Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին«Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, ամոթ է… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай, потом говори»». ՇարմազանովԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն ԱզիզիյանԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա ՀովսեփյանՔաջարանից մինչև համաշխարհային շուկա․ ինչ է փոխում ԶՊՄԿ-ի գործունեությունը ՍյունիքումՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցյալ տարի վճարել է 3,2 մլրդ դոլար, Եվրոպան՝ 600 մլն դոլար. Նարեկ ԿարապետյանՄենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետների, պրոֆեսիոնալների՝ ի տարբերություն ձեզ, երբ մինչ այժմ առաջադրված թեկնածուներից ընդամենը մեկն էր ոլորտի մասնագետ. Նարեկ ԿարապետյանՀՃՇ անդամները մասնակցել են Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հարգանքի տուրքի միջոցառմանըԱվետիք Չալաբյանն իր գործունեությամբ ապացուցում է, որ ազատ խոսքը բանտել հնարավոր չէ. Աննա ԿոստանյանՄեր հասարակությունը պետք է հետևողական լինի քաղբանտարկյալների ազատ արձակման գործում. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանն առողջական խնդիրներ ունի. չորս հոգով օրը 24 ժամ մեկ խցում են մնում. Անահիտ ԱդամյանՀայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը խոր ինստիտուցիոնալ համագործակցություն է ունեցել Եվրոպական միության հետ. և ի՞նչ է արել այս իշխանությունն այդ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար. գրեթե ոչինչ. Էդգար ՂազարյանԻշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել և արհամարհել անմեղության կանխավարկածի սկզբունքը. Արամ Վարդևանյան Բա ասում էիք` Քոչարյանին ենք ձայն տալու. Նարեկ Կարապետյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար ՂազարյանԴուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան ՀայաՔվեի» երիտասարդներն այս օրերին «Արշակունի» ռազմամարզական ճամբարում են, որտեղ մասնակցում են հատուկ ճամբարային աշխատարանիԸնդդիմությունը պետք է միասնաբար գործի քաղբանտարկյալների ազատության պայքարում. Նարե ՍիմոնյանԵՎրոպական հանձնաժողովի անհասցե արձագանքն Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցին Դուք ազնի՞վ եք ԵՄ-ի հետ, Երևանում հունիսի 7-ին՝ գիշերը 2-ին, դադարեցրել եք քվեարկության հաշվարկը Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ ՄանուկյանՄի երկրում, որտեղ քաղաքական կուսակցությունները կայացած չեն, քաղաքական կյանքը կայացած չէ և չկա խորքային պետություն. Մհեր ԱվետիսյանԹոշակի համեմատություն ՀՀ և Մեծ Բրիտանիայի միջև. Հրայր Կամենդատյան18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ ՎարդևանյանԱրշակ Կարապետյան. «Հարցրեց՝ կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան, ինձ կալանավորես. ասացի՝ մենակ եթե դուրս գաս դավաճան» Ո՞ր արևային վահանակներն են լավագույնը. ինչպես կատարել ճիշտ ընտրություն Իսրայելը Թուրքիայի դեմ նոր կարմիր գիծ ունի. Արտակ ԶաքարյանՕգոստոսի 19/20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱդրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համարՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակը՝ օգոստոսի 19-ից 23-ինԱբովյանում համայնքային հողամասի օտարման գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվելՌուսաստանում 12 ժամում խոցվել է 221 ուկրաինական ԱԹՍ․ Բրյանսկում զոհ և վիրավորներ կանՆարեկ Կարապետյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա ՔոուլինՄենք գնահատում ենք Ձեզ. Ծնունդդ Շնորհավոր , Հոպար ջան. Նարեկ ԿարապետյանՄսուրային ծառայությունները կընդլայնվեն․ Երևանում 6-12 ամսականների խումբ կգործարկվիԹրամփն ու Վենսը տարակարծիք են Իրանի հարցում․ The Washington PostՎանաձորում 19-ամյա երիտասարդը կեղծ օղի իրացնելու կասկածանքով ձերբակալվել է․ հայտնաբերվել է 3130 շիշ«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը վերադարձել է ակումբ՝ նոր կարգավիճակովՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԹրամփն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներըՕրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊՌուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է ավելի քան 600 միլիարդ դոլար. Սիբիգա
Քաղաքականություն

Ցուցադրական մեսիջ. Ռուսաստանի համբերության բաժակը լցվե՞լ է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս մենք անդրադարձել էինք այն հարցին,որ օրերս Ռուսաստանի իրավապահ մարմինները առանց որևէ պատճառաբանության կանգնեցրել և արգելափակել են հայկական «Սպայկա» ընկերության հարյուրավոր բեռնատարները։ Հղում տալով մասնագետների խոսքին՝ հավելել էինք, որ, նրանց կարծիքով, սա պարզապես մի ընկերության դեմ քայլ չէ, այլ ուղղակի հարված է Հայաստանի տնտեսության ամենազգայուն կետին։

Այս թեման վերջին օրերին ոչ միայն հայաստանյան, այլև ռուսաստանյան մեդիահարթակների ու լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է: Ի մասնավորի, «Մոսկովսկիյ կոմսոմոլեցը» հրապարակել է հոդված, որտեղ նշվում է, որ Հայաստանի գյուղմթերքի արտահանման հիմնական հոսքը կանգ է առել։ Պարբերականի փոխանցմամբ, Ռուսաստանի սահմանին օրեր շարունակ կանգնած են հարյուրավոր հայկական բեռնատարներ, մեծ մասը՝ «Սպայկա» ընկերությանը պատկանող։ «Ռուսաստանը ցուցադրաբար փակել է հայկական ագրոարտահանման խողովակը. սահմանին ավելի քան հարյուր բեռնատար է կանգնած առանց որևէ բացատրության», – նշված է հրապարակման մեջ։

Հոդվածում շեշտվում է, որ հենց «Սպայկան» է առանցքային դեր խաղում Հայաստանի գյուղատնտեսության մեջ։ Ընկերությունը ապահովում է մրգի ու բանջարեղենի արտահանման մինչև 70 տոկոսը, ինչը նշանակում է, որ նրա գործունեությունը պարզապես առանձին բիզնես չէ, այլ Հայաստանի գյուղատնտեսության ողնաշարը։ «Եթե կանգ են առնում թեկուզ միայն «Սպայկայի» մեքենաները, դա նշանակում է մեկ բան՝ Հայաստանի տնտեսությունը կորցնում է իր գյուղատնտեսական հիմքը», – գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։

Պարբերականը ընդգծում է նաև, որ Հայաստանի իշխանությունները ձևացնում են, թե իրավիճակը սովորական է. «Երևանը շարունակում է ասել, որ որևէ պաշտոնական դժգոհություն Մոսկվայից չկա, սակայն հենց բեռնատարների կանգնեցված լինելը ավելի խոսուն է, քան ցանկացած հայտարարություն. Ռուսաստանը ցույց է տալիս, որ իր համբերությունը Հայաստանի երկակի քաղաքականության հանդեպ սպառվում է»։

Նշվում է, որ դեռ մեկ շաբաթ առաջ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիել յանը զգուշացրել էր՝ հարյուրավոր հայկական բեռնատարներ վերադարձվել են սահմանից։ Սակայն կառավարությունը փորձել էր իրավիճակը քողարկել։ «Նրանք հայտարարում էին, թե բոլոր մատակարարումները ընթանում են ըստ ծրագրի, բայց ներկա ճգնաժամի ծավալը ցույց տվեց իրականությունը. ամեն օր ավելանում է կանգնեցված մեքենաների թիվը, իսկ պաշտոնյաների հայտարարությունները վերածվում են ֆարսի»,-գրում է պարբերականը։

Հոդվածում բերվում են նաև թվեր. միայն այս տարվա առաջին յոթ ամիսներին Հայաստանից Ռուսաստան է ներմուծվել ավելի քան 103 հազար տոննա միրգ ու բանջարեղեն՝ գրեթե կրկնակի ավելի, քան նախորդ տարի։ Նշվում է նաև, որ ծաղկի արտահանումը նույնպես գրեթե կրկնապատկվել է։ Այսինքն, հայկական տնտեսությունը բառացիորեն կախված է ռուսական շուկայից։

Հրապարակման հեղինակները ընդգծում են նաև քաղաքական ենթատեքստը. «Սահմանային ճգնաժամը համընկավ Փաշինյանի և Ալիևի՝ վաշինգտոնյան այցի հետ, որտեղ նրանք ամերիկյան հովանու ներքո ստորագրեցին մի շարք համաձայնություններ, որոնք ներկայացվեցին որպես «պատմական»։ Իրականում սա ընկալվեց որպես բացահայտ դավաճանություն։ Երկու թշնամիներ, որոնք միավորված են Ռուսաստանի հանդեպ թշնամանքով, ցույց տվեցին, որ պատրաստ են շարժվել ամերիկյան շահերի ուղղությամբ»։

Պարբերականը եզրակացնում է. «Պատասխանը երկար սպասել չտվեց՝ այն համեստ է, բայց առավելագույնս կոշտ։ Հայկական ֆուռերը կանգնած են սահմանին, իսկ Երևանում սկսում են հասկանալ, որ երկու աթոռի վրա նստելու փորձի դիմաց ստիպված են լինելու վճարել սեփական տնտեսությամբ»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում