Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ Կոստանյան Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՄեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան ԴումիկյանԻնչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»
Քաղաքականություն

«Ունենք չկառավարվող գնաճ, որը շահավետ և ձեռնտու է օրվա իշխանություններին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պտուղ-բանջարեղեն, ծաղիկներ, խմիչք արտահանող տնտեսվարողները կա՛մ օրեր շարունակ մնում են սահմանին, կա՛մ էլ ձեռնունայն, առանց իրենց ապրանքները նպատակակետ հասցնելու վերադառնում են Հայաստան։ Ոմանք սա բնորոշում են որպես Ռուսաստանի վերաբերմունքի դրսևորում Հայաստանի իշխանությունների նկատմամբ, որոշներն էլ ասում են՝ համապատասխան գերատեսչությունները չեն կարողանում աշխատել ռուսական կողմի կառույցների հետ, և արդյունքում նման խնդիրներ են առաջանում։ Տնտեսագետ, «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանն ասում է՝ մենեջմենթի մեջ առաջնորդվում են մենեջերն է մեղավոր կամ դափնիները պատկանում են մենեջերին սկզբունքով։ «Եթե նույնիսկ սա քաղաքական էլեմենտ է պարունակում, ապա դա Հայաստանի մենեջմենթի խնդիրն է։ Հայաստանին ո՞վ է ասում օվկիանոս առանց առագաստի նավակով դուրս գա, և քամին որ ուղղությամբ փչի, այդ ուղղությամբ էլ շարժվի՝ չունենալով հստակ ռազմավարություն, ճանապարհային քարտեզ, նպատակներ։ Քաղաքական գործոնը կա, բայց ամեն դեպքում մենեջերն է մեղավոր։ Խնդիրները շատ ավելի խորքային են ու տարբեր։ Խնդիրներից մեկը Հայաստանում ներդրված՝ արտադրանքի QR կոդի համակարգի անհամապատասխանությունն է ԵԱՏՄ-ի շուկային։ Այնպիսի QR համակարգ են բերել, որ իդենտիֆիկացման խնդիր են ունենում շուկայում։ Հաջորդը մրցակցային խնդիր է։ Օրինակ՝ խմիչքների պարագայում Վրաստանի հետ ունենք մրցակցային խնդիրներ, Վրաստանն էլ է արտադրում նույն խմիչքները, ինչ Հայաստանը։ Մասնավորապես՝ ռուսական շուկայում ամրապնդվելու և իրենց արտադրանքի վաճառքի քանակն ավելացնելու խնդիր ունեն, դրա համար շատ հաճախ նաև վրացական կողմն է խնդիրներ առաջացնում, դա նորից մեր հայկական մենեջմենթի խնդիրն է։ Մյուսը քաղաքական խնդիրն է։ Այստեղ առաջ է գալիս ստանդարտի անհամապատասխանությունը, որովհետև ուղղակի ինքնանպատակ չեն արգելում կամ որևէ այլ խնդիր, խոչընդոտ ստեղծում։ Հիմքը կա, հայկական կողմը չի պահպանում ստանդարտի պահանջները, նրանք էլ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ կա՛մ շահարկում են դա, կա՛մ չեն շահարկում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը։

Սա արտաքին ուղղությամբ առկա խնդիրներից առավել ցայտունն է։ Երկրի ներսում առկա խնդիրներից ամենացցունն օր օրի ահագնացող գնաճն է։

Բանջարեղենն ու միրգը շուկա է մուտք գործում բարձր գնով, նույն գնով վաճառվում մինչև սեզոնի փակումը։ Մեր զրուցակցի խոսքով, գնաճի մասով ունենք աղետալի պատկեր, այն է՝ չկառավարվող գնաճ, որը շահավետ և ձեռնտու է օրվա իշխանություններին։ «Խոսքը, մասնավորապես, լայն սպառման ապրանքների մասին է, որոնց պարագայում որքան գնաճը բարձր է, այնքան հավաքագրվող հարկերն ավելի շատ են։ Ինչո՞վ է դա իրենց ձեռնտու։ Բյուջեի կատարման խնդիր ունեն։ Տարեսկզբից անընդհատ բարձրաձայնում ենք, որ մոտավորապես 400 միլիարդի հավաքագրման խնդիր են ունենալու։ Իրենց, այսպես ասած, նպատակն իրագործելու համար մի քիչ գնաճից «կտանեն», մի քիչ հարկային տեռորից «կտանեն», կհավաքագրեն, կփորձեն մեղմել 400 միլիարդի բացը։ Հասարակությունը մի քիչ կբողոքի թանկացումներից, որոշ ժամանակ հետո կադապտացվի. այդ տրամաբանությունով են առաջնորդվում և որևէ բան չեն կառավարում։ Ամենածանր գնաճին ականատես ենք լինելու փոխարժեքի փոփոխության դեպքում։ Ունենք դոլարի և եվրոյի արհեստական արժեք։ Իրական տնտեսավարության, ռազմավարական պլանի մշակման դեպքում դրամը պետք է շատ ավելի թուլանա։ Դա անխուսափելիորեն հանգեցնելու է նոր գնաճի։ Բիզնեսը մի հետաքրքիր հատկություն ունի. փոխարժեքի նվազման պարագայում սակագների նվազում կա՛մ չի անում, կա՛մ շատ չնչին է իրականացնում, բայց բարձրացման պարագայում, միանշանակ, նվազագույն համարժեք չափով արձագանքում է, նվազագույն իքս չափով բարձրացնում է։ Այսինքն, այս պահի դրությամբ ունենք ոչ միայն անկառավարելի գնաճ, այլ նաև ունենք հետագայում շեշտակի գնաճի մեծ ռիսկեր, որի սերմերը կառավարությունը հենց հիմա ցանում է»,-նշում է նա։

Արտահանման ոլորտում առկա անհաշվելի խնդիրներ, անկառավարելի գնաճ, սրան գումարվում է նաև գյուղատնտեսության ոլորտի անմխիթար վիճակը։ Կառավարությունը մեկը մյուսի հետևից տարաբնույթ ծրագրեր է իրականացնում այս ոլորտում, բայց անգամ պաշտոնական ցուցանիշներն են վկայում, որ ոլորտը, մեղմ ասած, լավ վիճակում չէ։ Տնտեսագետի խոսքով ևս, անցնող ամիսների ընթացքում գյուղոլորտում դրական փոփոխություններ չեն արձանագրվել։ «Ոլորտում անցնող ամիսների որոշակի աճը եղել է Իրանից ներմուծման և վերաարտահանման հաշվին։ Իրանը սահմանափակումների տակ է գտնվում, իրանական արտադրանքը համաշխարհային շուկայում հայտնվելու խնդիր ունի, և շատ են դեպքերը, երբ հայկական ծագման սերտիֆիկատով են արտահանումներն իրականացվում։ Գյուղատնտեսության ոլորտում նորմալ ծրագրեր չկան, չեմ ասում՝ լավ, խթանիչ, ընդամենն ասում եմ՝ նորմալ ծրագրեր չկան ու չեն էլ եղել, որքան էլ հակառակը պնդեն։ Խաղողագործության ոլորտում վարկերի տոկոսների սուբսիդավորման ծրագիր ներդրեցին, տրամադրում էին գործարաններին և ոչ թե խաղող արտադրողներին, ամբողջությամբ համակարգը ձախողեցին, որևէ կերպ խաղողագործությունը չխթանեցին, ավելին՝ նույնիսկ խաղող մշակողները չէին կարողանում վարկերի մայր գումարները փակել, այդպիսի խնդիրների առաջ էին կանգնած։ Անասնաբուծության ոլորտում կիրառեցին «խելացի անասնագոմեր» և այդպիսի մի քանի ծրագրեր, որոնց գումարի տրամադրման վերադարձելիությունն այնքան ոչ խելամիտ էին իրականացրել, որ որևէ մեկը չօգտվեց ծրագրերից։ Ջերմոցաշինության ծրագրեր իրականացրեցին, գյուղացիները չկարողացան օգտվել, օգտվեցին որոշ խոշոր ֆերմերներ։ Այնպես որ, իրենց իրականացրած գյուղատնտեսական ծրագրերը ոչ այլ ինչ են, քան պետական բյուջեի միջոցների վատնումներ։ Ուրիշ ձև չենք կարող դրանք բնութագրել»,-հավելում է մեր զրուցակիցը։

Եվ կարծես մեր տնտեսությունը փրկողը, այն ոտքի կանգնեցնողը պետք է դառնա Հայաստանով անցնող «Թրամփի ուղին»։ Կառավարության անդամները և Նիկոլ Փաշինյանը ոչ մեկ անգամ են խոսել այս ճանապարհից իրենց տնտեսական սպասելիքների մասին։ «Երբևէ չի կարելի վարձակալության վճարներից լուրջ տնտեսական օգուտներ ակնկալել։ Ճանապարհի գործարկման պարագայում, որը դեռևս ավելի շատ անորոշություններ ունի, քան որոշակիություններ, մենք, շատ մեղմ բնութագրումով, վարձավճար ստացողի դերում ենք լինելու, ուրիշ ոչ մի բան։ Այդ ճանապարհը ավելի շատ տնտեսական պոտենցիալ ստեղծում է Թուրքիայի համար, մոտավորապես՝ Թուրքիայի տնտեսությունը կրկնապատկելու առումով, և Ադրբեջանի համար։ Հաստատ պարզ է մեկ բան՝ մեր թշնամիների կամ հակառակորդների տնտեսությունն այն հաստատ զարգացնելու է, իսկ մեր տնտեսության մասով, եթե ունենա դրական ազդեցություն, ապա այն լինելու է շատ չնչին։ Սա արդեն իսկ նշանակում է, որ այդ ճանապարհի գործարկումը Հայաստանի համար տնտեսապես արդյունավետ չէ, որովհետև եթե նախադրյալ ես ստեղծում քո հակառակորդի տնտեսությունը շատ ավելի արագ զարգացնելու համար, քան քոնը, բնականաբար, դա շեշտակիորեն և միանգամից ազդեցություն է թողնելու քո արդյունաբերության վրա։ Այսինքն՝ մոռանում ենք Հայաստանում գյուղատնտեսության, արդյունաբերության մասին և միայն սպասարկու բիզնեսի կառուցմամբ ենք զբաղվում։ Դրանք կլինեն ակումբներ, ռեստորաններ, սրճարաններ, հյուրանոցներ և այսպիսի նմանատիպ գործունեության տեսակներ։ Եվ, իհարկե, այս հարցում առաջնայինն անվտանգային գործոնն է»,-եզրափակում է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության անդամ Նաիրի Սարգսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում