Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասինԽայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» Մալայզիայում սկսվել է երկրի ամենամեծ 300 մեգավատ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայանի շինարարությունը«Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ» Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՍամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունն անհիմն է. ՎարդևանյանՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կանՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ ՄելոյանԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն ԿարապետյանըՔՊ-ի կարծիքն է, թե իրենցից բացի ով գա, պատերազմ է բերելու, Սամվել Կարապետյանին եմ տեսնում վարչապետ Արցախցիները պետք է վերադառնան իրենց ծննդավայր' Արցախ. Արշակ Կարապետյան
Մշակույթ

Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 5-7-ը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 5-7-ը տեղի կունենա Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը, որը կանցկացվի Հայաստանի պատմության թանգարանում և Հայաստանի ազգային պատկերասրահում (գրքի տոնավաճառը՝ Հանրապետության հրապարակում՝ թանգարանների դիմացի կամարաշարի տակ):

Փառատոնի ծրագրում նախատեսված Է 50 միջոցառում՝ գրքի շնորհանդեսներ, պոեզիայի ընթերցումներ, գրական հանդիպումներ, մասնագիտական քննարկումներ, վարպետության դասեր, գրական մրցանակաբաշխություն: Գրքի երևանյան միջազգային փառատոնին կմասնակցեն անվանի գրողներ, գրաքննադատներ և հրատարակիչներ Հայաստանից, Միացյալ Թագավորությունից, Իտալիայից, Լատվիայից, Վրաստանից, Ռուսաստանից, Չեխիայից, Հունաստանից, Նիդերլանդներից, Իրանից, Միացյալ Նահանգներից:

Փառատոնին ընդառաջ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը, փառատոնի համակազմակերպիչ, ԳԱԹ տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը և փառատոնի տնօրեն Անի Ղազարյանը հանդես են եկել մամուլի ասուլիսով:

Փառատոնի բանախոսներն ընդգծել են, որ Գրքի երևանյան միջազգային փառատոնն ընդլայնում է աշխարհագրությունը՝ սեպտեմբերի 28-ին այցելելով Գյումրի, հոկտեմբերի 4-ին՝ Կապան (մարզային միջոցառումների ծրագրերը՝ շուտով):

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հատկապես կարևորել է փառատոնի ընդլայնումը թե՛ միջազգային շրջանակում, թե՛ ՀՀ տարածքում՝ ընդգծելով, որ այն չպետք է դիտարկել միայն որպես գրքի վաճառքի փառատոն. այն ավելին է՝ որպես ընթերցանությունը խթանելու, ինքնակրթվելու ճանապարհ:

«Փառատոնը հրաշալի առիթ է համայն աշխարհին ցուցադրելու մեր ստեղծագործական, հրատարակչական ներուժը: Մեր նպատակն է, որ Երևանի և ողջ հանրապետության սիրտը բաբախի գրքով ոչ միայն փառատոնի երեք օրերին, այլև ամբողջ տարվա ընթացքում»,- ասել է Դանիել Դանիելյանը՝ կարևորելով փառատոնի անցկացումը թանգարանային միջավայրում:

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ ի դեմս Երևանի քաղաքապետարանի, հաջողված համագործակցության համար՝ մաղթելով բարի ընթացք:

Ողջունելով ներկաներին՝ Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը շարունակաբար աջակցում է ընթերցանությունը խրախուսող ծրագրերին: «Փառատոնը տարեցտարի նոր առաջընթաց է գրանցում գործընկերներ ընդգրկելու և աշխարհագրությունն ընդլայնելու առումով, ինչը չափազանց ոգևորիչ է»,- ասել է Լևոն Հովհաննիսյանը:

Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը նշել է՝ փառատոնի այս տարվա կարևոր նորամուծության՝ Վիլյամ Սարոյանի անվան կարճ արձակի անվանակարգի մասին: «Մեզ դիմել են 25 երկրի 108 մասնակիցներ այս անվանակարգի համար: Անվանակարգի հաղթողը նվեր է ստանալու Վիլյամ Սարոյանի բնօրինակ գունանկարներից մեկը: Այն ստեղծվել է նրա կյանքի ապրած տարիներին, որը երեք օր շարունակ հնարավոր կլինի տեսնել փառատոնի շրջանակում: Իսկ Վիլյամ Սարոյանի 104 աշխատանքներ, որոնք բերվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներից, կցուցադրվեն Գրականության և արվեստի թանգարանում: Այդ աշխատանքներից յուրաքանչյուրը մի ամսաթիվ ունի, որում կարելի է գտնել սեփական օրը, սեփական գույնն ու գիծը»,- ներկայացրել է Սյուզաննա Խոջամիրյանը։

Նոր անվանակարգի մրցանակը սահմանվել է Գրքի երևանյան միջազգային փառատոնի և Սարոյան հիմնադրամի բացառիկ համագործակցության շրջանակում։

Փառատոնի տնօրեն Անի Ղազարյանի տեղեկացմամբ՝ գրքի տոնավաճառին կմասնակցեն 50-ից ավելի հրատարակչություններ, գրավաճառներ, թանգարաններ, գրադարաններ, կրթամշակութային հաստատություններ՝ իրենց արտադրանքը վաճառելով 20-50 % զեղչով։ «Կարևոր նախաձեռնություն է նաև միջազգային հրատարակիչների համար նախատեսված աջակցության և Հայաստան այցելության ծրագիրը, որն այս տարի առաջին անգամ է իրականացվում։ Ծրագրի նպատակն է խթանել հայ գրականության համաշխարհային ճանաչումը՝ ստեղծելով համագործակցության հարթակ հայ և արտասահմանյան հրատարակիչների ու գրական գործակալների միջև։ Հայաստան են ժամանելու հրատարակիչների միջազգային ասոցիացիայի տնօրենը, հրատարակիչներ Հունաստանից, Վրաստանից, Իտալիայից, Լատվիայից։ Իսկ այցելությունից հետո ձեռք են բերելու հայ ժամանակակից որևէ գրողի ստեղծագործության թարգմանության իրավունքը՝ իրենց լեզվով հրատարակելով տվյալ գործը»,- ասել է Անի Ղազարյանը:

Հիշեցնենք՝ Գրքի երևանյան միջազգային ութերորդ փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12:00-ին, Հայաստանի պատմության թանգարանի և Հայաստանի ազգային պատկերասրահի դիմաց։

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 19:00-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենան Գրքի երևանյան միջազգային ութերորդ փառատոնի փակման արարողությունը և մրցանակաբաշխությունը, որի ընթացքում կհայտարարվեն «Սարոյան» միջազգային մրցանակի և ազգային գրական մրցույթի հաղթողների անունները։

Փառատոնի հիմնադիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է: Գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է: Փառատոնն իրականացնում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը՝ Ստեղծագործ Եվրոպայի «Վերսոպոլիս» նախագծի աջակցությամբ։