Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Քաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» «2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն Մարուքյան«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցենՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումՀերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՄիջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահшմերձության պատկերը. Միկոյանը՝ Փաշինյանին Գոլեր խփող ֆուտբոլիստը երբեք խնդիր չի լինի թիմի համար․ Մբապեն պատասխանել է քննադատներին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԿառավարությունը որոշում է ընդունել խաղողի մթերման գործընթացում խնդիրները մեղմելու մասին Հայաստանի վարչապետը մեկնաբանել է ռուսական գազի գնի հնարավոր բարձրացումը հանրապետության համար
Հասարակություն

Վաղվանից Կարմիր խաչը էլ չի գործի Բաքվում․ ի՞նչ վտանգներ կան հայ գերիների մասով

Ադրբեջանի կառավարության որոշմամբ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) 2025 թ․ սեպտեմբերի 3-ից կդադարեցնի իր պատվիրակության գործունեությունը Ադրբեջանում։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների ներկայացուցիչ և փաստաբան Սիրանուշ Սահակյանը MediaHub-ի հետ զրույցում նշեց, որ սեպտեմբերի 3-ից, փաստացի, ամբողջ ծավալով դադարեցվում է գործունեությունը, բայց ֆունկցիոնալ տեսանկյունից Կարմիր խաչն այս ամիսների ընթացքում էլ չի կարողացել պատշաճ գործունեություն իրականացնել, վերջին մարդասիրական գործունեությունը հայ գերիների առնչությամբ իրականացվել է հուլիս ամսին։

«Արդեն երեք ամիս է, հայ պատանդները, որտեղ կան տարբեր իրավական կարգավիճակի անձինք, արտաքին աշխարհից ամբողջական մեկուսացվածության պայմաններում են գտնվում։ Չկա որևէ անկախ կամ գոնե չեզոք միջազգային դիտորդական մարդասիրական կազմակերպություն, որը այս ամիսներին անմիջական դիտարկման ճանապարհով կկարողանա հավաստիանալ այս անձանց ֆիզիկական, հոգեբանական վիճակի վերաբերյալ»,- նշեց Սահակյանը։

Սահակյանի խոսքով, Ադրբեջանը բոլոր արտաքին մասնագետների, դիտորդների մուտքը արգելափակել է, օտարերկրյա փաստաբանները ևս հնարավորություն չունեն տեսակցելու իրենց վստահորդներին։ Նման մեկուսացվածությունը հատուկ խոցելիություն է առաջացնում հայ պատանդների մասով։

«Այս ամենին գումարվել է մեկ այլ հարց, որը հասկանալի մեծացնում է ընտանիքների շրջանակում տառապանքները և անորոշությունը՝  նախաստորագրված համաձայնագրի տեքստը, որում որևէ դրույթ արտացոլված չէ հայ պատանդների վերադարձի վերաբերյալ։ Մենք ունենք ճակատագրերի առնչությամբ անորոշություն, ունենք փակ հաստատությունում պահվող հայ պատանդներ, այնպիսի երկրում, որտեղ կա խտրականություն, չկա միջազգային ներկայություն, որը կարող է մեղմել մարդու իրավունքների խախտումները»,- նշեց նա։

Հարցին՝ հիմա ադրբեջանական կո՞ղմն է կազմակերպում գերիների հարազատների հետ զանգերը, Սահակյանը նշեց․ 
«Այո, հեռախոսազանգերը ապահովվում են ադրբեջանցիների կողմից, բայց այստեղ կարևորը տեսակցելն է, տեսնել անձանց, հանդիպել և անմիջական դիտարկումների ճանապարհով հավաստիանալ, որ նրանք ֆիզիկապես և հոգեպես գտնվում են պատշաճ վիճակում»։

Նշենք, որ Բաքվի ռազամական դատարանում հայ գերիների շինծու դատերն անցնում են առանց միջազգային լրատվամիջոցների, դիտորդների ներկայության։ Բացառապես պետական ալիքներով հեռարձակվող տեղեկատվության իսկությունը հնարավոր չէ ճշտել անկախ աղբյուրներից: