Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia
Culture

Երևանում 4-րդ անգամ կանցկացվի Գարեջրի փառատոնը․ ի՞նչ է սպասվում եռօրյա միջոցառման ընթացքում

Երևանը պատրաստվում է ամենասիրելի ըմպելիքներից մեկին նվիրված փառատոնին։ Արդեն չորրորդ տարին մայրաքաղաքի սրտում՝ Զաքյան փողոցում, կանցկացվի «Գարեջրի օրեր» կոչվող եռօրյա միջոցառումը, որը տեղի կունենա օգոստոսի 22-ին, 23-ին և 24-ին։ Փառատոնն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի և «էվենտՏուրա» ընկերության ջանքերով։ 

Կազմակերպիչների խոսքով՝ այս միջոցառումը նպաստում է ոչ միայն հայկական գարեջրի հանրահռչակմանը, այլև գյուղատնտեսության զարգացմանն ու զբոսաշրջիկների հոսքին։ 

«Ես, որպես 18 տարի տարբեր փառատոնների կազմակերպիչ, կարող եմ ասել, որ դրանց շնորհիվ է զարգանում իրադարձային տուրիզմը։ Այս միջոցառումն արդեն 4 տարի է, ինչ անցկացվում է ու հայտնի է՝ որպես Գարեջրի փառատոն, և հույս ունենք, որ այն կշարունակի լինել սիրված՝ զբոսաշրջիկների և մեր հանրության կողմից։ Հիմա Հայաստանում շատ են փառատոնները, և դա ողջունելի է, քանի որ իրադարձային տուրիզմի ճյուղը պետք է զարգանա։ Գարեջրի փառատոնն ունի մեծ պոտենցիալ, որովհետև մենք ունենք պատմություն, որը կարելի է շատ լավ շահարկել, ներկայացնել՝ Հայաստան բերելով հենց այս ըմպելիքի սիրահարներին»,-այսօր՝ օգոստոսի 13-ին կայացած ասուլիսին, նշեց «էվենտՏուրա» ընկերության համահիմնադիր Նունե Մանուկյանը։

«էվենտՏուրա» ընկերության փոխտնօրեն Լիլիթ Ծառուկյանի խոսքով՝ փառատոնը ևս մեկ առիթ է Հայաստանը՝ որպես գարեջրագործության հնագույն երկիր ներկայացնելու համար։ 

«Փառատոնը տեղի է ունենալու Զաքյան-Խորենացի, Զաքյան-Լուսավորիչ խաչմերուկների հատվածում՝ օգոստոսի 22-ին, 23-ին և 24-ին, ժամը 16:00-ից մինչև 22:30-ը։ Միջոցառման նպատակը իրադարձային զբոսաշրջության զարգացումն է և Հայաստանը՝ որպես գարեջրագործության ամենահին երկրներից մեկը ներկայացնելը։ Դեռևս մ․թ․ա․ 5-րդ դարում, երբ Քսենոֆոնն այցելել է Հայաստան, նա իր աշխատության մեջ նշել է, որ հայերը պատրաստում էին խմիչք և այն պահում էին խառնարաններում, և այդ խմիչքը պատրաստվում էր գարուց։ Սա վկայում է այն մասին, որ այդ խմիչքը հենց գարեջուրն է եղել, և մենք կարող ենք այս պատմությունը վերցնելով ասել, որ, այո, մենք գարեջուր արտադրող ամենահին երկրներից ենք»,-շեշտում է նա։  Լիլիթ Ծառուկյանի խոսքով՝ 2024 թ-ին փառատոնին մասնակցել են 14 գարեջուր արտադրող ընկերություններ, իսկ այս տարի լինելու են ավելի քան 25 ընկերություններ։ «Հատկանշական է, որ արտադրողները Հայաստանի տարբեր մարզերից են՝ Սյունիք, Գեղարքունիք, Կոտայք․․․ Հիմնականում հայկական գարեջուր արտադտող ընկերություններ են մասնակցում, բայց կունենանք նաև 2-3 ներմուծող ընկերություններ»։

Փառատոնի գոտին բաժանված կլինի մի քանի մասերի՝ գարեջուր արտադրողների, սնունդ ներկայացնողների տաղավարներից մինչև խաղային հատված։ Կանցկացվի նաև մրցույթ և խաղարկություն՝ յուրաքանչյուր օր՝ 22:00-ին։ 

«Հայաստանում ունենք գրեթե 30 գարեջուր արտադրողներ․ եթե նախորդ տարիներին փոքր արտադրողները չէին մասնակցում փառատոնին՝ պատճառաբանելով, որ իրենց արտադրանքը չի բավականացնի 3 օրերի այցելուների համար, ապա այս տարի այդպիսի մի քանի ընկերություններ այնքան են մեծացրել իրենց արտադրանքի ծավալը, որ արդեն մասնակցում են փառատոնին և պատրաստ են սպասարկել այցելուներին»,-ուրախությամբ ընդգծեց Լիլիթ Ծառուկյանը։ 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և վարչության ներկայացուցիչ Դիանա Կարապետյանը՝ ամփոփելով փառատոնային արդյունքները, հավելեց․

«Մենք ձգտում ենք, որ մեզ մոտ ամբողջ տարին փառատոնաշատ լինի՝ ձմեռային զբոսաշրջությանն աջակցող փառատոններից մինչև աշուն, որպեսզի տարին իրադարձային զբոսաշրջությամբ լի լինի և ցանկացած զբոսաշրջիկ կարողանա իրեն հարմար միջոցառում գտնել՝ սպորտայինից մինչև մշակութային»։ 

Ըստ նրա՝ 2025 թ-ի հուլիսին Հայաստան են եկել 263592 զբոսաշրջիկ, որը նախորդ տարվա համեմատ 10,9 տոկոսով ավել է։ Նա նշեց, որ ակտիվ են եղել նաև մայիս և հունիս ամիսները։