Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Փաշինյանը պետականացնելու մոլուցքով Հիսուսի արձանին էլ կհասնի․ Իվետա Տոնոյան (տեսանյութ)Փաշինյանը բաժանում է հասարակությունը յուրայինների և իր հետ համաձայն չեղողների. Էլինար ՎարդանյանԸնտրությունների պետք է գնալ, երբ երկրի անվտանգության հարցերը լուծված են. Մհեր ԱվետիսյանԼրջագույն կասկած ունեմ, որ Նիկոլ Փաշինյանի մոտ շատ շուտով Հիսուս Քրիստոսի արձանը պետականացնելու ցանկություն է առաջանալու. Իվետա ՏոնոյանԳագիկ Ծառուկյանը Կապանում է․ ուղիղ Ալիևի թեզերը նախընտրական քարոզարշավում․ ի՞նչ անել, ու՞մ ընտրել, որ այս ամենը կասեցվի. Էդմոն ՄարուքյանՓաստաբանը ՔԿ-ից պահանջում է հերքում հրապարակել Նարեկ Կարապետյանի վերաբերյալ զրպարտության մասովՊատերազմ, Արցախի կորուստ, տարածքների զիջում․ սա է Փաշինյանի իրական «ժառանգությունը»․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստանը» հայտնվել է բռնաճնշումների կենտրոնում․ Մենուա Սողոմոնյան«Ուժեղ Հայաստանը» քարոզարշավ է իրականացնում Աջափնյակում․ ուղիղ Այն մասին, թե իրականում իրենից ինչ է ներկայացնում «Արևմտյան Ադրեբեջան»-ը. Ավետիք Չալաբյան«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական թիմի անդամները հանդես են գալիս հրատապ ասուլիսովՔաղաքական հաշվեհարդար Ծառուկյանի դեմ. ո՞ւմ շահերն է սպասարկում Փաշինյանը. Սուրեն ՍուրենյանցՀայաստանի ապագան սկսվում է ընտրություններին քո մասնակցությունից Փաշինյանը հող է նախապատրաստում ադրբեջանցիների «վերադարձի» համար Նիկոլ Փաշինյանի ուզած ՍԴ դատավորը արդարացեց Ռոբերտ Քոչարյանին. ՄարուքյանTeam Holding-ը հայտարարում է դոլարային պարտատոմսերի երրորդ՝ եզրափակիչ փուլի տեղաբաշխման մեկնարկը․ տեղաբաշխողը՝ Freedom Broker Armenia Գագիկ Ծառուկյանն այցելել է Ագարակ. ուղիղՅունիբանկը UNIMobile հավելվածում գործարկել է կենսաչափական նույնականացում Գագիկ Ծառուկյանն այցելել է Մեղրի. ուղիղ Կզած գործակալի "խաղաղությունը" միֆ է. Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» և «ՀայաՔվե»․ հավատա՛նք մեր ուժին, միասի՛ն կերտենք մեր հաղթանակըԱպագան քո ձեռքերում է․ քվեարկի՛ր հանուն փոփոխությանՓոքրիկ խմբակի ներկայացուցիչները վերջնականապես գիտակցելով իրենց մոտալուտ պարտության մասին, կրկին կեղծ տեղեկություն են տարածել. Դավիթ ՂազարյանԱՄՆ-ը պարտադրում է միայն իր ատոմային ռեկատորը կառուցել Երեկ Սպիտակում տարեց մարդը խոսում էր իր ցավի մասին, բերանը փակում, տանում են. Էդմոն Մարուքյան Կանանց քաշքշելն ու կեղծ լուրեր տարածելը վախկոտ Փաշինյանի մեթոդներն են. Ուժեղ ՀայաստանՉինաստանը տիեզերական արևային էներգետիկայի ոլորտում բեկումնային հաջողություն է գրանցել ՈւՂԻՂ.Էդմոն Մարուքյանի և Կարպիս Փաշոյանի փոդքասթը՝ Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտՀոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ Հայաստանում վարչապետ չեն լինելու. Նարեկ ԿարապետյանԱյս տղաները կռվել են հայրենիքի համար, վիրավորվել, վերադարձել, բայց չեն կոտրվել. Գագիկ ԾառուկյանԱյսօրվանից դատական հայցեր են ներկայացվելու բոլոր այն ՔՊ-ականների դեմ, որոնք հասցրեցին ապատեղեկատվություն տարածել. Մարիաննա ՂահրամանյանԱսել, թե 1045 թ-ից հետո ՀՀ ներկայիս տարածքում հայերը պետականություն չեն ունեցել, սխալ և հարցը պարզունականացնող մոտեցում է. ԿամենդատյանԽոստումներից 8 տարի է անցել. մեզ իրական փոփոխություն է պետք. Ուժեղ ՀայաստանՀայաստանի ներքաղաքական պրոցեսների վրա դրսից միակ ուղիղ ազդեցությունը Ադրբեջանինն է՝ Հայաստանի գործող իշխանության վրա․ Վահե Հովհաննիսյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Ակադեմիական քաղաքի ծրագիրը պետք է չեղարկվիՆարեկ Կարապետյանը միայն ՀՀ քաղաքացի է, տխմար ստերի էջը պետք է փակվի. Վարդևանյան Թույլ մի՛ տուր, որ Բաքվից տնօրինեն քո՛, քո ընտանիքի և ամբողջ Հայաստանի ապագան․ Արտակ Զաքարյան Փողոցում կանանց քաշքշող Փաշինյանը հասկացել է, որ իր իրական դեմքը ժողովրդի առաջ բացվել է. Նարեկ Կարապետյան Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները՝ արագ գնալու հետպատերազմյան վերականգնման, ազգային վերածննդի ճանապարհով, դառնալու ժամանակակից պետություն. Գագիկ ԾառուկյանՀերթական դատական նիստը տեղի կունենա մայիսի 21-ինԽոստումների ու իրականության միջև՝ Հայաստանի սոցիալական ճգնաժամը Շղթայական ավտովթար՝ Շիրակի մարզում․ Գյումրիում բախվել են «BMW»-ն, 3 «Mercedes»-ները և «GAZ 3110»-ը․ կա վիրավոր Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր «Սատկացնելու եմ»-ը հատում է հանցագործության սահմանագիծը. Ավետիք Չալաբյան Ընտրախախտումների ահազանգերը՝ քարոզարշավի առաջին փուլում Էդմոն Մարուքյանի հայտարարությունըՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը կվերացնի աղքատությունը, կբարելավի ժողովրդագրական իրավիճակը և կապահովի աշխատատեղեր․ «Ուժեղ Հայաստան»Ի՞նչն է փոխվելու․ Նարեկ ԿարապետյանԿԸՀ-ն` Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացի լինելու տեղեկությունների մասին
Հասարակություն

Կիրանց գյուղի նոր իրականությունը․ Deutsche Welle

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը, որը սկսվել էր ռազմական գործողությունների ավարտից հետո, նոր թափ է ստացել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ աջակցությամբ Բաքվի և Երևանի կողմից ձեռք բերված պայմանավորվածություններից հետո։ Այս պայմանավորվածությունները, բացի խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից, վերաբերում են նաև տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակմանը՝ դրանով իսկ էական ճշգրտումներ մտցնելով սահմանային աշխատանքների նախկինում համաձայնեցված պլանների մեջ։

Deutsche Welle-ի թղթակիցն այցելել է սահմանազատված սահմանամերձ հատվածներ՝ հասկանալու համար, թե ինչպես են այս պայմանավորվածությունները և գործընթացն ինքնին ազդել տեղի բնակիչների կյանքի վրա։

Տավուշի մարզի ադրբեջանական սահմանին գտնվող Կիրանց գյուղի մասին շատերը տեղեկացան 2024 թվականին, երբ Հայաստանն ու Ադրբեջանը ԽՍՀՄ փլուզումից և Լեռնային Ղարաբաղի համար տեղի ունեցած երկու խոշոր պատերազմներից (1990-ականների սկզբին և 2020 թվականին) հետո առաջին անգամ անցան սահմանազատման՝ ըստ խորհրդային քարտեզների։ Հենց այստեղ՝ Կիրանցում, սահմանազատման արդյունքում, գյուղի մի մասը հայտնվեց սահմանի մյուս կողմում։ Երկու մասի բաժանված բնակավայրի կյանքը դարձավ հետպատերազմյան փոփոխությունների խորհրդանիշ։

Այս գործընթացը ներքաղաքական ճգնաժամ է առաջացրել Հայաստանում, որը հանգեցրել է զանգվածային բողոքի ցույցերի։ Բողոքի շարժման հիմնական շարժիչ ուժը դարձել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ, որը հետագայում ձերբակալվել է իր համախոհների խմբի հետ՝ «ահաբեկչություն նախապատրաստելու և իշխանությունը զավթելու փորձ կատարելու» գործի շրջանակում։ Ցուցարարները պահանջում էին դադարեցնել «տարածքների միակողմանի հանձնումն Ադրբեանին» և ի վերջո, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ նրան մեղադրելով տարածքային զիջումների մեջ։ Շարժումը երթ կազմակերպեց սահմանամերձ Տավուշից մայրաքաղաք Երևան, որտեղ բազմաթիվ հանրահավաքներ անցկացվեցին։ Բայց նոր սահմանի ձևավորման գործընթացը չդադարեցվեց։

2024 թվականին սահմանազատման արդյունքում մասամբ բաժանված Կիրանց գյուղում մարդիկ փորձում են հարմարվել նոր պայմաններին։ Ադրբեջանական կողմում հայտնված որոշ տների սեփականատերեր պետությունից փոխհատուցում են ստացել։ Հոգեբանական պաշտպանության համար պատ է կառուցվել Հայաստանը Վրաստանին կապող միջպետական ճանապարհի երկայնքով։ Այս պատը գտնվում է տեղի դպրոցից ընդամենը մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, որը նախագծվել էր 2019 թվականին և շահագործման հանձնվել պատերազմից հետո։

Չնայած լարվածության նվազմանը, բնակիչները դժվարությունների են բախվում։ Արոտավայրերից և վարելահողերից օգտվելու սահմանափակումը հանգեցրել է սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացման․ գյուղում անասունների թիվը կրճատվել է գրեթե կիսով չափ։ Բացի տնտեսական խնդիրներից, տեղացիները նշում են ուժեղ հոգեբանական ճնշումը՝ Ադրբեջանի դրոշի տեսքի պատճառով, մի երկիր, որի հետ Հայաստանը երկու անգամ պատերազմել է։ Ինչպես նաև սահմանային պատից և փշալարերից, որոնք այժմ գտնվում են իրենց տներին շատ մոտ։ Բնակիչներից մեկը, իր հիասթափությունն արտահայտելով, DW-ի հետ զրույցում նշել է, որ «դա հայրենիքի կորուստ է, այլ ոչ թե պարզապես ունեցվածքի, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները»։

Հայ-ադրբեջանական նոր սահմանի ճշգրտման գործընթացի մեկնարկից ավելի քան մեկ տարի անց միջկառավարական հանձնաժողովի մակարդակով, սահմանագծի միայն չնչին մասն է սահմանազատվել։ Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ խոսքը մոտ 1000 կմ ընդհանուր երկարությամբ սահմանի 11,7 կմ-ի մասին է։

Դելիմիտացված սահմանի այն հատվածներում, որտեղ գործընթացն ավարտվել է, Հայաստանի իշխանությունների և տեղի որոշ բնակիչների հայտարարությունների համաձայն, լարվածության զգալի նվազում է նկատվում։ Այդ մասին է վկայում նաև սահմանի այդ հատվածների պահպանության ձևը, որն իրականացնում է ոչ թե բանակը, այլ սահմանապահ զորքերը։ Երկու կողմերից էլ նրանք ծառայություն են իրականացնում թեթև համազգեստով՝ առանց սաղավարտների և զրահաբաճկոնների։ Նույնիսկ փամփուշտներով պահեստատուփերը զենքերից առանձին են՝ զինծառայողների պայուսակներում։