Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Քաջարանի հանքավայրում աշխատում է ոլորտում լավագույնի համբավ ունեցող հանքային տեխնիկան44-օրյա պատերազմը մեծ խարդավանք էր. Արսեն ԳրիգորյանՓաշինյանը հետ չի կանգնում ՀԷՑ-ը խլելու մտքից Փոքր արտադրամասից մինչև կահույքի խոշոր արտադրող. Alex Home Furniture 5․312․038 դրամ՝ «Սիմֆոնիկ անտառին»․ նոյեմբերի շահառուն AI4Biodiversity: AI Solutions for Nature ազգային հեքըթոնն է Փաշինյանը գտել է իր սրտի եպիսկոպոսին Հանրային հեռուստաընկերության տնօրենի համար մրցույթ չի լինի Փաշինյանի անսկզբունքայնության ևս մեկ դրվագ Օրակարգ․ Հայաստանն ամեն օր 3.5 մլն դոլար պարտք է վճարում․ Հրայր Կամենդատյան Ազգային դպրոց, հյուրը` Կարին Տոնոյան. «ՀայաՔվե հիմնասյուներ»«Աստղիկ» ԲԿ-ում նորածին է մահացել Հալածված հավատք, լուռ Արևմուտք Վաշինգտոնյան հուշագրի թաքնված վտանգները Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Մեր երկրին իսկապես մեծ արդարություն է պետք․ Գագիկ ԾառուկյանՀայաստանում Ozon-ի շրջանառությունը 2025 թվականի 3-րդ եռամսյակում աճել է ավելի քան 1.5 անգամՌուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Թվային ֆինանսական համակարգերի զարգացումը չպետք է նշանակի ավանդական կանխիկից հրաժարում. «Փաստ» Երբ բնական ներուժի առկայությունը ստեղծում է կառավարման պատասխանատվության թուլացում. «Փաստ» Որոմը նման է ցորենի, ուղղակի թունավոր է. «Փաստ» «Ամեն ջանք ներդնում են վերարտադրվելու համար, որպեսզի պատասխանատվության չենթարկվեն». «Փաստ» Ի՞նչ այլընտրանք կարող է առաջարկվել բացառիկ պայմաններին. «Փաստ» Ինչո՞ւ է դիտորդական առաքելությունը պայքարում այլ դիտորդական առաքելության դեմ. «Փաստ» Ի՞նչ նպատակ ունի հաշվառման կարգի փոփոխությունը. «Փաստ» Վաղարշապատում ընդդիմադիրները «որոշել» են հաղթել. «Փաստ» Փաշինյանն ամեն ինչ արել է Արցախն Ադրբեջանին հանձնելու համար. «Փաստ» Նույն փոցխի վրա կանգնելու նուրբ արվեստը. Էդմոն ՄարուքյանՆախկին զինվորականը քաղաքապետի թեկնածու. ինչու՞ է նա որոշել առաջադրվել Գյուղատնտեսության խթանման ծրագիրը 15%-ով կրճատել են․ Նաիրի ՍարգսյանՌուսաստանը՝ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկեր. հայ բնակչության 15%-ը կախված է ՌԴ-ի փոխանցումներից Ստահոդ լուրեր տարածողները կա՛մ հոգեպես առողջ չեն, կա՛մ բացարձակ անբարոյական են․ Արթուր Վանեցյանը հերքել է կեղծ լուրերըԴավիթ Համբարձումյանի նկատմամբ կայացված դատավճիռն աղերս չունի արդարադատության հետ․ Գայանե Պապոյան Սթափության կոչ մեր հայրենակիցներին․ Խաչիկ Մանուկյանի համար գլխավորը ազգային արժանապատվությունն է Առնվազն անպարկեշտ է շրջանառության մեջ դնել մի թեզ, որը մղոններով հեռու է ճշմարտությունից և փորձել ինչ-որ դիվիդենտներ քաղել. Իվետա ՏոնոյանՍևակ Խաչատրյանը հրավիրում է ամփոփիչ հավաքի Նոյեմբերի 10-ը Հայաստանում նշվում է որպես տեղական ինքնակառավարման օր․ Մենուա Սողոմոնյան«Նազիկ Ավդալյանին նվիրված ֆիլմում նա ցանկացել էր, որ հենց ես մարմնավորեմ իր ամուսնու դերը». Սևակ Ամրոյան Փաշինյանը Հանրային հեռուստատեսությունը սարքել է գրպանային քարոզչամիջոց. Մենուա Սողոմոնյան «Ազգի արժեքները չեն վաճառվում». Մանուկյանի ուղերձը Եռաբլուրից Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհին բախվել են «Ford»-ն ու «Mazda»-ն. վերջինը կոտրել է բետոնե էլեկտրասյունը «Հայրենիք» կուսակցության համայնքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանը շարունակում է նախընտրական քարոզարշավը Քո Նվերը սպասում է քեզ Դոմուսում՝ Նոյեմբերի 8-11-ը Էմիրությունները կատարել են ևս մեկ համարձակ քայլ դեպի արևային էներգիա Տգիտությո՞ւն, թե քողարկված պրոարևմտյան ընդդիմություն. Մհեր ԱվետիսյանԹող գնան իրենց թուրքական իղձն ու երազանքը կատարեն, բայց ոչ մեր երկրում․ Խաչիկ Մանուկյան Ucom-ի կանաչ նախաձեռնությունը հասավ Ուրցաձոր Գալու է օրը, որ Փաշինյանի ստի կայսրությունը պատասխան է տալու Փաշինյանը հասկացավ, որ իրեն նզովում են Եռաբլուրում․ Խաչիկ Մանուկյան Խաղադաշտում վետերաններն էին Իշխանությունն առանց այն էլ խոցելի թոշակառուներին փորձում է ունեզրկել. Հրայր Կամենդատյան
Հասարակություն

Մանրամասներ՝ «Ազնավուր» սրճարանի դիմաց 16-ամյա տղային ծեծի ենթարկելու դեպքի մասին

Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են Արաբկիրում գտնվող «Ազնավուր» սրճարանի մոտ ծեծի ենթարկում 16-ամյա տղայի, հաղորդում է Shamshyan.com-ը:

Տղան տեղափոխվել է «Ուիգմոր» հիվանդանոց․ նրա նկատմամբ բռնություն կիրառողները, ովքեր Արաբկիրում հայտնի սրճարանի տերն ու նրա տղան են, դեռևս չեն հայտնաբերվել:

Սեպտեմբերի 7-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նաիրի Զարյան փողոցում, Արաբկիրի թաղապետարանի դիմաց գտնվող, ժողովրդի կողմից օգտագործվող «Ազնավուրի սրճարան»-ի մոտ, «Իքս պլանետ» սրճարանի հարևանությամբ մի խումբ անձինք վիճաբանել էին, ծեծկռտուք էր տեղի ունեցել ու կար վիրավոր։

Ժամանել էին ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել էր, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։

Մինչ ոստիկանները դեպքի վայրում էին, «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցից ահազանգ էր ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, և հայտնել էին, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ էր տեղափոխվել տղա երեխա։ Հիվանդանոց մեկնած Արաբկիրի ոստիկանները պարզել էին, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 16-ամյա Վահան Ա․-ն է։

Տեղում ոստիկանները պարզել էին, որ ժամը 21:00-ի սահմաններում «Ազնավուր» սրճարանի մոտ՝ «Իքս պլանետ» սրճարանի հարևանությամբ, երեխային էին մոտեցել 2 հոգի և սկսել ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնել նրա մարմնի տարբեր մասերին և հնչեցրել հայհոյանքներ։

Այն տևել էր մոտ 20 րոպե։ Այդ կերպ տևական ժամանակ անհարգալից վերաբերմունք էր ցուցաբերվել նաև հասարակության նկատմամբ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Արաբկիրի ոստիկանները պարզել էին, որ երեխային ծեծի ենթարկողները եղել են Երևանի բնակիչներ՝ 59-ամյա Վարդգես Դ․-ն և 33-ամյա Ռոբերտ Դ․-ն։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր էին կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կային տեղեկություններ, որ նշված անձանց հետ եղել են մոտ 20-ից ավելի քաղաքացիներ, իսկ Վարդգես և Ռոբերտ Դ․-երը հայր ու որդի են, և նրանց է պատկանում «Ազնավուր» սրճարանը։