Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ ԶաքարյանԿապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBankMoody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանԸնտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» 2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք ՉալաբյանԲոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան
Քաղաքականություն

Հայաստանը օգնում է ռուսական «Ալռոսա»-ին շրջանցել արևմտյան պատժամիջոցները

Հայաստանն օգնում է ռուսական «Ալռոսա» ընկերությանը արևմտյան պատժամիջոցները շրջանցելու և ռուսական ծագման ադամանդներն արևմտյան շուկա արտահանելու գործում, գրում է գերմանական Bild հանդեսը՝ վկայակոչելով լրագրողական անկախ հետաքննություններով զբաղվող Arctida կայքի օրերս հրապարակած տվյալները։ Դրանց համաձայն՝ Ռուսաստանում արդյունահանված ադամանդները նախ առաքվում են Հայաստան, որտեղ որոշակի մշակում անցնելուց հետո վերաարտահանվում են Հնդկաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ և Չինաստան։ Այս մեխանիզմով «Ալռոսա»-ի հետ առնչություններ ունեցող ПБК ընկերությանը միայն 2023-ի հունվարից մինչև 2024-ի մարտ ընկած ժամանակահատվածում հաջողվել է շուրջ 250 միլիոն դոլարի ադամանդ արտահանել արևմտյան շուկաներ։

Հետաքննող լրագրողների տվյալներով՝ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների շրջանցման գործում հատկապես ակտիվ են հայկական ADM Diamonds և Fancy Jewelry ընկերությունները։ Դեռ ամիսներ առաջ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հաղորդեց, որ ադամանդ արդյունահանող ռուսական առաջատար «Ալռոսա» ընկերությունից գողացված ադամանդները տեղափոխվել են Հայաստան։ ՌԴ ԱԴԾ-ն տեղեկացրել էր, որ բացահայտվել է ադամանդների մաքսանենգության դեպք, որը կազմակերպել են Հայաստանի քաղաքացիներ՝ Բաղիկյան եղբայրները, որոնք միջազգային հետախուզման մեջ են։ Նշվել էր նաև, որ գողացված ադամանդները ուղարկվել են Հայաստան՝ «Էյ Դի Էմ Դայմոնդս» ՍՊԸ, որի շահառուն հայազգի գործարար և պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է։ Թեպետ Խաչատուր Սուքիասյանի խոսնակը պնդում էր, թե պատգամավորը կապ չունի այդ ընկերության հետ, բայց փաստերն այլ բան են ասում։ Դեռևս 2019-ին ադամանդի վերամշակմամբ զբաղվող այս գործարանի բացմանը մասնակցում էր նաև Խաչատուր Սուքիասյանը։ «Հետք»-ի աչքից չէր վրիպել, որ այն ժամանակ Սուքիասյանը լրատվամիջոցների հետ զրույցներում բավականին տեղեկացված էր գործարանի աշխատանքներից, պատվերներից, անգամ ապագա ծրագրերից։

Եվ այժմ միջազգային մամուլն էլ Հայաստանին մեղադրում է ադամանդների մաքսանենգության և պատժամիջոցները շրջանցելու հարցում՝ ՌԴ-ին օգնելու մեջ։ Թե ինչպիսի հետևանքներ սա կունենա, թերևս չարժե ասել։

Արմինե Միկիչյան