթանակըԱպագան քո ձեռքերում է․ քվեարկի՛ր հանուն փոփոխությանՓոքրիկ խմբակի ներկայացուցիչները վերջնականապես գիտակցելով իրենց մոտալուտ պարտության մասին, կրկին կեղծ տեղեկություն են տարածել. Դավիթ ՂազարյանԱՄՆ-ը պարտադրում է միայն իր ատոմային ռեկատորը կառուցել Երեկ Սպիտակում տարեց մարդը խոսում էր իր ցավի մասին, բերանը փակում, տանում են. Էդմոն Մարուքյան Կանանց քաշքշելն ու կեղծ լուրեր տարածելը վախկոտ Փաշինյանի մեթոդներն են. Ուժեղ ՀայաստանՉինաստանը տիեզերական արևային էներգետիկայի ոլորտում բեկումնային հաջողություն է գրանցել ՈւՂԻՂ.Էդմոն Մարուքյանի և Կարպիս Փաշոյանի փոդքասթը՝ Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտՀոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ Հայաստանում վարչապետ չեն լինելու. Նարեկ ԿարապետյանԱյս տղաները կռվել են հայրենիքի համար, վիրավորվել, վերադարձել, բայց չեն կոտրվել. Գագիկ ԾառուկյանԱյսօրվանից դատական հայցեր են ներկայացվելու բոլոր այն ՔՊ-ականների դեմ, որոնք հասցրեցին ապատեղեկատվություն տարածել. Մարիաննա ՂահրամանյանԱսել, թե 1045 թ-ից հետո ՀՀ ներկայիս տարածքում հայերը պետականություն չեն ունեցել, սխալ և հարցը պարզունականացնող մոտեցում է. ԿամենդատյանԽոստումներից 8 տարի է անցել. մեզ իրական փոփոխություն է պետք. Ուժեղ ՀայաստանՀայաստանի ներքաղաքական պրոցեսների վրա դրսից միակ ուղիղ ազդեցությունը Ադրբեջանինն է՝ Հայաստանի գործող իշխանության վրա․ Վահե Հովհաննիսյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Ակադեմիական քաղաքի ծրագիրը պետք է չեղարկվիՆարեկ Կարապետյանը միայն ՀՀ քաղաքացի է, տխմար ստերի էջը պետք է փակվի. Վարդևանյան Թույլ մի՛ տուր, որ Բաքվից տնօրինեն քո՛, քո ընտանիքի և ամբողջ Հայաստանի ապագան․ Արտակ Զաքարյան Փողոցում կանանց քաշքշող Փաշինյանը հասկացել է, որ իր իրական դեմքը ժողովրդի առաջ բացվել է. Նարեկ Կարապետյան Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները՝ արագ գնալու հետպատերազմյան վերականգնման, ազգային վերածննդի ճանապարհով, դառնալու ժամանակակից պետություն. Գագիկ ԾառուկյանՀերթական դատական նիստը տեղի կունենա մայիսի 21-ինԽոստումների ու իրականության միջև՝ Հայաստանի սոցիալական ճգնաժամը Շղթայական ավտովթար՝ Շիրակի մարզում․ Գյումրիում բախվել են «BMW»-ն, 3 «Mercedes»-ները և «GAZ 3110»-ը․ կա վիրավոր Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր «Սատկացնելու եմ»-ը հատում է հանցագործության սահմանագիծը. Ավետիք Չալաբյան Ընտրախախտումների ահազանգերը՝ քարոզարշավի առաջին փուլում Էդմոն Մարուքյանի հայտարարությունըՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը կվերացնի աղքատությունը, կբարելավի ժողովրդագրական իրավիճակը և կապահովի աշխատատեղեր․ «Ուժեղ Հայաստան»Ի՞նչն է փոխվելու․ Նարեկ ԿարապետյանԿԸՀ-ն` Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացի լինելու տեղեկությունների մասին«Դուք իսկապե՞ս Սամվելն եք». ի՞նչ տեղի ունեցավ, երբ փողոցային հարցման մասնակիցները հասկացան, որ խոսում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԷն մասին, ինչից նախընտրական շրջանում խուսափում են խոսել աղետաբեր իշխանությունները, բայց ինչն անխուսափելի է սրանց վերարտադրվելու դեպքում. Մենուա ՍողոմոնյանԿարվախալը հուզիչ գրառումով հրաժեշտ է տվել Մադրիդի «Ռեալին» Դպրոցաշինության մասին աղաղակող ՔՊ-ն քանի՞ հարյուր դպրոց է փակել. ինչու՞ չեն աղաղակում, որ խոստացած դպրոցների 50%-ն անգամ չի կառուցվել․ Լուիզա ՍարգսյանԵթե Փաշինյանը շարունակի կառավարել, ոչ Ակադեմիական քաղաքն ենք ունենալու, ոչ էլ ԵՊՀ-ն․ Կարպիս ՓաշոյանԲենզինի և դիզելային վառելիքի գները երկար ժամանակ բարձր կմնան Հորմուզի շրջափակման պատճառով․ ԼեսկուրԵթե Փաշինյանը շարունկաի կառավարել ոչ Ակադեմիական քաղաքն ենք ունենալու, ոչ էլ ԵՊՀ-ն․ Էդմոն ՄարուքյանՆԳՆ-ում ՔՊ նախընտրական շտա՞բ է գործում․ կառույցը ներգրավված է ՔՊ քարոզչությանըՔրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերել Ադրբեջան են տեղափոխվել Հայաստանից վտարված 300 հազար էթնիկ ադրբեջանցի փախստականներ․ Հաջիև«Mercedes»-ը Նոր Գեղիի գյուղապետարանի մոտ բախվել է «Հայ մամուլ»-ի մեքենային, ապա վրшերթի ենթարկել հետիոտնին․ կան տուժածներ
Քաղաքականություն

«Մեր ձևով» շարժման առաջին քայլերը․ Սամվել Կարապետյանի թիմը Տավուշում

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Մեր ձևով» շարժման անդամները «Նոր տնտեսություն. աշխատանք բոլորի համար, բարեկեցություն բոլորի համար» ծրագրի շրջանակում այցելել են Տավուշի մարզի Աչաջուր գյուղ՝ Իջևան խոշորացված համայնքի կազմում։ Նրանք շրջայց են կատարել գյուղում, ծանոթացել ենթակառուցվածքներին և զրուցել բնակիչների հետ՝ նրանց հուզող խնդիրների շուրջ։ Գյուղացիները ջերմությամբ ու ոգևորությամբ են ընդունել հյուրերին՝ ներկայացնելով իրենց առօրյա հոգսերը։

Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսի 29-ին «Մեր ձևով» շարժման շնորհանդեսի ժամանակ համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել էր հինգ հիմնական աշխատանքային խմբերի ձևավորման մասին։ Առաջին խումբը կրում է «Նոր տնտեսություն, աշխատանք բոլորի համար, բարեկեցություն բոլորի համար» անունը։ Իսկ Սամվել Կարապետյանը մեկուսարանից հղած իր ուղերձում պատկերավոր նկարագրել էր իշխանությունների անգործությունը՝ նշելով, որ մարզերում աշխատունակ մարդիկ հաճախ ստիպված են անգործ նստել կամ նարդի խաղալ՝ զրկվելով լավ կյանքի մասին նույնիսկ երազելու հնարավորությունից։

Կարապետյանի խոսքով՝ Հայաստանը տարեկան մոտ 4 միլիարդ դոլարով ավելի ապրանք է ներմուծում, քան արտահանում, ինչն իր մեջ պարունակում է մեծ ներուժ նոր արտադրություններ կառուցելու և ներդրումներ ներգրավելու համար։ «Շատ կարճ ժամանակում կարող ենք ներգրավել միջազգային խոշոր ներդրողների, խթանել տեղական բիզնեսը՝ թիրախային պետական աջակցությամբ։ Գյուղատնտեսության ոլորտում պետք է իրական մրցակցություն ստեղծվի մթերող ընկերությունների միջև, որպեսզի գյուղացին կարողանա իր բերքից շահույթ ստանալ ու ապահովել ընտանիքի բարեկեցությունը։ Մեր գյուղմթերքը կարող է հիմք դառնալ սննդի արդյունաբերության զարգացման համար»,- նշել էր նա։

Շարժման անդամների այցը Տավուշ ուներ նաև խորհրդանշական նշանակություն։ Մինչ մայրաքաղաք Երևանում կենտրոնացած են ֆինանսական ու քաղաքական ռեսուրսները, մարզերը մնացել են երկրորդ պլանում, թեև ՀՀ քաղաքացիների երկու երրորդը ապրում է հենց մարզերում։ Նրանց ձայնը վճռորոշ է լինելու գործող իշխանություններին իշխանությունից հեռացնելու համար։ Նախորդ ընտրություններում Փաշինյանի իշխանությունը ամենացածր արդյունքները ցույց էր տվել Երևանում, մինչդեռ մարզերում կարողացել էր քվեներ ստանալ ընդդիմության պասիվության պատճառով։

Այս համատեքստում Տավուշի առաջին այցելությունը ոչ միայն ընդգծեց «Մեր ձևով» շարժման ուշադրությունը մարզերի սոցիալական խնդիրների նկատմամբ, այլ նաև ցույց տվեց, որ Փաշինյանը նույնիսկ իր ծննդավայրում՝ Իջևանում, չունի այն վստահությունը, որով փորձում է ներկայանալ։

Բոլոր այս զարգացումները վկայում են, որ ճիշտ ու հետևողական աշխատանքի դեպքում Սամվել Կարապետյանի թիմը կարող է իրական այլընտրանք դառնալ՝ Հայաստանի քաղաքական դաշտը «նիկոլազերծելով» և երկիրը զարգացման ճանապարհին դնելով։